Մաքրման աշխատանքներ, հանքավայրից ստորգետնյա եղանակով օգտակար հանածոների հանման աշխատանքներ։ Տարբերում են օգտակար հանածոների համատեղ (համախառն) և անջատ (ընտրողական) հանման Մաքրման աշխատանքներ։ Վերջինիս դեպքում հանքաքարի, ածխի, ապարի ենթաշերտերի առանձին տեսակները հանվում են զատ-զատ։ Մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հանքափորվածքներն անվանում են մաքրման փորվածքներ, դրանց հանքախորշերը՝ մաքրման հանքախորշն է, իսկ օգտակար հանածոների հանույթից առաջացած տարածությունը՝ մաքրման տարածություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 371