Մաքս Միխայելիս

գործարար, արվետսի հավաքորդ

Սըր Մաքս Միխայելիս (աֆրիկաանս՝ Max Michaelis, մայիսի 11, 1852(1852-05-11), Այսֆելդ, Հիլդբուրգհաուզեն, Թուրինգիա, Գերմանիա - հունվարի 26, 1932(1932-01-26)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), հարավաֆրիկացի ֆինանսիստ, հանքարդյունաբերության մագնատ, բարերար, արվեստի հովանավոր։ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանակիր։

Մաքս Միխայելիս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1852(1852-05-11)
ԾննդավայրԱյսֆելդ, Հիլդբուրգհաուզեն, Թուրինգիա, Գերմանիա
Մահացել էհունվարի 26, 1932(1932-01-26)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[2]
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և diamond dealer
ԱմուսինLillian Elizabeth Michaelis?
ԵրեխաներՍեսիլ Միխայելիս
 Max Michaelis Վիքիպահեստում
Լեդի Միխայելիս
by Ջոն Սինգեր Սարջենթ

Կենսագրություն խմբագրել

Մաքս Միխայելիսը ծնվել է 1851 թվականին Այսֆելդում։ Նախնական կրթություն ստացել է Նյուրնբերգում, որտեղ էլ ի հայտ է եկել նրա սերը հին վարպետների գործերի հանդեպ։

Հանքարդյունաբերական գործունեություն խմբագրել

Միխայելիսն առաջին անգամ Հարավային Աֆրիկա է ժամանել 1876 թվականին, երբ նա ոտք է դրել Պորտ Էլիզաբեթ։ Երկու տարի անց տեղափոխվել է Քիմբերլի, 1871 թվականին ադամանդների հայտնաբերման և հարստության հեռանկարով։ Քիմբերլիում Միխայլիսը դառնում է Յուլիուս Վերների և Ալֆրեդ Բեյթի բիզնես գործընկերը, ծանոթանում Հերման Էքսթեյնի և Ջիմ Բ. Թեյլորի հետ, որոնց հետ ընկեր են մնում ողջ կյանքի ընթացքում։ Վերները նրան կոոպտացիայի է ենթարկել զբաղվելու Պորգեսի և Վերների ադամանդներով։ 1880-ական թվականներին Միխայելիսը վերակազմավորել է Քեյփի ադամանդի ընկերությունը։ Միխայելիսը եղել է Wernher, Beit & Co.-ի հիմնադիր գործընկերը։ Մի քանի տարի անց դարձել է Յոհաննեսբուրգի Կենտրոնական հանքարդյունաբերական և ներդրումային կորպորացիայի մենեջեր։

1896 թվականին աշխատել է Լոնդոնի կորպորացիայի գրասենյակներում և այնտեղ մնացել մինչև 1919 թվական, այնուհետև վերադարձել Հարավային Աֆրիկա։ Անգլիայում ապրել է մեկուսի Թոնդրիջի գյուղական կալվածքում։ Ի տարբերություն մյուս ռանդլորդերների, Միխայելիսը չէր տրվել զվարճանքին, խուսափում էր մամուլից, Լոնդոնում չուներ շքեղ առանձնատուն և, չնայած բարոն դառնալու ցանկությանը, սոցիալապես հավակնոտ չէր։

Հետագա կյանք խմբագրել

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը և Անգլիայում բարձրացավ հակա-գերմանական հիստերիան, Յան Քրիստիան Սմետսի խորհրդով Միխայելիսը վերադարձավ Հարավային Աֆրիկա։ Մաքս Միխայլիսն ու նրա կինը Քեյփթաուն են ժամանել 1919 թվականին։ Նույն տարվա դեկտեմբերին նրա պատվին մեծ հյուրընկալություն տրվեց`2000 հյուրերի ներկայությամբ։

