Մարտիրոս դի Առաքել
հայ պատմաբան, գրող
Մարտիրոս դի Առաքել (1657 - 1750), XVIII դարի առաջին կեսի հայ ժամանակագիր, գրիչ, ճանապարհորդ, վաճառական։ Եղել է Պարսկաստանում, Հնդկաստանում, Իտալիայում։ Կազմել է Սեֆյան Պարսկաստանի (ընդգրկում է մինչև 1729 թվականը) և «Վասն թագաւորաց Հընդկաց» համառոտ ժամանակագրությունները։ Անդրադարձել է պատմական այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Պարսկաստանում և Այսրկովկասում[1][2]: Արժեքավոր տեղեկություններ կան աղվանների արշավանքների, Պետրոս Մեծի Կասպիական արշավանքի (1722), ինչպես նաև Հնդկաստանի մողոլների դինաստիայի ներկայացուցիչների՝ գահակալության համար պայքարի մասին (1719-1720):
Մարտիրոս դի Առաքել | |
---|---|
Ծնվել է | 1657 |
Մահացել է | 1750 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ժամանակագիր, գրիչ, ճանապարհորդող և վաճառական |
ԳրականությունԽմբագրել
- Աբրահամյան Ա., Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրությունը, ԲՄ, համար 1, 1941:
- Մանր ժամանակագրություններ. 13-18-րդ դարեր, հ. 2, Երևան, 1956 (կազմ.՝ Վ. Հակոբյան):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՄԱՐՏԻՐՈՍ ԴԻ ԱՌԱՔԵԼ»։ www.digilib.am։ Վերցված է 2019-05-15
- ↑ «Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրությունը: Առաջաբան:»։ ՀԽՍՀ ժողկոմսովետին կից պետական ձեռագրատուն (Մատենադարան): Գիտական նյութերի ժողովածու: Երևան, N 1, 1941:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 346)։ |