Մեգան Լի (սեպտեմբերի 18, 1995(1995-09-18), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կորեա-ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, որն առավել հայտնի է Make It Pop ֆիլմում կատարած Սուն Հայ Սոնի դերով և YouTube-ում ներկայացված իր հոլովակներով։ 2013 թվականի փետրվարին Մեգան Լին պայմագիր է կնքել Քիմ Թե Ուոյի (g.o.d խմբի նախկին առաջատար երգիչ) Soul Shop Entertainment լեյբլի հետ մինչև 2014 թվականի նոյեմբերին[1][2]։ Մեգան Լին XO-IQ-ի անդամ է, նկարահնվել է Nickelodeon-ի Make It Pop սերիալում[3]։ Նա մասնակցել է երաժշտական տաղանդների The Voice ամերիկյան շոուի 14-րդ եթերաշրջանին։

Մեգան Լի
Ծնվել էսեպտեմբերի 18, 1995(1995-09-18) (28 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, յություբեր, դերասանուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեղինակ-կատարող և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլKakao M
Կայքhellomeganlee.com
 Megan Lee (singer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լին իր կարիերան սկսել է 10 տարեկանից՝ զբաղվելով դերասանությամբ, պարելով և երգելով։ Նա նկարահանվել է ՄաքԴոնալդսի, Verizon, և Nintendo (the Nintendo DS), Bratz, Wal-Mart, Big Lots, Trix մի շարք գովազդներում, ինչպես նաև հեռուստատեսային նախագծերում, ինչպիսիք են Crash հեռուստասերիալը, Kidz Bop, Nickelodeon-ի iCarly, Nickelodeon-ի Kid Choice մրցույթը, Disney-ի Get Connected-ը, 3 Minute Game Show և տարբեր անկախ ֆիլմային նախագծեր և հարավկորեական MBC Star Audition - The Great Birth (위대한 탄생) հայտնի շոուի 1-ին (և երկրորդ) եթերաշրջանին, որ ստեղծվել է Հարավային Կորեայի հիմնական հեռարձակման ցանցերից մեկում (MBC): MBC-ի Star Audition-ի երկրորդ եթերաշրջանում մի շարք այլ մասնակիցներից Լենա Փարկն անձամբ ընտրել է Մեգանին՝ դառնալով նրա մենթորը։ Մեգանը երկրորդ եթերաշրջանի ավարտին զբաղեցրել է 13-րդ տեղը[4]։

Ֆիլմ և հեռուստատեսություն խմբագրել

Լին նկարահանվել է NickelodeonMake It Pop շոուին[5]։ Նա շոուի երեք հիմնական աստղերից մեկն էր և հանդես է եկել "Sun Hi Song" անունով[6]։ Սերիալի համապրոդյուսերն է Նիք Քեննոնը[7][8]։

2008 թվականին Լին արժանացել է Nickelodeon-ի Երեխաների ընտրություն մրցանակին Լավագույն ելույթ կատերգորիայում։ Մեգան Լին մարմնավորել է Հյորրիին «Իմ առաջին սերը» կարճամետրաժ ֆիլմ/երաժշտական հոլովակում, որի ռեժիսորը եղել է Ռոքի Ջոն, իսկ Արդեն Չոյի մարմնավորում է Հյորրիին ծեր տարիքում։ 2008 թվականին Լին նկարահանվել է որպես Ջուլի Disney-ի "Disney Get Connected" հեռուստասերիալի մի քանի դրվագներում։ Նա նաև մարմանվորել է Ջի Սանին Crash-ի էպիզոդում, որում նկարահանվել է Դենիս Հոփերի, Թոմ Սայզմորի, Բրայան Թիի և Քելվին Հեն Յիի հետ միասին։

