Մաքսվել (ֆուտբոլիստ)

բրազիլական Ֆուտբոլիստ

Մաքսվել (պորտ.՝ Maxwell, օգոստոսի 27, 1981(1981-08-27)[1][2], Կաշուեյրու դի Իտապեմիրին, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Կրուզեյրոյում, Այաքսում, Ինտերում, Բարսելոնայում և ՊՍԺ-ում[3]։ Կարիերան ավարտելու պահին Եվրոպայի ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստն էր[4][5][6]։ Ներկայումս աշխատում է ՊՍԺ-ում որպես սպորտային տնօրենի օգնական։

Մաքսվել
Maxwell
Մաքսվելը մամլո ասուլիսի ժամանակ 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Maxwell Scherrer Cabelino Andrade
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1981(1981-08-27)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Կաշուեյրու դի Իտապեմիրին, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա
Հասակ 176 սմ
Քաշ 73 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2000-2001 Բրազիլիա Կրուզեյրո 27 (2)
2001-2006 Նիդերլանդներ Այաքս 114 (9)
2006 Իտալիա Էմպոլի 0 (0)
2006-2009 Իտալիա Ինտերնացիոնալե 79 (2)
2009-2012 Իսպանիա Բարսելոնա 57 (0)
2012-2017 Ֆրանսիա ՊՍԺ 145 (12)
2000-2017 Ընդհանուր 422 (25)
Ազգային հավաքական
2004 Բրազիլիա Բրազիլիա Մ23 6 (0)
2013-2014 Բրազիլիա Բրազիլիա 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Իր կարիերան Մաքսվելը սկսել է Կրուզեյրոյում։ 2001 թվականի հունիսին 5 տարվա պայմանագիր կնքեց հոլանդական Այաքսի հետ[7]։ Այստեղ իր լավագույն տարին անցկացրեց 2003-2004 մրցաշրջանում, երբ նա բաց թողեց ընդամենը 3 խաղ Էրեդիվիզիում և դարձավ Հոլանդիայի տարվա ֆուտբոլիստ։ 2005 թվականի ապրիլին բրազիլացին ծանր վնասվածք ստացավ[8] և այլևս Այաքսի կազմում խաղադաշտ դուրս չեկավ։

Ինտեր խմբագրել

Այաքսի հետ Մաքսվելի պայմանագիրը ավարտվում էր 2006 թվականի հունվարի 2-ին[9], և նա պետք է անվճար տեղափոխվեր Ինտեր, սակայն այդ ժամանակ գործող ոչ-ԵՄ-ի ֆուտբոլիստների գրանցման քանակի արգելքի պատճառով նա մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվեց Էմպոլի[10]։ Այնուամենայնիվ, նա Էմպոլիի կազմում ոչ մի հանդիպում չանցկացրեց։

2006 թվականի հուլիսին Ինտերը պաշտոնապես հայտարարեց Մաքսվելի տրանսֆերի մասին որպես տեղական տրանսֆեր[11]։ Իր առաջին մրցաշրջանում Մաքսվելը իրեն շատ լավ դրսևորեց, մասնավորապես՝ Պարմայի դեմ խաղում, երբ նա գոլի հեղինակ դարձավ՝ անհատական անցումից հետո[12][13]։ Այս գոլը ընտրվեց Ինտերի տարվա լավագույն գոլ ըստ երկրպագուների քվեարկության։

2007-2008 մրցաշրջանում Քրիստիան Կիվուն փոխարինեց Մաքսվելին ձախ պաշտպանի դիրքում, և նա զբաղեցրեց ձախ կիսապաշտպանի տեղը։ Իր արագության շնորհիվ նա շուտ ադապտացվեց վինգերի դիրքում[14][15]։ Այդ մրցաշրջանում նա Ինտերի հետ երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Սերիա A-ն։ 2008-2009 մրցաշրջանում Մաքսվելը ստացավ ծանր վնասվածք և բաց թողեց 6 շաբաթ։ Վերադառնալով՝ նա հաստատվեց հիմնական կազմում՝ դեկտեմբերի 14-ին խփելով իր երկրորդ գոլը Ինտերի կազմում՝ Կիևոյի դեմ խաղում[16]։

 
Մաքսվելը Բարսելոնայի կազմում 2009 թվականին

Բարսելոնա խմբագրել

2009 թվականի հուլիսի 15-ին Մաքսվելը տեղափոխվեց Բարսելոնա 4․5 միլիոն եվրոյի դիմաց[17]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ Իսպանիայի սուպերգավաթի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[18]։ Նա կարևոր նշանակություն ուներ ակումբի համար մրցաշրջանի երկրորդ կեսում, երբ Էրիկ Աբիդալը վնասվածք ուներ, և օգնեց Բարսելոնային հաղթել Լա Լիգան։

