Մարքիզ դը Լաֆայետ
Մարի Ժոզեֆ Պոլ Իվ Ռոշ դյու Մոտիե, մարքիզ դը Լա Ֆայետ (Լաֆայետ[7]). ֆրանսերեն՝ Marie Joseph Paul Yves Roch Gilbert du Motier, Marquis o Lafayette[8] (ֆրանսերեն արտասանութամբ՝ , սեպտեմբերի 6, 1757[1][2][3][…], Chavaniac-Lafayette - մայիսի 20, 1834[4][5], former 1st arrondissement of Paris, Փարիզ), ֆրանսիական և ամերիկյան քաղաքական գործիչ, երեք հեղափոխությունների նշանավոր մասնակից՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմի, Ֆրանսիական մեծ հեղափոխության և 1830 թվականի հուլիսյան հեղափոխության։ Ազգային հերոս է համարվում և՛ Ֆրանսիայում, և՛ ԱՄՆ-ում։ Նրան անվանում են նաև «երկու աշխարհների հերոս» (Le Héros des Deux Mondes)[9]: Եզակի օտարերկրացիներից է, ում շնորհվել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։ Եղել է արիստոկրատ և մասոն[10]։ Ալֆոնս դը Լամարտինը, բնութագրելով Լաֆայետին, ասել է, որ նա իր մասնակցած հեղափոխություններին ու ժողովրդավարությանը հաղորդել է իր բնավորության էական գիծը՝ ազնվություն[11]։
ԿենսագրությունԽմբագրել
1777 թվականից կամավոր մասնակցել է անգլիացիների դեմ ամերիկյան գաղութաբնակների մղած անկախության պատերազմին։ Ջորջ Վաշինգտոնը նրան վստահել է ազատագրական բանակներից մեկի հրամանատարությունը, շնորհել գեներալի կոչում։ Լաֆայետի ղեկավարած բանակը առանցքային դեր է խաղացել Յորքթաունի 1781 թվականի ճակատամարտում, որտեղ վճռվել է Անկախության պատերազմի ելքը։
Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ վերադառնալով հայրենիք՝ գեներալ Լաֆայետը դարձել է արիստոկրատ կարևոր առաջնորդներից մեկը։ Եղել է Գլխավոր շտատների անդամ, այնուհետև՝ Փարիզի ազգային գվարդիայի հրամանատար։ 1791 թվականի հուլիսի 17-ին ազգային գվարդիան նրա հրամանատարությամբ հարձակվել է Մարսյան դաշտում (հրապարակում) բողոքի ստորագրահավաք կատարող անզեն ամբոխի վրա, սպանել շուրջ 50 մարդու, որի հետևանքով Լաֆայետի ժողովրդականությունը լուրջ հարված է ստացել։ Հետագայում նա որպես բանակի հրամանատար մասնակցել է Ավստրիայի դեմ պատերազմին։ 1792 թվականի հունիսի 28-ին յակոբինյան ակումբը ջախջախելու և պետական հեղաշրջում կատարելու անհաջող փորձ է կատարել, որից հետո Ազգային ժողովը նրան զրկել է բանակի հրամանատարությունից, և նա, իր շտաբով հանդերձ, անցել է ավստրիացիների կողմը։ Վտարանդության մեջ գտնվելու ժամանակ բանտ է նետվել Ավստրիայում և Պրուսիայում։ Իշխանության եկած Նապոլեոնը 1799 թվականին ազատել է նրան բանտից, թույլատրել, որ վերադառնա հայրենիք։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխության ժամանակ Լաֆայետը եղել է ազգային գվարդիայի հրամանատարը, եռանդուն կերպով պաշտպանել Լյուդովիկ Ֆիլիպ Առաջին արքային, հետագայում միացել է ընդդիմությանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
- ↑ В 1789 году изменил свою фамилию, чтобы она писалась слитно
- ↑ Marquis de Lafayette in French
- ↑ Carlier Jeannie, Lafayette, Héros des deux Mondes, Payot, 1988.
- ↑ Ludwik Hass, Wolnomularstwo w Europie Środkowo-Wschodniej w XVIII i XIX wieku, 1982, s. 321.
- ↑ Alphonse de Lamartine (1989) Kopstukken uit de Franse Revolutie, p. 33
ԳրականությունԽմբագրել
- Ռուսերեն
- «Лафайет, Мари-Жан-Поль»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Богучарский В. Я. Маркиз Лафайет — деятель трёх революций. М.: 1899.
- Черкасов П. П. Генерал Лафайет: Исторический портрет / Отв. ред. д-р ист. наук А. Г. Арбатов; Рецензент А. С. Черняев; Академия наук СССР. — М.: Наука, 1987. — 176, [8] с. — (История и современность). — 58 300 экз. (обл.)
- Черкасов П. П. Лафайет: Политическая биография. — М.: Мысль, 1990. — 376 с. — 80 000 экз. — ISBN 5-244-00505-7 (в пер.)
- Демьянов А. А. Клуб 1789 года. Люди и идеи // Французский ежегодник 2001. М., 2001. с. 165—186.
- Այլ լեզուներով
- Regnault-Warin. Mémoires pour servir à la vie du général L. Париж: 1824
- Voyage du général L. aux Etats Unis en 1824—25. Париж: 1826
- Sarrans. L. et la révolution de 1830. 2-е изд. Париж: 1832
- Mémoires, correspondance et manuscripts du général L. Париж: 1837—1838
- Büdinger. L., ein Lebensbild. Лейпциг, 1870
- Büdinger. L. in Oester reich. Вена, 1879
- Bayard Tuckermann. Life of general Lafayette. Нью-Йорк: 1889
- Bardoux. La jeunesse de La Fayette. Париж: 1892
- Bardoux. Les dernières années de La Fayette. Париж: 1892
- Latzko, Andreas. — Lafayette. — Zürich: Rascher, 1935.
Արտաքին հղումներԽմբագրել
- Marquis de Lafayette: Historical Documents of Freedom
- Маркиз, французский политический деятель, генерал
- Маркиз де Лафайет Archived 2016-03-07 at the Wayback Machine.
- Продадоха медал на маркиз дьо Лафайет за над 5 милиона долара Archived 2008-11-04 at the Wayback Machine.
- Броят $2 млн. за патлаците на Вашиннгтон Archived 2016-03-05 at the Wayback Machine., в-к „Стандарт“, 30 ноември 2003
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 509)։ |