Բարեգործություն և արվեստ խմբագրել

1913 թվականին Միխայելիսը Միության կառավարությանը նվիրաբերեց հոլանդացի և ֆլամանդացի հին վարպետների հավաքածու։ Այս նվերը հանգեցրեց նրա ասպետի կոչում ստանալուն։ Այս հավաքածուն հենք հանդիսացավ Միխայելիսի հավաքածուի համար, որը տեղակայվեց Քեյփթաունի հին քաղաքապետարանում։ Հավաքածուն Քեյփթաունում տեղավորելու որոշումը կայացվել է քննադատության արդյունքում. ըստ հասարակական կարծիքի գումարները եկել էին Ռեեֆի ոսկու հանքերից և հավաքածուն պատկանում էր Յոհաննեսբուրգին։ Բացի այդ, շատ աշխատանքներ համարվում էին չեզոք (Ֆրանս Հալսի Կնոջ դիմանկար, որը հավաքածուի հիմնական գործն էր)։ Այս աշխատանքները հավաքագրել էին Լեդի Ֆիլիպը (Սըր Լիոնել Փիլիպսի կինը) և սըր Հյու Լեյնը։

1920 թվականի հունիսին լեդի Ֆիլիպսի կոչով Միխայելիսը Քեյփթաունի համալսարանի գեղարվեստի ամբիոնին նվիրաբերեց հավաքածուն և ստացավ պատվավոր դոկտորի կոչում։ Նա նաև մեծ թվով աշխատանքներ նվիրաբերեց Քիմբերլիի և Յոհաննեսբուրգի թանգարաններին։ 1924 թվականին Մաքս Միխայելիսն արժանացել է ասպետի կոչման։ Նա մահացել է 1932 թվականին Ցյուրիխում, քաղցկեղից։

 
Քաղաքապետարանի հին շենքը, որտեղ ցուցադրվում է Միխայելիսի հավաքածուն, Քեյփթաուն, 2008

Լեդի Միխայելիսը, որն ամուսնու մահից հետո Անգլիա էր վերադարձել, արվեստի հավաքածուի մեծ մասը նվիրաբերեց Քեյփթաունի ազգային պատկերասրահին և Պրետորիայի արվեստի թանգարանին, հետագա նվերները՝ Քեյփթաունի Միխայելիս հավաքածուին։ Նա նաև Քեյփթաունի Լեդի Միխայելիս օրթոպեդիկ տան հիմնադիրն էր։

1920 թվականին Մաքս Միխայելիսը Նյուլենդում գնել է Մոնտեբելոյի կալվածքը։ 1996 թվականին Միխայելիսի որդին՝ նկարիչ Սեսիլ Միխայելիսը, վրդովված կառավարության կողմից գույքի բռնագրավումից, Մոնտեբելոն նվիրաբերել է Քեյփթաունի համալսարանին, պայմանով, որ այն օգտագործվի դիզայնի խթանման համար։ Այժմ այն հայտնի է որպես Մոնտեբելոյի դիզայնի կենտրոն, իսկ հին առանձնատունը՝ որպես Միխայելիսի տուն, գիշերօթիկ Հարավաֆրիկյան քոլեջի դպրոցների կրտսեր սաների համար։

Հիշատակ խմբագրել

Մովսես Քոթլերը կերտել է Մաքս Միխայելիսի բրոնզե կիսանդրին, որը տեղադրված է Քեյփթաունի հին քաղաքապետարանի շենքի պարտեզում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Dictionary of South African Biography, deel 2. Kaapstad: Tafelberg vir die Raad vir Geesteswetenskaplike Navorsing, 1972. ISBN 0-624-00369-8
  • Rosenthal, Eric: Ensiklopedie van Suidelike Afrika. Londen: Warne, 1967.
  • Standard Encyclopaedia of Southern Africa, deel 7. Kaapstad: Nasou, 1972. ISBN 0-625-00323-3

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Միխայելիս» հոդվածին։