Մեդեա Ամիրանաշվիլի (վրաց.՝ მედეა ამირანაშვილი, սեպտեմբերի 10, 1930(1930-09-10), Շորապան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 2023(2023-12-02)), վրացի օպերային երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976

Մեդեա Ամիրանաշվիլի
Ծնվել էսեպտեմբերի 10, 1930(1930-09-10)
Շորապան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Մահացել էդեկտեմբերի 2, 2023(2023-12-02) (93 տարեկան)
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մեդեա Ամիրանաշվիլին ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 10-ին Վրաստանի Շորապանի գյուղում (այժմ՝ Իմերեթի մարզ, Վրաստան, այլ տվյալներով՝ ծնվել է Թբիլիսիում), օպերային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պետրե Ամիրանաշվիլու և երգչուհի Նադեժդա Ցոմայայի ընտանիքում[1]։

1953 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, որտեղ սովորել է Ալեքսանդր Ինաշվիլու և Օլգա Շուլգինա-Բախուտաշվիլու մոտ։ 1951-1954 թվականներին եղել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի մենակատար։

1954 թվականից Մեդեա Ամիրանաշվիլին եղել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար։

Մեդեա Ամիրանաշվիլին համերգներում ելույթ է ունեցել նաև որպես կամերային երգչուհի։

Համերգային շրջագայություններով մեկնել է Լեհաստան, Չեխոսլովակիա, Ռումինիա, ԳԴՀ, Հունգարիա, Բուլղարիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Կանադա[1]։

1972 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։

1991-2006 թվականներին եղել է Քութայիսի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Մեդեա Ամիրանաշվիլին եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի 7-րդ գումարման պատգամավոր։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Պետրե Ամիրանաշվիլի (1907-1976), օպերային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)
  • Մայրը՝ Նադեժդա Ցոմայա (1904-1973), օպերային երգչուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)
  • Ամուսինը՝ Օթար Պարուլավա, քանդակագործ
  • Դուստր՝ Մարինե Պարուլավա, երգչուհի

Կոչումներ և մրցանակներ խմբագրել

  • Վոկալիստների Մ. Գլինկայի անվան համամիութենական մրցույթի մրցանակակիր (2-րդ մրցանակ, 1960)
  • Մադամ Բատերֆլայի դերերգի լավագույն կատարման միջազգային մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, 1970, Օսակա)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)[1][2]
  • Վրացական ԽՍՀ Զ. Փալիաշվիլու անվան պետական մրցանակ (1971)
  • «Պատվո նշան» շքանշան
  • Զուրաբ Անջափարիձեի անվան մրցանակ
  • Քութայիսի պատվավոր քաղաքացի[3]

Դերերգեր խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1966 - «Աբեսալոմ և Էթերի» - Էթերիի դերերգը
  • 1971 - «Դաիսի» - Մարոյի դերերգը
  • 1983 - «Ռատիլի» - օպերային արիաներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Том 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 год
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А - Анкетирование. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт. (стр 616)
  3. «Победившая соловья (Медея Амиранашвили)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.