Մաքսիմիլիանո Մեսա

արգենտինացի ֆուտբոլիստ

Մաքսիմիլիանո Մեսա (իսպ.՝ Maximiliano Meza, դեկտեմբերի 15, 1992(1992-12-15)[1][2][3][…], General Paz Department, Կորիենտես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինդեպենդիենտեի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։

Մաքսիմիլիանո Մեսա
Maximiliano Meza
Մեսան Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Maximiliano Eduardo Meza
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1992(1992-12-15)[1][2][3][…] (31 տարեկան)
Ծննդավայր General Paz Department, Կորիենտես, Արգենտինա
Հասակ 180 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Ինդեպենդիենտե
Համար 8
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԽիմնասիա ի Էսգրիմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Արգենտինա Խիմնասիա ի Էսգրիմա 100 (12)
2016-ներկա Արգենտինա Ինդեպենդիենտե 44 (5)
Ազգային հավաքական
2018-ներկա Արգենտինա Արգենտինա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 25-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Խիմնասիա ի Էսգրիմա խմբագրել

Մեսան Խիմնասիա ի Էսգրիմայի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Դեպորտիվո Մերլոյի դեմ խաղում[6]։ 2012-13 մրցաշրջանում նա 14 հանդիպում անցկացրեց Պրիմերա B-ում՝ օգնելով իր թիմին տեղափոխվել Արգենտինայի բարձրագույն դիվիզիոն։ Արգենտինայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 6-ին՝ Վելես Սարսֆիլդի դեմ խաղում[8]։ 2014 թվականի ապրիլի 13-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[9]։ 2016 թվականի մայիսի 9-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Ինդեպենդիենտեի դեմ խաղում[10]։ Խիմնասիա ի Էսգրիմայի առաջին թիմի կազմում Մեսան անցկացրեց 108 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։

Ինդեպենդիենտե խմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Խիմնասիայի կազմում առաջնությունում 100-րդ հանդիպումը անցկացնելուց հետո Մեսան 4 տարվա պայմանագիր կնքեց Ինդեպենդիենտեի հետ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 22-ին՝ Հարավամերիկյան գավաթի Շապեկոենսեի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 11-ին՝ Կոլոնի դեմ խաղում[12]։ Հարավամերիկյան գավաթի 2017 թվականի խաղարկությունում Մեսան անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[13][14]։ 2018 թվականին նա մասնակցեց Ռեկոպա Սուդամերիկանայի Գրեմիոյի դեմ խաղերին, սակայն Ինդեպենդիենտեն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[15][16]։

Միջազգային կարիերա խմբագրել

2018 թվականի մարտին Մեսան առաջին անգամ հրավիրվեց Արգենտինայի ազգային հավաքական՝ Իսպանիայի և Իտալիայի դեմ խաղերի համար[17]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 27-ին՝ Իսպանիայի դեմ ընկերական խաղում[18], որում Արգենտինան պարտվեց 6-1 հաշվով[19]։

2018 թվականի մայիսին Մեսան ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[20][21]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 16-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[22][23]՝ հանդիպումը սկսելով թիմի մեկնարկային կազմում և խաղի 84-րդ րոպեին փոխարինվելով Գոնսալո Իգուաինի կողմից[24][25]։ Հունիսի 21-ին Մեսան մասնակցեց Խորվաթիայի դեմ ամբողջ խաղին[26][27], սակայն Արգենտինան պարտվեց 3-0 հաշվով[28][29]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Խիմնասիա ի Էսգրիմա 2012–13 Սեգունդա Դիվիզիոն 14 0 2 0 0 0 16 0
2013–14 Պրիմերա Դիվիզիոն 36 5 0 0 0 0 0 0 36 5
2014 7 0 1 0 0 0 0 0 8 0
2015 32 4 3 0 0 0 35 4
2016 9 3 1 0 0 0 10 3
2016–17 2 0 1 0 0 0 3 0
Ընդհանուր 100 12 8 0 0 0 0 0 108 12
Ինդեպենդիենտե 2016–17 Պրիմերա Դիվիզիոն 25 2 1 0 4 0 0 0 30 2
2017–18 19 3 1 1 14 3 2 0 36 7
Ընդհանուր 44 5 2 1 18 3 2 0 66 9
Կարիերայի ընդհանուր 144 17 10 1 18 3 2 0 174 21

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ[30]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ինդեպենդիենտե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina - M. Meza - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  5. «Maximiliano Meza - One To Watch In Argentina's Team Of Attacking Stars». World Football Index (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  6. «Gimnasia La Plata vs. Deportivo Merlo - 10 December 2012 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  7. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético River Plate, Aug 4, 2013 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  8. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético Vélez Sarsfield, Oct 6, 2013 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  9. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Arsenal de Sarandí FC, Apr 13, 2014 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  10. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético Independiente, May 9, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  11. «Club Atlético Independiente - Associação Chapecoense de Futebol, Sep 22, 2016 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  12. «Club Atlético Colón - Club Atlético Independiente, Dec 11, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  13. 13,0 13,1 «Flamengo 1-1 Independiente (2-3 agg): Away side win Copa Sudamericana». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  14. «Argentina's Independiente wins Copa Sudamericana in Rio». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  15. «Brazil's Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout». ProSoccerTalk (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  16. «Brazil's Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  17. «Lista de convocados». www.afa.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  18. «Spain - Argentina, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  19. AS, Diario (2018 թ․ մարտի 27). «Spain 6-1 Argentina: goals, as it happened, report». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)
  20. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  21. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  22. «Argentina 1-1 Iceland: Lionel Messi misses second-half penalty». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  23. «World Cup 2018: Debutants Iceland hold Argentina to 1-1 draw». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  24. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Argentina - Iceland - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  25. «Argentina - Iceland, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  26. «World Cup 2018: Argentina 0-3 Croatia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  27. Murray, Scott (2018 թ․ հունիսի 21). «World Cup 2018: Argentina 0-3 Croatia – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  28. «Argentina - Croatia, Jun 21, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  29. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Argentina - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  30. 30,0 30,1 «Maximiliano Meza». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիանո Մեսա» հոդվածին։