Մարտին Վադովիտա
Մարտին Վադովիտա կոչված լատին․՝ Vadovius Campinus Martinus, (1567, Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - հունվարի 27, 1641, Կրակով, Ռեչ Պոսպոլիտա), լեհ աստվածաբան, քահանա, կրոնական գրող, աստվածաբանության դոկտոր, Կրակովի ակադեմիայի (այժմ՝ Յագելոնյան համալսարան) փոխկանցլեր և աստվածաբանության բաժնի դեկան։
Մարտին Վադովիտա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1567 |
Ծննդավայր | Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | հունվարի 27, 1641 |
Մահվան վայր | Կրակով, Ռեչ Պոսպոլիտա |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Մասնագիտություն | դպրոցի ուսուցիչ, քահանա, աստվածաբան և համալսարանի դասախոս |
Աշխատատու | Կրակովի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՆա Վադովիցից մի աղքատ գյուղացու որդի էր, ուստի նրա անվանը սովորաբար ավելանում էր «Կամպինուս» մականունը, այսինքն՝ «գյուղական»[1]. Ունենալով մեծ կարողություններ՝ 1583 թվականից նա սովորել է Կրակովի ակադեմիայում։
Եղել է պիարիստների կաթոլիկ վանական կարգի անդամ։
Նա անցել է իր ակադեմիական և հոգևոր կարիերայի բոլոր փուլերը՝ Կրակովի Սբ. Ֆլորիանոս եկեղեցու ռեկտորից մինչև Կրակովի համալսարանի փոխկանցլեր։
1590 թվականին ստանալով արվեստի մագիստրոսի կոչում, այնուհետև ակադեմիայի բոլոր մյուս գիտական կոչումները՝ նա դարձել է նախ պրոֆեսոր, ապա՝ պրոռեկտոր։ Աստվածաբանության դոկտորի կոչում է ստացել Հռոմի ճիզվիտական քոլեջն ավարտելուց հետո։ Բայց հայրենիք վերադառնալուց հետո նա խոսել է սատարելու համալսարանին այս կարգի դեմ պայքարում։
Երբ 1598 թվականին ուսանողները հարձակվել են Լեհաստանում Սոսինյան աղանդի հիմնադիր Ֆ.Սոցինի վրա, այրել են նրա գրությունները և ցանկացել նետել Վիստուլան, Վադովիտան փրկել է նրան կատաղած ամբոխից։
Գրեթե կես դար Մ.Վադովիտայի կյանքը կապված է եղել Կրակովում գտնվող Ակադեմիայի հետ։ Մ.Վադովիտայի գործունեությունը զգալի զարգացում է բերել համալսարանին։
Ժամանակակիցները գնահատում էին նրան իր ուրախ տրամադրության, լայն գիտելիքների և խելացիության համար։ Արագ մտքով և հիշողությամբ օժտված Վադովիտան հայտնի էր որպես փիլիսոփայության և աստվածաբանության հմուտ ուսուցիչ և բոլորի կողմից սիրված ու հարգված էր։
Սիքստոս V Հռոմի պապը այսպես է արտահայտվել Վադովիտայի մասին. «Նրա գիտելիքները հրեշտակային են, ձայնը` սատանայական, և գրավչությունը՝ գյուղացիական» («Eruditio angelica, vox diabolica et mores rusticales»):
1535 թվականին Սիգիզմունդ I թագավորը նրան ազնվականություն է շնորհել աստվածաբանության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և որպես ակադեմիայի աստվածաբանության դոկտոր։
1641 թվականին իր կտակում նա 3000 զլոտի է նվիրել լեհ ուսանողների պաշարների պահպանման համար, ինչպես նաև իր հայրենի քաղաք Վադովիցենին՝ երկու սեռերի աղքատ մարդկանց համար հիվանդանոց և այնտեղ դպրոց հիմնելու համար։
Երկարատև հիվանդությունից հետո նա մահացել է Կրակովում։ Թաղվել է Կրակովի Սուրբ Ֆլորիան եկեղեցում։
Ստեղծագործություններ
խմբագրելՆա լատիներեն տրակտատների հեղինակ է, որը, ի թիվս այլ բաների, վերաբերում է մարմնավորման սուրբ հաղորդության, էսխատոլոգիայի, ճգնավորության, եկեղեցու բնույթին և հատկություններին։ Բողոքականների հետ վեճերում նա, մասնավորապես, պնդում էր, որ ճշմարիտ Եկեղեցին ճանաչվում է որոշ արտաքին հատկանիշներով։
Ընտրված աշխատանքներ
խմբագրել- Questio de Incarnatione (1603 թվական)
- Quaestio de Christi meritis (1604 թվական)
- Quaestio de divina voluntate (1608 թվական)
- Poemata (1609 թվական)
- De hypostasi aeternae felicitatis (1616 թվական)
- Disputatio theologica (1620 թվական)
- De evidentia misterii (1622 թվական)
- Questio de divinissimo Ss Eucharistiae (1626 թվական)
- De authoritate ecclesiae (1634 թվական)
- Questio de invenienda […] vera […] Ecclesia (1636 թվական)
- Questio de visione Beata… (1638 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Վադովիտա, Մարտին». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)