Երաժշտություն խմբագրել

Լին գրել է օրիգինալ երգեր և որպես անկախ արտիստ թողարկել երեք սինգլ՝ "In The Future", "Love, Laugh & Live" և "Destiny": "Love, Laugh & Live"-ը Մեգանի առաջին պաշտոնական երաժշտական տեսահոլովակն է, որի ռեժիսորն է Սթիվ Նգույեն[9]։ "Destiny" երգի հիման վրա նույնպես նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորը Թիմոթի Թաուն է[10][11]։ Մեգան Լին թողարկել է երաժշտական տեսահոլովակ և երգ Kim Tae-woo-ի հետ, որը կոչվում է «Oppa»:

Մեգանի առաջին պաշտոնական երգը, որ թողարկվել է Soul Shop Entertainment-ի հետ աշխատելու ընթացքում, կոչվում է "8dayz" (կարդացվում է՝ 8 Days), որը թողարկվել է 2014 թվականի մայիսի 15-ին[12]։ Երգի ստեղծմանը մասնակցել է B2STՅոն Չուն Հյոնը, ինչպես նաև գերմանացի կոմպոզիտորներ Անդրեաս Բարտելը և Ռյուդիգեր Սչրամմը, ով նաև համագործակցել է K-pop-ի վետերան երգիչ Նամիի հետ[13]։

Մեգան Լիի վոկալը ներառվել են նաև g.o.d խմբի վերամիավորումից հետո ստեղծված "The Story of Our Lives" երգում[14]։ Երգի տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 11-ին, և խումբի անդամները տասը տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ երգել են միասին[15][16]։

2014 թվականի նոյեմբերի 10-ին Մեգան Լին հայց է ներկայացրել Սեուլի դատարան ընդդեմ Soul Shop Entertainment-ի՝ պահանջելով չեղարկել իրենց հինգ տարվա պայմանագիրը[17]։ Մեգանն իր նեկայացուցչի միջոցով պնդել է, որ իրեն բանավոր կերպով խիստ կերպով վիրավորել է ղեկավարության անդամներց մեկը, և վախեցնելու այդ տակտիկան օգտագործվել է նրանց կամքն իրեն պարտադրելու համար։ Նա նաև պնդել է, որ պայմանագիրը կնքվել է իր անունից, բայց առանց իր համաձայնության, իր անունով բանկային կեղծ հաշիվը նույնպես բացվել է առանց իր համաձայնության և իրեն վերաբերող ֆիանանսական հարցերը Soul Shop-ի կողմից կատարվել են ոչ թափանցիկ կերպով, ինչպես խոստացել էին իրեն լեյբլի հետ կնքված պայմանագրի համաձայն[18]։

2015 թվականի մարտին Մեգան Լին դարձել է XO-IQ-ի անդամ, որի կազմում ընդգրկված են եղել ֆիլիպինա-կանադացի Լուիզա Թրանկոն և սինգապուրա-կանադացի Էրիկա Թեմը[3]։

The Voice խմբագրել

2018 թվականին Մեգան Լին մասնակցել է ամերիկյան The Voice-ի 14-րդ եթերաշրջանին։ 2018 թվականի մարտի 6-ին հեռարձակված թողարկումում նա ներկայացրել է "Killing Me Softly with His Song" երգը, և Ալիշա Քիզը շրջվել է։ Մենամարտեր փուլում, որ հեռարձակվել է 2018 թվականի մարտի 19-ին, նա հանդես է եկել Ալիշայի թիմում իր թիմակից Ջոնի Բլիսի հետ, որոնք ներկայացրել են Բրունո Մարսի "Versace on the Floor" երգը։ Ալիշա Քիզը ընտրել է Բլիսին, և Մեգան դուրս է մնացել նախագծից։

