Մաքսապետություն, արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում։ Գործակալը կոչվել է պռոքսիմոս, ղեկավարել պետական եկամուտների, մաքսերի ու տուրքերի գանձումը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, ինչպես նաև ներքին հարկագանձումները, շուկաների չափ ու կշիռները հսկող մանր պաշտոնյաները՝ դուկերը, ձեռներեցները, «հարկևոր տանուտերերը» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 367