ՊՍԺ խմբագրել

2012 թվականի հունվարի 12-ին Մաքսվելը 3 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ[19]։ Ակումբը ֆուտբոլիստի համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ 2013-2014 մրցաշրջանում նա դարձավ հիմնական կազմի խաղացող՝ փոխարինելով Սիակա Տիենեին, ով տեղափոխվեց Մոնպելիե։ 2014 թվականի փետրվարի 28-ին Մաքսվելը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2015 թվականի հունիս[20]։

2015 թվականի փետրվարի 4-ին՝ Լիլի դեմ խաղում Մաքսվելը խփեց խաղի միակ գոլը, ինչի շնորհիվ ՊՍԺ-ն անցավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ[21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մաքսվելը առաջին անգամ հայտավորվեց Բրազիլիայի ազգային հավաքական 2004 թվականի հոկտեմբերին, բայց այդպես էլ ոչ մի խաղ չանցկացրեց[22]։

Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականում նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[23]։

Բրազիլիայի կազմում Մաքսվելը մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն անցկացրեց միայն 1 խաղ՝ Հոլանդիայի դեմ 3-րդ տեղի համար հանդիպումը[24]։ Առաջնությունից հետո նա հավաքական չհրավիրվեց և 2014 թվականի հոկտեմբերին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[25]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2001–02 24 0 2 0 2 0 28 0
2002–03 30 4 1 0 10 0 41 4
2003–04 31 2 2 0 7 0 40 2
2004–05 29 3 4 0 5 0 38 3
2005–06 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 114 9 9 0 24 0 147 9
Ինտեր 2006–07 22 1 0 0 2 0 24 1
2007–08 32 0 0 0 7 0 39 0
2008–09 25 1 0 0 4 0 29 1
Ընդհանուր 79 2 0 0 13 0 92 2
Բարսելոնա 2009–10 25 0 4 0 7 0 36 0
2010–11 25 0 9 1 7 0 41 1
2011–12 7 0 2 1 3 0 12 1
Ընդհանուր 57 0 15 2 17 0 89 2
ՊՍԺ 2011–12 14 1 1 0 0 0 15 1
2012–13 33 2 5 0 10 1 48 3
2013–14 24 3 4 0 8 0 36 3
2014–15 26 3 2 1 8 0 36 4
2015–16 28 3 1 0 5 0 34 3
2016–17 20 0 9 0 4 0 33 0
Ընդհանուր 145 12 22 1 35 1 202 14
Կարիերայի ընդհանուր 395 23 46 3 84 1 525 27

Միջազգային խմբագրել

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 7 0
2014 3 0
Ընդհանուր 10 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Կրուզեյրո
Այաքս
Ինտեր
Բարսելոնա
ՊՍԺ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Brazil - Maxwell - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  4. «After Zlatan Ibrahimovic's 32nd trophy win, who are the most decorated players in football?». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  5. «Zlatan Ibrahimovic's mate Maxwell is now most successful player of all-time». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  6. «Maxwell: the most decorated club footballer in history». These Football Times (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  7. «Ajax - Braziliaan Maxwell tekent contract bij Ajax». 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  8. «Ajax - Maxwell maanden uit de roulatie». 2011 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  9. «Ajax and Maxwell dissolve contract». 2011 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  10. «Maxwell to lodge at Empoli». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  11. «DACOURT, MAICON, MAXWELL SIGN FOR INTER». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  12. «Inter Milan - Parma Calcio 1913, Apr 1, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  13. «Maxwell: "A confidence-boosting goal"». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  14. «Maxwell: "So much quality in this Inter"». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  15. «Food For Thought: Maxwell To Barcelona - Hit Or Flop? | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  16. «Inter vs Chievo». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  17. «Maxwell delighted at Barça». archive.is. 2012 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  18. «RFEF». actas.rfef.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  19. «Official: Paris Saint-Germain signs defender Maxwell from Barcelona | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  20. «Maxwell Extends PSG Stay Until 2015 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  21. «Lille v PSG Live Commentary & Result, 03/02/2015, Coupe de la Ligue | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  22. «Ajax - Maxwell niet in actie voor Brazilië». 2011 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  23. «Friendly: Switzerland 1 Brazil 0». FourFourTwo (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  24. «Brazil 0-3 Netherlands». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  25. «PSG's Maxwell gives up on more Brazil outings». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  26. 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 26,11 26,12 26,13 26,14 26,15 26,16 26,17 «Maxwell - Player Profile - Football». Eurosport. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսվել (ֆուտբոլիստ)» հոդվածին։