ՅուԹուբ խմբագրել

Մեգանը առավել հայտնի է տարբեր երգերի իր քավերներով, որոնք նա ներկայացնում է ՅուԹուբում։ Նրա ստեղծած քավերներից հայտնի են Քրիստինա Ագիլերայի "I Will Be", Բրունո Մարսի "Lazy Song", Լիլ Ուեյնի "How to Love", Քելլի Քլարկսոնի "Stronger (What Doesn't Kill you)" և այլ երգերի հիման վրա ստեղծվածները։ Նա նաև ստեղծել է այլ երգերի քավերներ և համագործակցել ՅուԹուբյան այլ արտիստների հետ, օրինակ՝ 2011 թվականին նա ստեղծել է Cee Lo Green-ի "Forget You" երգի քավերը Արդեն Չոյի հետ[19]։ 2011 թվականին Մեգանը հաղթել է նաև 2NE1-ի "Lonely" քավերների մրցույթում, որտեղ ներկայացրել է 2NE1-ի "Lonely" սինգլի քավերը, և մեկնել է Կորեա՝ հանդիպելու խմբի հետ։ Նա նաև ներկայացրել է Ադելի "Someone Like You" երգի քավերը Սանգհա Ջանգի հետ։ 2012 թվականին Մեգան Լին հաղթեել է Ջեյսոն Մրազի և Warner Music Korea-ի հովանավորությամբ անցկացված քավերների մրցույթում և Մրազի հետ ստեղծել է "Lucky" դուետը, որը բազմաթիվ դիտումներ է ունեցել ՅուԹուբում[20]։ Նա նաև համագործակցել է ակուստիկ կիթառիստ Սանգհա Ջանգի հետ՝ ստեղծելով հայտնի K-pop երգերի քավերներ, ինչպիսին է BIGBANG-ի "Monster"-ը[21]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2008 Անդորր Սան Քիմ Կարճամետրաժ ֆիլմ
2008 Իմ առաջին սերը Հյորի Կարճամետրաժ ֆիլմ
2008 Բավական փոքր հարսանիք Դպրոցական աղջիկ
2009 Սիրելի Ջերեմիի քույրը Կարճամետրաժ ֆիլմ
2010 Կուղբ Դեմի լեգենդը ՋուՋու Կարճամետրաժ ֆիլմ
2010 Santa Paws երգող ձայն, չնշված
2010 Դատական գործ ընդդեմ Ջիլի Ջիլ Կարճամետրաժ ֆիլմ
2010 Չոսոն Մայ-օքեյ Կարճամետրաժ ֆիլմ
2011 Լոս Անջելեսի Քոֆֆին դպրոց Քոննի/Թոռնուհի
2011 Սիրել, ծիծաղել և ապրել իր դերում Կարճամետրաժ ֆիլմ
2011 Նպատակ Արտիստ Կարճամետրաժ ֆիլմ
2014 Անիտա Հո Երիտասարդ Անիտա Լի
2014 Եվայի մարգարեությունը Երիտասարդ Եվա
2017 Պարզապես մեկ այլ գեղեցիկ տղա Սանդրա Wong Fu Productions
2017 Վերադարձ դեպի դպրոց vs վերադարձ աշխատանքի Վիկի Wong Fu Productions

Հեռուսատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2008 Պատերազմական գործողությունների վայր՝ Երկիր Ուղեկից երեխա Էպիզոդ՝ "Something's Fishy"
2008 Disney Get Connected Ջուլի 4 էպիզոդ
2008 Crash Ջի Սան Էպիզոդ՝ "Pissing in the Sandbox"
2009 BrainSurge Մրցույթի մասնակից, էպիզոդ 1.1
2009 Lost Tapes Ջոի Սայկս Էպիզոդ՝ "Jersey Devil"
2010 3 Minute Game Show Մրցույթի մասնակից, էպիզոդ՝ "Camp Rock 2: Part 5"
2010 Star Audition: The Great Birth Մրցույթի մասնակից
2011 Star Audition: The Great Birth 2 Մրցույթի մասնակից
2015–2016 Make It Pop Սան Հայ Սոն Գլխավոր դեր
2016 Այլ թագավորություն Սաննի Էպիզոդ՝ "Get a Job"
2017 Ժամանակակից ընտանիք Ֆլորենս Էպիզոդ՝ "The Long Goodbye"
2018 The Voice (Season 14) Մրցույթի մասնակից

