Մաքս Գուֆ

Ուոլթ Դիսնեյ ընկերության «Գուֆին և նրա ջոկատը» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը


Մաքս Գուֆ (անգլ.՝ Max Goof), Ուոլթ Դիսնեյ ընկերության «Գուֆին և նրա ջոկատը» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1992-1993 թվականներին։ Մաքսը սովորական դեռահաս է։ Արտաքնապես մի փոքր նման է հորը՝ Գուֆիին։ Հաճախ հագնում է կարմիր վերնաշապիկ և մանուշակագույն տաբատ։ Ունի երկու լավագույն ընկեր՝ Պի-Ջեյը և Բոբին։ Մաքսը, ինչպես և իր ընկերները, հետաքրքրվում է սքեյթբորդինգով։ Ի տարբերություն իր հորը՝ Մաքսը խելացի է և հասկացող։ Դպրոցում Մաքսը ուներ «տեղական ապուշի» կարգավիճակ այնքան ժամանակ, մինչև որ մի անգամ պատահականորեն հայտնվեց ռոք աստղ ՊաուերԼայնի համերգին և հայտնի դարձավ իր ընկերների շրջանում[1]։


անգլ.՝ Max Goof
Կերպարշուն
Սեռարական
Տարիք11-18
ԾնողներԳուֆի (հայր)
Ստեղծման օր1997

Տարիք խմբագրել

«Գուֆին և նրա ջոկատը» մուլտսերիալում Մաքսն ընդամենը 11-12 տարեկան է։ «Գուֆիի արձակուրդները» մուլտֆիլմում նա 14 տարեկան է, «Անուղղելի Գուֆի» մուլտֆիլմում, «Մկան տունը» և «Միկի. Եվ նորից Սուրբ Ծնունդ» մուլտսերիալներում շուրջ 17-18 տարեկան է[2]։

Հայտնություն խմբագրել

Առաջին անգամ Մաքսը հայտնվել է «Հայրերը մարդիկ են» (անգլ.՝ «Fathers Are People») կարճամետրաժ ֆիլմում (1952)։ Այդ ժամանակ Մաքսին կոչում էին Գուֆի Կրտսեր։ Այնուհետև նա հայտնվեց այլ կարճամետրաժ ֆիլմերում.

  • «Հայրիկի Առյուծը» (անգլ.՝ «Father’s Lion») (1952)
  • «Հայրիկի ազատ օրը» (անգլ.՝ «Father’s Day Off») (1953)
  • «Աքվամանիա» (անգլ.՝ «Aquamania») (1961)

Այդ մուլտֆիլմերում երևում է նաև Մաքսի մայրն ու Գուֆիի կինը, սակայն առանց անունի (անունը հայտնի չէր)։ Ավելի ուշ, երբ ստեղծվեց «Գուֆին և նրա ջոկատը» մուլտսերիալը, Կրտսեր Գուֆին վերանվանվեց Մաքսի, իսկ նրա մայրը այլևս չերևաց։ Տարածված տարբերակի համաձայն՝ նա մահացել է, իսկ ըստ մեկ այլ տարբերակի՝ ամուսնալուծվել[3]։

Ընտանիք խմբագրել

«Գուֆին և նրա ջոկատը» սերիալում կարելի է տեսնել Մաքսի հարազատներին.

  • Դեբի - Մաքսի զարմուհին
  • Գիտնական Վերներ ֆոն Գուֆ
  • Հորաքույր Գուֆելիա
  • Ոչ արյունակից պապիկ Պատրանտաշեր
  • Հորեղբայր Անջելո
  • Նախանախապապ Հուֆերամուս Սա Դե Գուֆ
  • Գուֆի - հայրիկ

Հետագա ճակատագիր խմբագրել

Գուֆիի մասին պատմող «Անուղղելի Գուֆին» մուլտֆիլմից հետո Մաքսը հայտնվում է «Մկան տունը» մուլտսերիալում (2003), ինչպես նաև «Միկի․ Եվ նորից Սուրբ Ծնունդ» (2004) մուլտֆիլմում։ Մաքսը հանդիպում է Մոնա անունով նոր աղջկա հետ։

Մաքսի հետագա ճակատագիրն անհայտ է, քանի որ վերջին՝ «Միկի․ Եվ նորից Սուրբ Ծնունդ» (2004) մուլտֆիլմից հետո Մաքսն այլևս ոչ մի տեղ չի երևում։

Արտաքին տեսք խմբագրել

Մաքսի տեսքը փոփոխվում է բոլոր առանձին մուլտֆիլմերում։ «Գուֆիի ջոկատը» մուլտսերիալում նա ունի կլոր գլուխ, ավելի սուր դեմք։ «Գուֆիի արձակուրդները» մուլտֆիլմում Մաքսի տեսքը լիովին վերափոխված է։ Դեմքը դարձել է ավելի արտահայտիչ, բայց միևնույն ժամանակ նկատելի է, որ նա հասունացել է։ Ունի ավելի մեծ աչքեր, իսկ գլխին՝ ավելի շատ մազեր։ Ընդգծված են նաև առջևի ատամները։ Շարունակության մեջ՝ «Անուղղելի Գուֆին» մուլտֆիլմում, Մաքսը վերափոխվել է «Գուֆիի արձակուրդները» մուլտֆիլմի տեսքի հիման վրա։ Այստեղ նա ավելի բարձրահասակ է, քան նախորդ մուլտֆիլմերում։ Մաքսն ունի նաև ավելի մանրամասն և «սուր» սանրվածք, իսկ դեմքն ավելի տպավորիչ է[4]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кевин Лима (Режиссёр) (1995). Каникулы Гуфи (анимационный фильм). DisneyToon Studios. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)
  2. John Grant. Encyclopedia of Walt Disney's Animated Characters. — С. 145. — ISBN 0786863366
  3. «Disney FAQ: Who was the mother of Goofy's son Max». Walt Disney Company. Վերցված է 31 декабря 2011-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. Dave Smith. Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 264. — ISBN 0786863919
  5. Режиссёр: Роберт Тейлор, сценарист: Рич Фогейл (10 сентября 1992 года). «Ночной кино-кошмар». Гуфи и его команда. Season 1. Սերիա 6. 22 minutes in.