Մարքսի տնտեսագիտական ուսմունք

Մարքսի տնտեսագիտական ուսմունք, մարքսիզմի երեք բաղկացուցիչ մասերից գլխավորը, որը բացահայտում է «...արդի հասարակության շարժման էկոնոմիկական օրենքը․..»: Մարքսը առաջինը ցույց տվեց, որ տնտեսական կատեգորիաները մարդկանց արտադրական հարաբերությունների արտահայտության ձևեր են, այլ ոչ թե իրերի կամ մարդկանց ու իրերի հարաբերություններ։ Նրա այս մեծագույն հայտնագործությունից հետո միայն հնարավոր դարձավ քաղաքատնտեսության պրոբլեմների գիտական լուծումը։

Ուսմունքի ստեղծումը խմբագրել

Մարքսը ստեղծեց ուսմունք աշխատանքի երկակի բնույթի մասին և ցույց տվեց, որ կոնկրետ աշխատանքը ստեղծում է սպառողական արժեքներ, իսկ աբստրակտ աշխատանքը նոր արժեքների ստեղծման, արժեմեծացման պրոցես է։ Մինչմարքսյան շրջանի տնտեսագետները աշխատանքը համարելով ապրանք, արժեքի աշխատանքային տեսությունը կանգնեցրին փակուղու առջև։ Ապրանքների համարժեքային փոխանակության պայմաններում աշխատանք-ապրանքը նույնպես պետք է փոխանակվի իր արժեքով, որն անհնարին է դարձնում շահույթի առաջացման գիտական բացատրությունը։

Մարքսը ցույց տվեց, որ աշխատանքն աշխատուժի սպառման պրոցես է, որը ապրանք լինել, գնվել ու վաճառվել չի կարող։ Ապրանք է աշխատուժը, որի արժեքը որոշվում է բանվորի և նրա ընտանիքի անդամների պահպանման համար անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության վրա ծախսված անհրաժեշտ աշխատաժամանակով, իսկ սպառողական արժեքը, նոր արժեք ստեղծելու, արժեքները մեծացնելու նրա ունակությունն է։ Աշխատուժ-ապրանքի և նրա առանձնահատկությունների մասին ուսմունքի շնորհիվ պարզվեց, որ հավելյալ արժեքը ոչ թե կապիտալի բնական, կենսաբանական հատկությունն է, այլ կապիտալիստական հասարակության երկու գլխավոր դասակարգերի՝ կապիտալիստների և բանվորների արտադրական հարաբերությունների ծնունրը, կապիտալիստների կորմից պրոլետարիատի շահագործման արդյունքը։

Հավելյալ արժեքի ստացում խմբագրել

Լուծելով հավելյալ արժեքի ստեղծման պրոբլեմը՝ Մարքսն ուսումնասիրել է բանվոր դասակարգի շահագործման աստիճանի բարձրացման և հավելյալ արժեքի մեծացման եղանակները։ Առաջինը բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունն է, երբ կապիտալիստը երկարացնում է աշխատանքային օրը և բարձրացնում աշխատանքի լարունությունը։ Աշխատօրը երկարացնելու կապիտալիստի իրավունքը հիմնված է արժեքի օրենքի վրա։ Նա, որպես աշխատուժ-ապրանքի տեր, կարող է իր գնած ապրանքը սպառել ցանկացած ժամանակաընթացքում։ Բայց բանվորը քաղաքականապես ազատ է, ճորտ կամ ստրուկ չէ և ձգտում է սահմանափակել աշխատանքային օրը։ «Հետևապես, այստեղ ստացվում է մի անտինոմիա,-գրել է Մարքսը,-իրավունքը հակադրվում է իրավունքին, ընդ որում երկուսն էլ հավասարապես վավերացվում են ապրանքների փոխանակության օրենքով։ Երկու հավասար իրավունքների բախման ժամանակ վճիռը պատկանում է ուժին»։ Աշխատանքային օրվա սահմանների վերլուծությամբ նույնպես Մարքսը գիտականորեն հիմնավորել է կապիտալիստական կարգերի դեմ բանվոր դասակարգի պայքարի անհրաժեշտությունը։ Երկրորդ եղանակը հարաբերական հավելյալ արժեքի ստացումն է աշխատանքային օրվա կառուցվածքի փոփոխմամբ, երբ արտադրության միջոցների կատարելագործման, աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով իջնում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը, և մեծանում հավելյալ աշխատաժամանակը։ Կապիտալիստական արդյունաբերության զարգացման երեք փուլերի՝ պարզ կոոպերացիայի, մանուֆակտուրայի և խոշոր մեքենական արտադրության ուսումնասիրության ընթացքում Մարքսը լուսաբանել է հարաբերական հավելյալ արժեքի ստացման մեթոդների էությունը և ցույց տվել, որ կապիտալիստական արտադրության զարգացումը գերազանցապես հարաբերական հավելյալ արժեքի արտադրության պրոցես է։ Աշխատանքի բաժանման հետևանքով արտադրության պրոցեսը դառնում է ավելի պարզ, որակազրկում է աշխատուժը, արտադրության մեջ են ներգրավվում բանվորի ընտանիքի անդամները, իջնում է աշխատուժի արժեքը։ Աշխատանքի մասնագիտացման շնորհիվ մեծ չափերով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը, բովանդակազրկվում է բանվորի աշխատանքը։ Այս պրոցեսն ավարտվում է խոշոր մեքենական արտադրության ժամանակ, երբ աշխատանքն ամբողջովին ենթարկվում է կապիտալին, իսկ բանվորը դառնում մեքենայի մի պտուտակը։ Արդի գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում ավտոմատ մեքենաների ու սարքավորումների արմատավորումն արտադրության մեջ անհամեմատ ավելի է խորացնում բանվորների և մեքենաների հակամարտ հակասությունները։

