Մարտին Օպիցի անվան գրադարան

Մարտին Օպիցի անվան գրադարան (գերմ.՝ Martin-Opitz-Bibliothek), Հերնե քաղաքում 1948 թվականին հիմնադրված հանրային գրադարան։ Հավաքում է գրականություն ամբողջ կենտրոնական, արևելյան և հարավարևելյան Եվրոպայի տարածքից՝ հիմնական ուշադրությունը տրամադրելով ժամանակակից արևմտյան Լեհաստանի և Կալինինգրադի շրջաններին (պատմական Պրուսիա)։

Մարտին Օպիցի անվան գրադարան
Երկիր Գերմանիա
Տեսակգրադարան
Հիմնվել էհուլիսի 16, 1948
ՏեղադրությունՀերնե
ՀասցեBerliner Platz 5[1]
Անվանված էՄարտին Օպից
Այլ տվյալներ
Կայքmartin-opitz-bibliothek.de

Պատմություն և նկարագիր խմբագրել

Հերնե քաղաքի «Արևելյան Եվրոպայում գերմանական մշակույթի» պատմության մասին աղբյուրներ հավաքող գրադարան, որն իր անունն ստացել է ի պատիվ բանաստեղծ-գրականագետ Մարտին Օպիցի (1597—1639)։ 1989 թվականի սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա վարչական տարածքը և Հերնե քաղաքը, Գերմանիայի կենտրոնական կառավարության ֆինանսական մասնակցությամբ, ստեղծում են «Մարտին Օպիցի» հիմնադրամը, որը 1948 թվականին հիմնադրված Արևելյան Գերմանիայի գրադարանից 80 000 հատոր վերցնում է պահպանության ։

20-րդ դարի սկզբին հավաքածուն ընդլայնվում է հասնելով 300 000 անուն գրքի, ներառյալ 10 000 պարբերականները և 7800 քարտեզները։ Արդյունքում Օպիցի գրադարանը դառնում է Գերմանիայի մեծագույն որակավորված գրադարանը։ Գերմաներեն գրքերից բացի հավաքածուի մեջ են մտնում ռուսերեն, լեհերեն և տարածաշրջանային այլ լեզուներով գրքեր[2]։ Ֆոնդի օգտագործումն անվճար է այցելուների համար, քանի որ գրադարանը ֆինանսավորվում է քաղաքային իշխանության կողմից, իսկ նրա բյուջեի 70 % կազմում են դաշնային կառավարության տրամադրած միջոցները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ISIL- und Sigeladressen mit Koordinaten ausgestattetBerlin State Library, 2016.
  2. Cengage Gale, Matthew Miskelly Directory of Special Libraries and Information Centers. — Gale Research Company, 2009. — Т. 1.3. — С. 1512. — 628 с.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • "Stiftung Martin-Opitz-Bibliothek". kulturforum.info (in գերմաներեն). Немецкий форум восточноевропейской культуры. Արխիվացված է the original 2019 թ․ հունվարի 23-ին. Retrieved 2019 թ․ հունվարի 22.