Մեգլենա Կունևա

բուլղարացի քաղաքական գործիչ

Մեգլենա Կունևա (բուլղար․՝ Меглена Щилиянова Кунева, հունիսի 22, 1957(1957-06-22)[1][2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի և եվրոպացի քաղաքական գործիչ։ Իրավագիտության դոկտոր։ Բուլղարիայի փոխվարչապետ (2014)։ 2012 թվականին հիմնադրել է «Բուլղարիան հանուն քաղաքացիների» (բուլղար․՝ Движение „България на гражданите“) կուսակցական շարժումը։

Մեգլենա Կունևա
«Բուլղարիան հանուն քաղաքացիների» շարժման ղեկավար
 2011, դեկտեմբեր
Առողջապահության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատար
2007, հունվարի 1 - 2010, փետրվարի 9
Նախորդող Մարկոս Կիպրիանու
Հաջորդող Ջոն Դալի
 
Կուսակցություն՝ Կայունության և զարգացման ազգային շարժում
Կրթություն՝ Սոֆիայի համալսարան և Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և լրագրող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 22, 1957(1957-06-22)[1][2] (66 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա[2]
Քաղաքացիություն  Բուլղարիա
 
Կայք՝ ec.europa.eu/commission_barroso/kuneva/index_en.htm

Կենսագրություն խմբագրել

Մեգլենա Կունևան ծնվել է Սոֆիայում։ Սերում է Ռակովսկի քաղաքում հաստատված կաթոլիկ ընտանիքից[3]։ 1981 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը, ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։ Եղել է Բուլղարիայի ազգային ռադիոյի իրավական ծրագրի լրագրող, միաժամանակ՝ Սոֆիայի համալսարանի պրոֆեսորի ասիստենտ, 1990-2001 թվականներին՝ Նախարարների խորհրդի ավագ իրավախորհրդատու։ Միաժամանակ սովորել է Ջորջթաունի և այլ արտասահմանյան համալսարաններում, մասնագիտացել արտաքին հարաբերությունների և շրջակա միջավայրի իրավական պահպանության գծով[4]։

2001 թվականի հունիսին ընտրվել է պատգամավոր (Բուլղարիայի խորհրդարանի անդամ), եղել է լիբերալ Սիմեոն II ազգային շարժում (NDSV, Կայունության և զարգացման ազգային շարժում) կուսակցության հիմնադիր անդամ։ 2001 թվականի օգոստոսին նշանակվել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ և Եվրամիության Բուլղարիայի հանրապետության գլխավոր բանակցող։ Եվրոպայի ապագայի կոնվենցիայի ստեղծման ժամանակ եղել է Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչ։

2002 թվականի մայիսին նշանակվել է Եվրոպական ինտեգրացման նախարար (առաջին նախարարն է)։ Պաշտոնը շարունակել է զբաղեցնել նույնիսկ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Կայունության և զարգացման ազգային շարժումը դարձավ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության կրտսեր գործընկերը։

2006 թվականի հոկտեմբերի 26-ին Կունևան դարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ առաջին բուլղարացի անդամը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն Մեգլենա Կունևային նշանակել է Առողջապահության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատարի պաշտոնում[5]։ Եվրոպական խորհրդարանը նրան պաշտոնում հաստատել է 2006 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 583 «կողմ», 21 «դեմ» և 28 «ձեռնպահ» ձայներով։ Եվրոպական հանձնակատարի մանդատը ստացել է 2007 թվականի հունվարի 1-ին, երբ Բուլղարիան պաշտոնական միացել է Եվրամիությանը։ 2007 թվականի հունվարի 22-ին Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանում տեղի է ունեցել Մեգլենա Կունևային՝ որպես Եվրամիության հանձնակատար երդման արարողությունը։

Մեգլենա Կունևան ամուսնացած է ֆինանսիստ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարի որդի Անդրեյ Պրամովի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ալեքսանդրը[4]։ Բացի բուլղարերենից, ազատ տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի։ Որպես գրականությանը աջակցող անձ՝ 2008 թվականին ընտրվել է Վիկ հիմնադրամի անդամ՝ ընտրելու տարվա բուլղարական վեպը[6]։ Սիրում է լսել դասական երաժշտություն[7]։

Գրականություն խմբագրել

  • Lilov, Grigor (2013). Най-богатите българи (1st ed.). Sofia: „Кайлас” ЕООД. ISBN 978-954-92098-9-1.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Նոր պաշտոն
Բուլղարացի եվրոպական հանձնակատար
Մեգլենա Կունևա

2007-2010
Հաջորդող
Կրիստալինա Գեորգիևա
Նախորդող
Մարկոս Կիպրիանու
Առողջապահության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատար
Մեգլենա Կունևա

1996-1998
Հաջորդող
Ջոն Դալի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգլենա Կունևա» հոդվածին։