Մեգակլիտե (լատին․՝ Megaclītē, հուն․՝ Μεγακλείτη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում ստանալով S/2000 J 8 ժամանակավոր անվանումը[2][3][4]։


Մեգակլիտե
(Յուպիտեր XIX)
Megaclite
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է25 նոյեմբեր 2000 թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)21,7[1]
Հեռավորությունը Յուպիտեր24 687 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,308
Սիդերիկ պարբերություն792,437 օր
Թեքվածություն150° (խավարածրի հարթության նկատմամբ)
148° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2,5 կմ (ենթադրված)
Զանգված~2,1×1014 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Մեգակլիտեն ունի մոտ 5,4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 687 միլիոն կմ հեռավորության վրա, 792,437 օրվա ընթացքում[3][4]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 150° խավարածրի հարթության նկատմամբ (148° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,308 է[3][4]։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության աստված Զևսի (Յուպիտերի հունական տարբերակը) սիրուհի Մեգակլիտեյի անունով[5][6]։

Մեգակլիտեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  2. IAUC 7555: Satellites of Jupiter Արխիվացված 2002-09-16 Wayback Machine 2001 January 5 (discovery)
  3. 3,0 3,1 3,2 MPEC 2001-A29: S/2000 J 7, S/2000 J 8, S/2000 J 9, S/2000 J 10, S/2000 J 11 2001 January 15 (discovery and ephemeris)
  4. 4,0 4,1 4,2 MPEC 2001-T59: S/2000 J 8, S/2000 J 9, S/2000 J 10 2001 October 15 (revised ephemeris)
  5. IAUC 7998: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2002 October 22 (naming the moon "Magaclite")
  6. IAUC 8023: Satellites of Jupiter Արխիվացված 2020-04-15 Wayback Machine 2002 November 29 (correcting the name)