Մարտունու ռմբակոծում (2020)

Մարտունու ռմբակոծում[1], Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի քաղաքների, ավանների և գյուղերի ռմբակոծումը ադրբեջանական զինված ուժերի կողմից, որը տեղի է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Հրթիռակոծության հետևանքով մեծ վնասներ են կրել Մարտունի քաղաքը, մայրաքաղաք Ստեփանակերտը[2]։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ։ Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ ռմբակոծության հետևանքով շրջանում վնասվել է շուրջ 1203 շինություն[3]։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի բնակչուհի Վիկտորյա Գևորգյանը պատերազմի հենց առաջին օրը դարձավ զոհված առաջին երեխան[4]։

Մարտունու ռմբակոծում
Ռուս խաղաղապահը տուժած Մարտունի քաղաքում
ՏեսակՌմբակոծում, արկակոծում, ռազմական անօդաչուներ,
ԵրկիրԱրցախ Արցախ
Գրոհի վայրՄարտունի
Գրոհի նպատակԱրցախի գրավում, հայերի էթնիկ զտումներ
Տարեթիվսեպտեմբերի 27-նոյեմբերի 10 2020
ԶենքԲՄ-21 Գրադ (ՀԿՌՀ)
Բուրատինո (ՀԿՌՀ)
ԿազմակերպիչներԱդրբեջանի զինված ուժեր

Նախապատմություն

խմբագրել

Ռազմական գործողությունները Արցախյան հակամարտության մաս են կազմում, որոնց նպատակը Արցախի Հանրապետության գրավումն էր Ադրբեջանի կողմից և հայերի էթնիկ զտումները[5][6][7][8]։ Էթնիկ բռնությունները սկսվեցին 1980-ականների վերջին և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, 1991 թվականին վերածվեցին լիակատար պատերազմի[9]։ Պատերազմն ավարտվեց 1994 թվականին՝ հրադադար պայմանագրով, երբ Արցախի Հանրապետությունը վերահսկում էր Լեռնային Ղարաբաղի շրջանի մեծ մասը, ինչպես նաև հարակից շրջաններ[10]։

Ժամանակացույց

խմբագրել

Մարտունու հրետակոծությունը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին[11][12]։

2020 թվականի հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը ենթարկվել է Ադրբեջանի զինված ուժերի հրետանային կրակի և ռմբակոծության[13][14]։ Քաղաքը հրթիռակոծվել է նաև TOS-1 համազարկային կրակի ռեակտիվ կայաններից, որոնք հարվածել են բնակելի շենքերին[15]։

  Արտաքին տեսաֆայլեր
  Արցախ. Մարտունի քաղաքը Գրադի հրետակոծության տակ ՅուԹյուբում


Տուժածներ

խմբագրել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի խոսքով՝ հոկտեմբերի սկզբի դրությամբ Մարտունի քաղաքում զոհվել է 5 բնակիչ, վիրավորվել 10 բնակիչ։ Ավերվել են նաև ենթակառուցվածքները։ Մարտունեցիները ստիպված են եղել թաքնվել ապաստարաններում[16][17][17]։

Արձագանքներ

խմբագրել

Amnesty International

խմբագրել

  2020 թվականի Արցախում հրադադարի համաձայնագրից հետո Amnesty International-ն այցելել է Հայաստանում, Ադրբեջանում և Արցախի Հանրապետությունում հարվածային կետեր[18]։

Human Rights Watch

խմբագրել

Human Rights Watch-ը և Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հակամարտության ընթացքում Մարտունիում և Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում վնասվել է առնվազն ինը բժշկական հաստատություն[19]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արցախի Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով կա 4 զոհ, 11 վիրավոր, որոնցից չորսը՝ լրագրող». www.azatutyun.am. Radio Free Europe/Radio Liberty. 2020 թ․ հոկտեմբերի 1.
  2. «Karabakh After the War». www.iwpr.net. Institute for War and Peace Reporting. 2020 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  3. LLC, Helix Consulting. «1,350 buildings damaged in the 2020 war rebuilt in Artsakh». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Lessons of War». hrw.org. Human Rights Watch. 2021 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. Ardillier-Carras, Françoise (2006). Sud-Caucase: conflit du Karabagh et nettoyage ethnique [South Caucasus: Karabakh conflict and ethnic cleansing] (ֆրանսերեն). էջեր 409–432.
  6. «UNHCR publication for CIS Conference (Displacement in the CIS) – Conflicts in the Caucasus» (անգլերեն). United Nations High Commissioner for Refugees.
  7. Yamskov, A. N. (1991). Ethnic Conflict in the Transcausasus: The Case of Nagorno-Karabakh (անգլերեն). Vol. 20. էջ 659.
  8. Hambardzumyan, Viktor (1978). Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ) [Nagorno Karabakh Autonomous Region (NKAO)]. Vol. 4. Armenian Soviet Encyclopedia. էջ 576.
  9. Toal, Gerard; O’Loughlin, John; Bakke, Kristin M. «Nagorno-Karabakh: what do residents of the contested territory want for their future?». The Conversation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Military occupation of Azerbaijan by Armenia». Rule of Law in Armed Conflicts Project. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «'All we need is more weapons' A Russian TV journalist who came under fire in Nagorno-Karabakh describes the situation on the ground». www.meduza.io. Meduza. 2020 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին. «Artillery fire from Azerbaijan disrupted Martuni's calm on September 27 and 28, killing several locals, including a nine-year-old girl and an elderly woman.»
  12. Christophe Petit Tesson (2021 թ․ ապրիլի 5). «Amid the scars of the 2020 war, Nagorno-Karabakh tries to heal». www.independent.co.uk. The Independent. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Caucasus: 4 Journalists Injured in Nagorno-Karabakh Fighting». www.voanews.com. Voice of America. 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Azerbaijan vows fight 'to the end' as Nagorno-Karabakh war rages». www.aljazeera.com. Al Jazeera. 2020 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Shelling wreaks destruction in small Karabakh town of Martuni». www.france24.com. France 24. 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  16. «A new weapon complicates an old war in Nagorno-Karabakh». Los Angeles Times. 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  17. 17,0 17,1 «"Ни в одну войну я не переживала такого ужаса": Карабах между перемириями». eadaily.com (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  18. «Azerbaijan/Armenia: Scores of civilians killed by indiscriminate use of weapons in conflict over Nagorno-Karabakh». www.amnesty.org (անգլերեն). Amnesty International. 2021 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  19. «Unlawful Attacks on Medical Facilities and Personnel in Nagorno-Karabakh». www.hrw.org (անգլերեն). Human Rights Watch. 2021 թ․ փետրվարի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.