Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գաբրիելե Մարտիրոսյան (լիտ.՝ Gabrielė Martirosian, ի ծնե՝ Մարտիրոսյանայտե, փետրվարի 23, 1991(1991-02-23), Կաունաս, Լիտվա), լիտվահայ մոդել, դերասանուհի, ռադիո- և հեռուստահաղորդավարուհի։ Առավել հայտնի է որպես Միսս Լիտվա 2008։

Գաբրիելե Մարտիրոսյան
լիտ.՝ Gabrielė Martirosianaitė
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1991(1991-02-23) (33 տարեկան)
ԾննդավայրԿաունաս, Լիտվա
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Gabrielė Martirosianaitė Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Մարտիրոսյանը որպես մոդել իր կարիերան սկսել է Modilinos գործակալությունում 2007 թվականին, առաջին երկու պայմանագրերով նա աշխատել է Տոկիոյում և Բանգկոկում[1]։

2008 թվականին նա ընտրվել է Միսս Լիտվա՝ հետագայում այդ երկիրը ներկայացնելով Յոհաննեսբուրգում անցկացված «Միսս աշխարհ» մրցույթում։ Սակայն նա առաջին փուլը հաղթահարել չի կարողացել։

Գաբրիելե Մարտիրոսյանը 2009 թվականին Վիլնյուսի՝ որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տոնակատարությունների ժամանակ ընտրվել է որպես դեսպան[2]։

2009 թվականին Ugnės Karvelis gimnazija-ն ավարտելուց հետո նա սովորել է լիտվական բանասիրություն Վիլնյուսի համալսարանում, որն ավարտել է 2013 թվականին[3]։

2015 թվականին նա հիմնել է Oh! Skin հագուստի ապրանքանիշը և 2017 թվականին Nail Game եղունգների արվեստի սրահը[1]։

Հեռուստատեսություն և ռադիո խմբագրել

2009-2010 թվականներին Մարտիրոսյանը խաղացել է Մոնիկայի դերը Moterų alėja հեռուստասերիալում։

Վիլնյուսի համալսարանն ավարտելուց հետո 2013-2015 թվականներին նա աշխատել է որպես M-1 հեռուստառադիոկայանի հաղորդավարուհի[4]։

2019 թվականից Մարտիրոսյանը հաղորդավար է աշխատել LRT Radijas-ում[5]։ Նա միջազգային հանդիսատեսին հայտնի է դարձել 2017 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթի Լիտվայի ազգային ընտրությունը Եվա Ստասյուլևիչուտեի, 2019 թվականին՝ Գիեդրիուս Մասալսկիսի, իսկ 2020 թվականին՝ Եվա Զասիմաուսկայտեի հետ վարելու շնորհիվ[6][7][8]։

Կինո խմբագրել

Մարտիրոսյանը մեծ էկրանին իր նորամուտը նշել է 2020 թվականին՝ խաղալով հարսնացու Կոտրինայի դերը «Հարսանիք. բերված փեսացուն» ֆիլմում[9]։

Անձնական կյանք խմբագրել

Գաբրիելե Մարտիրոսյանը մեծացել է Ակադեմիա քաղաքում, բայց իր ամառային արձակուրդներն անցկացրել է տատիկի ու պապիկի մոտ՝ Մոսեդիսում և Շիլուտեում։

Նրա պապը՝ Աքիլես Մարտիրոսյանասը, ծնվել է Երևանում որպես Աքիլես Մարտիրոսյան, բայց Լիտվա տեղափոխվելուց հետո ազգանվանն ավելացրել է լիտվական վերջավորություն։ Գաբրիելե Մարտիրոսյանը 2019 թվականի հուլիսին հաստատել է, որ ինքն ու իր ընտանիքը փոխել են իրենց ազգանունը՝ արտացոլելու համար իրենց հայկական ծագումը[10]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Norvilaitė, Saulė (2017 թ․ փետրվարի 13). «Gabrielė Martirosionaitė: „Mama man - pavyzdys, kokia turi būti moteris!"». Lietuvos Sveikata (լիտվերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Gabrielė Martirosianaitė: lagaminuose – beveik visas gyvenimas». 15min.lt (լիտվերեն). 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Gabrielė Martirosian | TEMA». 15min.lt (լիտվերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Gabrielė Martirosianaitė neria į naują sritį – gražuolė tapo radijo laidos vedėja». 15min.lt (լիտվերեն). 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Gabrielė Martirosian neslepia jausmų radijui: linkiu nuoširdžiai jį pamilti». lrt.lt (լիտվերեն). 2020 թ․ հունիսի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  6. Cooper, Eleanor (2017 թ․ մարտի 11). «Watch now: Final of Eurovizija 2017 in Lithuania». ESCToday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  7. «ESC 2019 – Lituania: Gabrielė Martirosianaitė ir Giedrius Masalskis i presentatori dell'Eurovizija 2019. Nacionalinė atranka». L'Europazzia NEWS - Il blog tutto italiano dedicato all'Eurovision Song Contest (իտալերեն). 2018 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Lithuania chooses The Roop for Rotterdam». eurovision.tv (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Nauja lietuviška komedija „Vestuvės: Importinis jaunikis" nuo pirmos filmavimo dienos pažėrė netikėtų iššūkių kūrėjams». DELFI (լիտվերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  10. Čeplinskas, Deimantas (2019 թ․ հուլիսի 17). «Gabrielė Martirosianaitė oficialiai pasikeitė pavardę: grįžo prie armėniškų šaknų». 15min.lt (լիտվերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Մարտիրոսյան» հոդվածին։