Մաքիավելլիզմ

քաղաքական փիլիսոփայություն, երբեմն օգտագործվող որպես անձնավորության գիծ

Մաքիավելլիզմ, տերմին է քաղաքագիտության մեջ, որը նշանակում է բռնի ուժի վրա հիմնված քաղաքականություն, բարոյական նորմերի և նման հատկությունների հետ մղում[1]: Տերմինը առաջացել է իտալական փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի անունից, և կապվում է նրա «Տիրակալը» գրքում սահմանված մտքերի հետ։ Առօրյա օգտագործման ժամանակ համապատասխանում է այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են «խորամանկությունը» և «հավատուրացությունը», ձեռք բերելով փոխաբերական իմաստներ: Հետագայում այդ կարծրատիպը հետազոտվել է հոգեբանության մեջ, որպես ֆենոմեն, և տերմինը օգտագործվում էր, որպես համապատասխան անհատների բնավորությունների ընդհանրություն, արդեն քաղաքականությունից դուրս։

Քաղաքական ոճԽմբագրել

Քաղաքագիտության կոնտեքստում «մաքիավելլիզմ» տերմինը սովորաբար կապվում էր կոշտ, կենտրոնացված քաղաքականության մասին Մաքիավելիի «Տիրակալը» գրքում թելադրված մտքերի հետ, կողմնորոշվելով որոշումների մեջ՝ նախ և առաջ հօգուտ պետությանը, առաջնորդվելով սառը դատողությամբ, ոչ թե բարոյական-էթնիկական նորմերով։

Այս ամենի հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Մաքիավելին լավագույն պետական ձև էր համարում հանրապետությունը[2]: Այն դեպքում, երբ իտալական իրականությունը (իտակալան պետությունների միջև անդադար թշնամությունը, որոնք ենթարկվում էին օրատների հարձակումներին) պահանջում էր միապետության հաստատում, Մաքիավելին համոզված էր, որ միայն ուժեղ պետության դեպքում է հնարավոր ստեղծել անկախ իտակալան պետություն, օտար լծից ազատ։ Հենց այդ պետության ստեղծման համար նա արդարացնում է ցանկացած միջոցներ, ինչպիսիք են՝ բռնությունը, սպանությունը, խաբեբայությունը, դավաճանությունը։

Անհատի հոգեբանական գիծըԽմբագրել

Հոգեբանության մեջ «մաքիավելլիզմ» հասկացությունը սկսել են օգտագործել ամերիկյան հոգեբաններ Ր.Քրիստին և Ֆ.Գեյզը, որոնք մշակել են հատուկ «Մաքիավելլիզմի սանդղակ»[3]:

Հասկացության իմաստը կայանում է հոգեբանության երեք հիմնական բաղադրիչներից[4].

  1. Վարքագիծ: Միջանձնային փոխազդեցության ընթացքում մանիպուլյացիային բնորոշ գծերի տեխնիկայի օգտագործում։ Կարևոր է նշել, որ մաքիավելլիստը միշտ գիտակցաբար է մանիպուլյացիայի դիմում, իր շահերի համար, օգտագործելով շողոքորթության, խաբեբայության, կաշառակերության տեխնիկաները[5]:
  2. Վերաբերմունք: Մարդկաց հանդեպ ցինիկ վերաբերմունքը, նրանց դիտելով, որպես թույլ և հասարակության ճնշումից կախված անձիք։ Մաքիավելլիստները մարդկանց դիտում են ոչ թե որպես մարդիկ, այլ որպես միջոց՝ իրենց նպատակներին հասնելու համար։
  3. Հասարակության բարոյականության նորմերի անտեսում, երբ այն խանգարում է հասնել ցանկալի արդյունքին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Словарь иностранных слов. М.: Русский язык, 1988. — С.290.
  2. Ср.: Макиавелли Н., указ. ст. в БСЭ.
  3. Кристи Р., Гейз Ф. Шкала макиавеллизма.
  4. Вихман А. А. Обманная активность в структуре интегральной индивидуальности человека. — 2009.
  5. Знаков, Виктор Владимирович. Макиавеллизм: психологическое свойство личности и методика его исследования.

Արտաքին հղումներԽմբագրել