Սկավառակագրություն խմբագրել

Օրիգինալ սինգլներ խմբագրել

Տարի Վերնագիր Ալբոմ Նշումներ
2011 "Love, Laugh & Live"
"Destiny"
"In the Future"
2014 "MeGan THE FIRST SINGLE 8dayz" Առաջին պաշտոնական սինգլ, թողարկվել է որպես 메건리
"Ready for Love" Fated to Love You OST Part 3 Թողարկվել է որպես 메건리
2015 "Make It Pop (Acoustic Mashup)"
2016 "Stronger"

Համագործակցությամբ ստեղծված սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Այլ արտիստ Ալբոմ
2012 "Time Seemed To Have Stopped" Hyeokseong & Wooyeonseok New Story Part 4
2013 "Brother" (오빠) Քիմ Թե-Ուո T-Love
2014 "The Story of Our Lives" (우리가 사는 이야기) g.o.d Chapter 8

Քավերներ խմբագրել

Տարի Վերնագիր Օրիգինալ արտիստներ
2011 "The Lazy Song" Բրունո Մարս
"I Will Be" Քրիստինա Ագիլերա
"Nice Girls" (feat. Ջասթին Չոն) ագեշնչված Ryan Higa, Chester See & KevJumba-ի "Nice Guys" երգով
"I Really Like You" (feat. Jason Chen) Կարլի Ռեյ Ջեպսեն
"Magic Castle" (마법의 성) (feat. Ensemble Memo) TVXQ
"He Said She Said" (닭살커플) (feat. Jonathan Sim) Թիմ feat. Էսնա
"Lighters" (feat. Danakadan & Paul Kim) Bad Meets Evil feat. Բրունո Մարս
"How to Love" Լիլ Ուեյն
"A Whole New World" (feat. Raymond J Lee) Պիբո Բրայսոն & Ռեգինա Բել
"Y.O.U.Tube Baby" (feat. Pk) ագեշնչված Նաթ Քինգ Քոլի "L-O-V-E" երգից
2012 "Domino" Ջեսսի Ջեյ
"Boyfriend" Ջասթին Բիբեր
"Payphone" Maroon 5 feat. Վիզ Խալիֆա
"잔소리 (Nagging)" (feat. Mike Choi) IU & Seulong
"Safe and Sound" Թեյլոր Սվիֆթ & The Civil Wars
"Monster" (feat. Sungha Jung) Big Bang
2013 "22 (Acoustic)" Թեյլոր Սվիֆթ
2016 "In the Night (Acoustic Version)" (feat. Jason Chen) The Weeknd

