Մեզոդադար, մթնոլորտի շերտ, որը բաժանում է մեզոսֆերան և ջերմոլորտը։ Երկրի վրա տեղաբաշխված է 80 - 90 կմ ծովի մակերևույթից։ Մեզոդադարում է գտնվում ջերմաստճանային մինիմումը, որը կազմում է մոտ -100 °C (ջերմաստիճանը հաստատուն է կամ դանդաղ բարձրանում է), դրանից բարձր (մինչև 400 կմ բարձրությունը) ջերմաստիճանը նորից սկսում է աճել։ Մեզոդադարը համընկնում է ռենտգենային ճառագայթման և Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ամենակարճ ալիքների ակտիվ կլանման գոտու ներքևի սահմանի հետ։ Այս բարձրության վրա նկատվում են արծաթագույն ամպեր։

Միջին ջերմաստիճանը և մոլյար զանգվածը, կախված բարձրությունից

Մեզոդադար կա ոչ միայն Երկրի վրա, այլ նաև մյուս մթնոլորտ ունեցող մոլորակների վրա։