Մարտիրոս Անանիկյան
Մարտիրոս Հարությունի Անանիկյան (դեկտեմբերի 25, 1875[1][2], Սեբաստիա[1] - օգոստոսի 4, 1924[1][2], Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ[1][2]), ամերիկահայ բանասեր, հրապարակախոս, ռամկավար կուսակցության գործիչ։
Մարտիրոս Անանիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1875[1][2] |
Ծննդավայր | Սեբաստիա[1] |
Մահացել է | օգոստոսի 4, 1924[1][2] (48 տարեկան) |
Մահվան վայր | Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր, հրապարակախոս և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Ռամկավար ազատական կուսակցություն[1] |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է դեկտեմբերի 25-ին, Սեբաստիայում։ Ավարտել է Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը (1895) և Հարթֆորդի (ԱՄՆ) Աստվածաբանական ճեմարանը (1901)։ Անանիկյանը զբաղվել է հնդեվրոպական և սեմական հին ու նոր լեզուների (հայերեն, պարսկերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, գերմաներեն, եբրայերեն, արաբերեն), նաև արևելյան հին ու նոր կրոնների, մասնավորաբար իսլամական աստվածաբանության ուսումնասիրությամբ։
Անանիկյանի «Հայոց հին կրոնը» հոդվածը լույս է տեսել «Hastig's Encyclopaedia of Religions and Ethics», իսկ «Հայոց դիցաբանությունը»՝ «Encycloanedia of Mytholoh of Races»՝ հանրագիտարանների առաջին հատորներում։ Անանիկյանն աշխատակցել է «Հայաստանի կոչնակ»–ին, որտեղ հրատարակվել են նրա «Մեծն Ներսես Պարթև», «Հայ ազգին ծագումը», «Քննական պատմություն հայոց», «Նարեկացին և Նարեկը» և այլ գործեր։ Մահացել է օգոստոսի 4-ին, Դամասկոսում։
Երկեր Խմբագրել
- Վարդանանց պատերազմը, Նյու Յորք, 1918
- Քննական ուսումնասիրություններ, Նյու Յորք, 1932
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 364)։ |