Աշխատավարձը որպես աշխատուժի արժեքի փոխակերպված ձև խմբագրել

Հավելյալ արժեքի տեսությունը, Վ. Ի. Լենինի բնորոշմամբ, Մարքսի տնտեսագիտական ուսմունքն անկյունաքարն է, որի շնորհիվ միայն Մարքսը կարողացավ գիտական հիմքի վրա դնել արժեքի աշխատանքային տեսությունը և տալ աշխատավարձի, շահույթի, տոկոսի և ռենտայի բովանդակության գիտական բացատրությունը։ Աշխատավարձը բնութագրելով որպես աշխատուժի արժեքի փոխակերպված ձև, Մարքսը բացահայտեց կապիտալիստական շահագործման էությունը, ցույց տվեց, որ շահույթը, տոկոսը և ռենտան բանվորի անվճար աշխատանքի յուրացման ձևերն են, հավելյալ արժեքի փոխակերպված արտահայտությունները։


Մարքսի երկրորդ խոշոր հայտնագործություն խմբագրել

Պատմական մատերիալիզմի հետ հավելյալ արժեքի տեսությունը Մարքսի երկրորդ խոշոր հայտնագործությունն է, որի շնորհիվ սոցիալիզմի ուսմունքը ուտոպիայից դարձավ գիտություն։ Կապիտալիստական արտադրության զարգացման բովանդակությունը բանվոր դասակարգի շահագործման աստիճանի բարձրացման ուղիով հավելյալ արժեքի անընդհատ մեծացումն է, որի հետևանքով խորանում են արտադրության այդ եղանակին ներհատուկ հակասությունները, պարբերաբար բռնկվում գերարտադրության տնտեսական ճգնաժամեր։ Ուսումնասիրելով կապիտալիզմի զարգացման օրինաչափությունները, Մարքսը հայանագործեց կապիտալիստական կուտակման ընդհանրական օրենքը, ըսա որի՝ հասարակության մի բևեռում փոքրաթիվ շահագործողներն առավել մեծ չափերով են կուտակում հասարակական հարստությունը, իսկ մյուսում տեղի է ունենում բանվոր դասակարգի դրության բացարձակ ն հարաբերական վատթարացում։ Կապիտալի կուտակմանը զուգընթաց ուժեղանում են պրոլետարիատի հեղափոխական շարժումները, հասունանում են սոցիալիստական հեղափոխության օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալները, բարձրանում է արտադրության հանրայնացման աստիճանը, արտադրական հարաբերությունները չեն համապատասխանում արտադրողական ուժերի բնույթին և արգելակում են դրանց զարգացումը։ Բանվոր դասակարգն ուժեղանում է, բարձրանում է նրա կազմակերպվածության և ինքնագիտակցության աստիճանը, աշխատավոր զանգվածները պրոլետարիատի և նրա կոմունիստական ավանգարդի գլխավորությամբ համախմբվում և ոտքի են ելնում շահագործողական կարգերի դեմ։

Մարքսը պրոլետարական հեղափոխության և պրոլետարիատի դիկտատուրայի ուսմունքը համարել է իր գլխավոր հայտնագործությունը, որի տնտեսական պատվանդանը հավելյալ արժեքի տեսությունն է։ Դիտական սոցիալիզմը խարսխվելով կապիտալիստական արտադրության զարգացման օրինաչափությունների ուսումնասիրության վրա՝ օրգանապես ձուլվում է սոցիալիստական հեղափոխության հետ, որի սիրտը, Մարքսի արտահայտությամբ, պրոլետարիտան է, իսկ գիտական կոմունիզմի ուսմունքը՝ այդ շարժման գլուխը։

Մարքսի տնտեսագիտական ուսմունքի հետագա զարգացումը խմբագրել

Մարքսի տնտեսագիտական ուսմունքը ստեղծագործորեն զարգացրել և շարունակել է Վ. Ի. Լենինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 358