Մեդիտացիոն երաժշտություն

Մեդիտացիոն երաժշտություն (անգլ.՝ Meditation music), երաժշտություն, որը նախատեսված է տարաբնույթ մեդիտացիոն պրակտիկայում կիրառելու համար, ինչպես խիստ կրոնական, այնպես էլ ոչ դավանական։

Մեդիտացիոն (կամ «մեդիտատիվ») ընդունված է անվանել նաև երաժշտությունը, որը ունկնդիրներին տրամադրում է կենտրոնացված-խորքային ներհայեցողության[1]։

Պատմություն խմբագրել

Մինչև մեր օրերը մեդիտացիոն երաժշտությունը միշտ ունեցել է կոնկրետ կրոնական բովանդակություն, բայց արդեն 20-րդ առաջին կեսից սկսած՝ մեդիտացիոն (կամ «մեդիտատիվ») սկսել են անվանել նաև որոշ կոմպոզիտորների երաժշտությունները, որոնք ուղղակիորեն չեն վերաբերվում ավանդական կրոնական դավանանքներից որևէ մեկին, թեև կարող են հավատարիմ մնալ այս կամ այն հոգևոր վարդապետության հետ կապված որոշակի գեղագիտական մոտեցումներին։

Այսպես, օրինակ, ամբողջությամբ մեդիտացիոն կարելի է համարել Շառլ Մեսսիանի շատ երգեհոնային ստեղծագործություններ, նաև նրա «Quatuor pour la fin du temps»-ը («Աշխարհի վերջի կվարտետը», 1941)[2]։

Իսկ ավելի մեծ մեդիտացիոնալությունը բնորոշ է «Ավանգարդ-2»-ի կոմպոզիտորների երաժշտությանը։

Մասնավորապես լավ հայտնի է Ջոն Քեյջի՝ զենի գաղափարներով հետաքրքրվածությունը[3], ինչը իր արտացոլումն է գտել Քեյջի ստեղծագործական մեթոդի՝ հիմնականում պատահականության սկզբունքի վրա։

Այդ սկզբունքի ակունքները պետք է որոնել հին չինական Ի-Ջին տրակտատում՝ «Փոփոխություների գրքում», որով կարելի էր գուշակել մետաղադրամի կամ հազարատերևի ճյուղի օգնությամբ։ Իրականությունը հասկանալու հենց այս եղանակն էլ[4] դարձել է ալեատորիկայի նախատիպը՝ երաժշտության հորինման եղանակ, որի ժամանակ երաժշտական ստեղծագործության ստեղծման պրոցեսի մի մասը (ներառյալ դրա իրագործումը) ենթարկվում է շատ կամ քիչ ղեկավարվող պատահականությանը[5], որը ստեղծում է որոշակի մեդիտացիոն վիճակ

  «Ես պատահական եմ գործում. այն օգնում է ինձ պահպանել մեդիտացիոն վիճակը…»։
- Ջ․ Քեյջ[6]
 

Երաժշտական կոմպոզիցիայի մեդիտատիվ սկզբունքներին հետևելը լավ նկատելի է նաև Քեյջի այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Երևակայական լանշաֆտ No. 3 » (1942), «Opening Dance» (Entrance, 1942), «Ad Lib» (1943), «Prelude for Meditation», (1944), «4’33» (1952),« Imaginary Landscape No. 4 for twelve radios» (Radio Music, 1956),« Music for…, any combination of 1-17 instrumental parts» (1984) և այլ ստեղծագործությունները։

Բայց ալեատորիկան վերջնականապես ձևավորվել է Պեռ Բուլեզի և Կառլհայնց Շտոքհաուզենի ստեղծագործությունում․ շատ երաժշտական ստեղծագործություններ, որոնք նույնպես մեդիտացիոն են։ Դա կարելի է ասել մասնավորապես Շտոքհաուզենի հետևյալ ստեղծագործությունների՝ « Klavierstück XI» (1957), «Mantra »(1969-1970), «Տրանս» (նվագախմբի և մագնիտաֆոնային ձայներիզի համար, 1971), «Ինորի» («Խոնարհում», միմոս-մենակատարների և նվագախմբի համար, 1973-1974), «Կենդանակերպի նշաններ» («Tierkreis», տասներկու մեղեդի մեղեդիական և/կամ հարմոնիկ գործիքների համար, 1975), «Սիրիուս» (սոպրանոյի, բասի, բաս-կլարնետի, էլեկտրոնային երաժշտության, շեփորի համար, 1975-1977), նաև ինտուիտիվ երաժշտության նրա բոլոր շարքերի ստեղծագործությունների մասին[7].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Handbook of vocational psychology by W. Bruce Walsh, Mark Savickas 2005 ISBN 0-8058-4517-8 page 358
  2. Задерацкий В. В. Сонористическое претворение принципа остинантности в творчестве Оливье Мессиана // Проблемы музыкальной науки. Вып. 6. — М., 1985.
  3. Петров В. О. Идеи буддизма в творческом мышлении Джона Кейджа // Восток и Запад: этническая идентичность и традиционное музыкальное наследие как диалог цивилизаций и культур: Сборник статей по материалам Международного научного конгресса. / Ред.-сост. — В. О. Петров. — Астрахань: Изд-во ОГОУ ДПО АИПКП, 2008. — С. 268—276.
  4. В лекции 1957 года об экспериментальной музыке, он описал музыку как «бесцельную игру», которая является «утверждением жизни — не попыткой выявить закономерности из хаоса, ни предложить способы усовершенствования в творчестве, но просто как способ осознать самую жизнь, которой мы живем» — «a purposeless play» which is «an affirmation of life — not an attempt to bring order out of chaos nor to suggest improvements in creation, but simply a way of waking up to the very life we’re living» — Cage 1973, 12.
  5. Когоутек Ц. Техника композиции в музыке XX века. — М., 1976. — С. 236.
  6. Ивашкин А. Вечное, сиюминутное. / «Советская музыка», № 1/1988. — С. 97.
  7. Например, часть «Es» в цикле «Из семи дней» («Aus den sieben Tagen», пятнадцать текстов интуитивной музыки, 1968) Штокхаузен предписывает играть только тогда, когда исполнители находятся в состоянии «недумания» («nonthinking»). Критик Von Gunden утверждает по этому поводу, что все подобные предписания Штокхаузена внутренне противоречивы.

Գրականություն խմբագրել

  • Johnson, Tom (1976). «Meditate on Sound», Village Voice, May 24.
  • Von Gunden, Heidi (1983). The Music of Pauline Oliveros. Metuchen, N.J.: Scarecrow Press. ISBN 0-8108-1600-8.
  • Катунян М. И., Сакрально-обрядовые архетипы в современной композиции. Новый синкретизм // Новое сакральное пространство. Духовные традиции и современный культурный контекст. Московск. консерватория. М., 2004