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Megan Lee's Facebook Fan Page».
  2. pkdance, AllKPop, 'Birth of a Great Star' contestant Megan Lee signs with Soul Shop Entertainment, http://www.allkpop.com/2013/02/birth-of-a-great-star-contestant-megan-lee-signs-with-soul-shop-entertainment
  3. 3,0 3,1 «XO-IQ». xo-iq.com. DHX Media. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  4. MTV K, Homeland Love: Korean-Americans Crash the Korean Music Scene, http://www.mtvk.com/articles/homeland-love-korean-americans-crash-the-korean-music-scene/ Արխիվացված 2015-09-13 Wayback Machine
  5. Diana S, KPopStarz, Singer Megan Lee Cast On Nickelodeon's New K-Pop Inspired Show 'Make It Pop', http://www.kpopstarz.com/articles/178953/20150227/megan-lee-nickelodeon-kpop-tv-series.htm
  6. Adrienne Stanley, 5 Facts About Megan Lee And The K-Pop Inspired Show 'Make It Pop', http://www.kdramastars.com/articles/76361/20150301/5-facts-megan-lee-and-the-k-pop-inspired-show-make-it-pop.htm
  7. Jaime Presco, New K-Pop Show 'Make It Pop' Co-Produced by Nick Cannon, Starring Megan Lee to Hit Nickelodeon in the 2015-16 Season, http://www.classicalite.com/articles/18338/20150303/new-k-pop-show-make-nick-cannon-megan-lee-nickelodeon.htm
  8. Tambay A. Obenson, indieWire, Nick Cannon Gets Behind New Live-Action Musical Series, 'Make It Pop,' for Upcoming TV Season, http://blogs.indiewire.com/shadowandact/nick-cannon-gets-behind-new-live-action-musical-series-make-it-pop-for-upcoming-tv-season-20150226 Արխիվացված 2015-02-28 Wayback Machine
  9. «Music video: "love laugh & live" by Megan Lee». angryasianman.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  10. AllKPop, Youtube sensation Megan Lee releases teaser for "Destiny", http://www.allkpop.com/2011/09/youtube-sensation-megan-lee-releases-teaser-for-destiny
  11. a-Tunes.net, Discover Megan Lee's "Destiny", http://a-tunes.net/2011/09/18/discover-megan-lees-destiny-music-video/ ("As the previously released preview suggested, the teen star and her team chose to go a different route this time by going in a slightly more mature direction to match the inspirational tone of the track – a good choice. And to be quite frank, this may be my favorite visual release by Megan yet.")
  12. AllKpop, Megan Lee releases teaser for her debut song '8dayz', http://www.allkpop.com/article/2014/05/megan-lee-releases-teaser-for-her-debut-song-8dayz
  13. Soompi.com, YouTube Star Megan Lee Drops Debut Track "8dayz" Teaser feat. Beast's Yong Jun Hyung, http://www.soompi.com/2014/05/11/youtube-star-megan-lee-drops-debut-track-8dayz-teaser-feat-beasts-yong-jun-hyung/#.U3HPO_ldV8E
  14. Daily KPop News, god release MV for 'The Story of Our Lives' featuring Megan Lee, http://www.dkpopnews.net/2014/07/god-release-mv-for-story-of-our-lives.html Արխիվացված 2018-06-12 Wayback Machine
  15. Carol, G.O.D TELLS "THE STORY OF OUR LIVES" FEAT. MEGAN LEE [MV], http://24-7kpop.com/g-o-d-tells-the-story-of-our-lives-feat-megan-lee-mv/
  16. snoopy, g.o.d.: "The Story of Our Lives" (Featuring Megan Lee), http://koreandramareviews.com/g-o-d-the-story-of-our-lives-featuring-megan-lee/ Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
  17. allkpop.com, Megan Lee files lawsuit requesting nullification of contract + Soul Shop Entertainment responds, http://www.allkpop.com/article/2014/11/megan-lee-files-lawsuit-requesting-nullification-of-contract-soul-shop-entertainment-responds
  18. Soompi.com, Megan Lee Reveals Reasons for Soul Shop Lawsuit, Claims She Was Verbally Abused by Kim Tae Woo's Wife, http://www.soompi.com/2014/11/27/megan-lee-reveals-reasons-for-soul-shop-lawsuit-claims-she-was-verbally-abused-by-kim-tae-woos-wife/
  19. Kamel, Marina (2011 թ․ մարտի 27). «Adren Cho and Megan Lee Cover "Forget You" by Cee Lo Green (Glee Version)». audrey Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  20. a-Tunes.net, Megan Lee Duets "Lucky" with Jason Mraz, http://a-tunes.net/2012/06/11/megan-lee-duets-lucky-with-jason-mraz/
  21. iTunes, Monster - Megan Lee and Sungha Jang, https://itunes.apple.com/us/album/monster-single/id550156533

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Լի» հոդվածին։