Մարտին Հայ (անգլ.՝ Martin the Armenian կամ անգլ.՝ Martin ye Armenian, անհայտ, Նոր Ջուղա, Սպահան, Պարսկական կայսրություն - անհայտ[1]), առաջին հայտնի հայը, որը հասել է Հյուսիսային Ամերիկա 1618 (կամ 1619 թիվ) թվականին[2] և հիմնավորվել բրիտանական[3] Ջեյմսթաուն գաղութում՝ Վիրջինիայում[4]։

Մարտին Հայ
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՆոր Ջուղա, Սպահան, Պարսկական կայսրություն
Մահացել էանհայտ

Մարտինը հրավիրվել է գաղութ, որպեսզի զբաղվի շերամապահությամբ և մետաքսի արդյունաբերությամբ[5]։

Պատմություն խմբագրել

Հայերը Հարավային Կովկասից առաջին բնակիչներն էին, որոնք վերաբնակվել են ԱՄՆ-ում։ Հայտնի են նաև այլ հայեր, որոնք հիմնավորվել են գաղութում, սակայն շուտով վերադարձել են Արևելյան Եվրոպա և Կովկաս։

Ավելի ուշ, շերամապահությունը զարգացնելու նպատակով, Ջեյմսթաուն են հրավիրվել ևս երկու հայ, որոնցից մեկը Ջորջ Հայն էր (անգլ.՝ George the Armenian): Վերջինիս 4000 ֆունտ ծխախոտ են առաջարկել, որպեսզի համոզեն, որ մնա և շարունակի աշխատանքը[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The First "Iranian-Armenian" in America». Ajam Media Collective (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Re: The Armenian from Turkey - Genealogy.com». www.genealogy.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. Папазян, Дэннис Р. (2000), «Армяне в Америке», Journal of Eastern Christian Studies, 52 (3–4): 311–347, doi:10.2143/JECS.52.3.565605, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին, Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին(անգլ.)
  5. Vartabedian, Tom (2016 թ․ մարտի 18). «An Encounter with Martin the Armenian». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  6. R. Mirak, Torn Between Two Lands: Armenians in America 1890 to World War I (Cambridge, MA, 1983), p. 36.r (անգլ.)