Մեդիսին-Հաթ
Մեդիսին-Հաթ կամ Մեդիսն-Հեթ[2], քաղաք Ալբերտայի (Կանադա) հարավ-արևելքում։ Հանդիսանում է Սայպրեսա կոմսության անկլավ, նաև Ռեդկլիֆի հարևան քաղաք։ Երկու քաղաքն էլ այդ առումով չեն մտնում կոմսության մեջ։
Մեդիսին-Հաթ | |
---|---|
Տեսակ | քաղաք Ալբերտայում |
Երկիր | Կանադա |
Վարչատարածք | Ալբերտա |
ԲԾՄ | 690 ± 1 մետր |
Մակերես | 112,04 կմ²[1] |
Մասն է | Alberta badlands? |
Ձևավորում | 1883 և մայիսի 31, 1894 |
Առաջին հիշատակում | 1883 |
Անվանված է | headgear? |
Մեդիսին-Հաթը գտնվում է Հյուսիսային Սասկաչևան գետի վրա։ Դրա միջոցով անցնում է Տրանս-Կանադա Հայուեյը, այստեղ է գտնվում Արևելյան ծայրը՝ Հայուեյ Քրոուսնեստը։
Քաղաքին հռչակ են բերել խոշոր գազային հանքավայրերը, որոնք հայտնի են դարձել շնորհիվ Ռեդյարդ Քիփլինգի։ Գազի պաշարները ապահովել են քաղաքին երկրորդ անվանումը՝ Գազի քաղաք:։
Մեդիսին-Հաթը Ալբերտայի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքն է։ 2009 թվականի տվյալներով՝ բնակչության թիվը կազմել է 61 097 մարդ։ 2008 թվականի հոկտեմբերին քաղաքը դասվել է Ալբերտայի հիմնական գործատուների շարքում[3][4][5]։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքի լանդշաֆտը հիմնականում որոշվում է Հարավային Սասկաչևան գետի հովտում գտնվող իր դիրքով։ Քաղաքի սահմաններում գետ են թափվում նաև Յոթ մարդկանց (անգլ.՝ Seven Persons Creek) և Ռոս գետի (անգլ.՝ en:Ross Creek) վտակը, այդ պատճառով Մեդիսին-Հաթը բնութագրվում է լեռնոտ ռելիեֆով։ Քաղաքից ոչ հեռու է գտնվում Անպտուղ հողերի պահապանը, գեոֆորմացիա, որը հիշեցնում է հնդիկի գլուխ[6]։
Կլիմա
խմբագրելՄեդիսն-Հաթը գտնվում է տափաստանային գոտում կիսաչոր մայրցամաքային կլիմայի պայմաններում (ըստ կլիմայի դասակարգման)։ Ձմեռները չոր և սառն են, ամառային եղանակը՝ տաք։ Ձմեռային սառնամանիքները լինում են Խաղաղ օվկիանոսից եկող հոսանքների պատճառով, իսկ ամռանը տաք եղանակը մեղմվում է ցածր խոնավության պատճառով։ Անձրևները հիմնականում տեղում են գարնան վերջին և ամռան սկզբին։ Մեդիսին-Հաթում տեղումները քիչ են շրջակա քաղաքների համեմատ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Population and dwelling counts, for Canada, provinces and territories, and census subdivisions (municipalities), 2016 and 2011 censuses – 100% data — 2019.
- ↑ Топокарты Генштаба
- ↑ «Calgary Herald, "Alberta's top 40 places to work", October 18, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Edmonton Journal, "Alberta's best focus on attracting, keeping staff", October 31, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Reasons for Selection, 2009 Alberta's Top Employers competition». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Климатические данные с 1971 по 2000 год(չաշխատող հղում) на сайте Environment Canada(անգլ.)(ֆր.)