Մեգի Ստեֆենս (անգլ.՝ Maggie Steffens, ամբողջական անունը՝ Մարգարետ Էնն Ստեֆենս (անգլ.՝ Margaret Ann Steffens), հունիսի 4, 1993(1993-06-04)[1], San Ramon, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ջրագնդորդ, որը հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ ԱՄՆ-ի ջրային պոլոյի կանանց հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (2012[3], 2016[4], 2020[5]), աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի հաղթող։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Մեգի Ստեֆենսը սահմանել է օլիմպիական նոր ռեկորդ Օլիմպիական խաղերում կանանց ջրագնդակում առանձին խաղացողի խփած գոլերի քանակով[6][7]։

Մեգի Ստեֆենս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝ջրագնդորդ և լողորդ
Երկիր՝ ԱՄՆ[2]
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 4, 1993(1993-06-04)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝San Ramon, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]

Անձնական կյանք խմբագրել

Մեգի Ստեֆենսը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ռամոն քաղաքում։ Նրա հայրը՝ Կառլոս Ստեֆենսը, բնիկ պուերտոռիկացի է, դեռ մանուկ հասակից զբաղվել է ջրագնդակով իր հայրենիքում։ Իր երկրի հավաքականի կազմում նա մասնակցել է երեք Պանամերիկյան խաղերի ջրագնդակի մրցաշարերին։ Ամերիկա տեղափոխվելուց հետո հանդես է եկել Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի թիմում, որի կազմում դարձել է ԱՄՆ-ի եռակի չեմպիոն[8][9]։ 1979 թվականին Pac-10 ուսանողական խորհրդաժողովի կողմից ճանաչվել է տարվա ջրագնդորդ[10]։

Մեգի Ստեֆենսը հետաքրքրվել է ջրագնդակով հոր և իր ավագ քրոջ՝ Ջեսիկայի ազդեցությամբ, որը 2007-2012 թվականներին պաշտպանել է ԱՄՆ ազգային հավաքականի գույները[11]։

Սպորտային կարիերա խմբագրել

Իր մարզական կարիերայի արշալույսին Մեգի Ստեֆենսը հանդես է եկել Մոնտե Վիստի դպրոցի ջրագնդակի թիմում և երեք անգամ (2007, 2008, 2009)[12][13] նրա կազմում հաղթել է առաջնությունում և ստացել բազմաթիվ անձնական պարգևներ[11]։

2013 թվականին Մեգին ընդունվել է Սթենֆորդի համալսարան և մինչև 2017 թվականը խաղացել է համալսարանի ջրագնդակի կանանց թիմում։ Ընդ որում, նա երեք անգամ (2014, 2015, 2017) դարձել է Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող մրցաշարի չեմպիոն և ևս երկու անգամ (2013, 2016)՝ արծաթե մեդալակիր, իսկ 2015 և 2017 մրցաշրջանների արդյունքներով ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող[14][15][16][17]։ 2017 թվականին Ստեֆենսն ավարտել է համալսարանը բնական գիտությունների բակալավրի աստիճանով[18]։

Մեգի Ստեֆենսը ոսկե մեդալներ է նվաճել 2012[3][19][20][21][22][23], 2016[24] և 2020 թվականների Օլիմպիական խաղերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.fina.org/athletes/1034760/margaret-steffens/profile
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/water-polo/athlete-profile-n1320556-steffens-margaret.htm
  3. 3,0 3,1 "Olympics: Danville's Maggie Steffens scores five goals as U.S. water polo team captures first-ever gold medal". mercurynews.com. August 9, 2012. Retrieved August 9, 2012.
  4. «Rio Olympics 2016: U.S. women earn water polo gold medal». dailynews.com. Jeff Miller. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Brennan, Christine (2021 թ․ օգոստոսի 7). «US women's water polo team wins third straight Olympic gold, dominates Spain». USA Today. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  6. "Team USA's Maggie Steffens Breaks Water Polo Olympic Scoring Record". Sports Illustrated. July 30, 2021. Retrieved July 30, 2021.
  7. Greaney, Alec (July 30, 2021). "Maggie Steffens Tops All-Time List in USA Water Polo's Big Bounceback Win". NBC 4. Retrieved July 30, 2021.
  8. Elliott Almond (2012 թ․ օգոստոսի 6). «Olympics: U.S. players Jessica, Maggie Steffens come from a long line of water polo royalty» (անգլերեն). The Mercury News. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  9. Amanda Rykoff (2011 թ․ հուլիսի 15). «For the Steffens, water polo is a family affair» (անգլերեն). ESPN. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  10. Elliott Almond (2012 թ․ մայիսի 17). «Seven Bay Area players selected to U.S. women's Olympic water polo team» (անգլերեն). East Bay Times. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  11. 11,0 11,1 «Maggie Steffens - Women's Senior National Team». USA Water Polo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  12. "Maggie Steffens". usawaterpolo.org. Retrieved August 9, 2012. Արխիվացված Օգոստոս 4, 2012 Wayback Machine
  13. "Maggie Steffens". teamusa.org. Retrieved August 9, 2012.
  14. "Maggie Steffens". Retrieved May 20, 2017.
  15. "Women's Water Polo History". Retrieved May 20, 2017
  16. "2015 National Collegiate Women's Water Polo Championship". Retrieved May 20, 2017
  17. "Stanford Wins its Sixth". Retrieved May 20, 2017
  18. Maggie Steffens (անգլ.) Ինստագրամում
  19. «Official Results Book – 2012 Olympic Games – Diving, Swimming, Synchronised Swimming, Water Polo» (PDF). fina.org. FINA. էջ 345. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  20. "United States women's water polo team suffer first Olympic defeat in 13 years". The Guardian. July 28, 2021. Retrieved July 28, 2021.
  21. "Steffens ties Olympic water polo scoring record" Արխիվացված 2012-08-06 Wayback Machine. paloaltoonline.com. July 30, 2012. Retrieved August 9, 2012.
  22. "FINA Names Maggie Steffens Best Female Water Polo Player Of 2012" Արխիվացված 2013-01-20 Wayback Machine. usawaterpolo.org. January 4, 2013. Retrieved January 4, 2013.
  23. "Now Available December Swimming World Magazine Names Water Polo Players of the Year". swimmingworldmagazine.com. December 8, 2012. Retrieved January 4, 2013.(չաշխատող հղում)
  24. «Official Results Book – 2016 Olympic Games – Water Polo» (PDF). olympic.org. IOC. էջ 193. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.