Մաքսուտովի աստղադիտակ, մենիսկային համակարգերի սխեմաներով պատրաստված հայելա-ոսպնյակային աստղադիտակների ընդհանուր անվանումը։ Ստեղծել է Դմիտրի Մաքսուտովը 1941 թվականին։ Մաքսուտովի աստղադիտակում վերացված են գնդկային քրոմատիկ աբեռացիաները, կոման (տես Օպտիկական համակարգերի թերություններ), իսկ այսպես կոչված Պիացի-Սմիթի ոսպնյակների Մաքսուտովի առաջարկած վերափոխված տեսակները շտկում են նաև պատկերի դաշտի կորությունը և դիստորսիան։ Շմիդ հայելա-ոսպնյակային աստղադիտակների (տես Շմիդի աստղադիտակ) համեմատությամբ Մաքսուտովի աստղադիտակներն ավելի դյուրին են պատրաստվում և ունեն մոտ երկու անգամ ավելի կարճ խողովակ։

Մաքսուտով-Կասեգրեյն աստղադիտակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 370