Մարտին Խուբլարյան
Մարտին Հայկի Խուբլարյան (մարտի 5, 1935, Բոլնիս-Խաչեն, Վրաստան - հուլիսի 27, 2009, Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուս ջրաբան և ջրաերկրաբան: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975): ՌԳԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1984 թվականից:
Մարտին Խուբլարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1935 |
Ծննդավայր | Բոլնիս-Խաչեն, Վրաստան |
Մահացել է | հուլիսի 27, 2009 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Ջրային հիմնահարցերի ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո շքանշան |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
ԿենսագրությունԽմբագրել
Մարտին Խուբլարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 5-ին, Բոլնիս-Խաչեն (Վրաստանի Բոլնիսի շրջան) գյուղում[1]: 1958 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1959-1961 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ էներգետիկայի և հիդրավլիկայի ինստիտուտում, 1968-1979 թվականներին՝ Հիդրոտեխնիկայի և մելորացիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում: 1979-1988 թվականներին՝ ԽՍՀՄ (1991 թվականից՝ ՌԳԱ) ջրային հիմնահարցերի ինստիտուտի փոխտնօրեն, 1988-2003 թվականներին՝ տնօրեն: 2003 թվականից՝ ՌԳԱ խորհրդական, ՌԳԱ «Ջրային ռեսուրսներ» (ռուսերեն) հանդեսի գլխավոր խմբագիր[2]:
Աշխատանքները վերաբերում են ցամաքային ջրային պաշարների, շրջակա միջավայրի վրա երաշտի և հեղեղների ազդեցությունների ուսումնասիրությանը: Շրջակա միջավայրի պահպանման միջազգային փորձագետ (1985): ՌԳԱ «Ջրային ռեսուրսներ» մասնագիտական խորհրդի նախագահ:
Մահացել է 2009 թվականի հուլիսի 27-ին[1]: Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը (14-րդ տեղամաս)[3][4]:
ԱնդամակցությունԽմբագրել
- Երկրի մասին գիտության բաժանմունքի բյուրոյի անդամ:
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1984, դեկտեմբերի 26, 1991 թվականից՝ ՌԳԱ)
ՊարգևներԽմբագրել
- Պատվո շքանշան (1999)՝ ազգային գիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բարձր որակավորում ունեցող անձնակազմի պատրաստման և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 275-ամյակի կապակցությամբ[5]
- Ֆ. Պ. Սավարենսկոյի անվան մրցանակ (1995)՝ «Водные потоки: модели течений и качества вод суши» մենագրության համար[1]
ԵրկերԽմբագրել
- «Водные потоки: модели течений и качество вод суши» (премия им. Ф. П. Саваренского; 1994).
- «Моделирование процессов интрузии в эстуариях и подземных водоносных горизонтах».
- «Водные ресурсы: рациональное использование и охрана».
- Цикл работ «Антропогенное воздействие на водные ресурсы Севера и его экологические последствия (разработка теоретическихоснов определения критических антропогенных нагрузок» награждён (в соавторствес чл.-корр. РАН Т. И. Моисеенко) — главная премия МАИК — «Наука/Интерпериодика».
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Хубларян Мартин Гайкович. Историческая справка»։ // Официальный сайт Российская академия наук։ Վերցված է 2017-01-21
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 523:
- ↑ «Троекуровское кладбище»։ // Сайт «Московские могилы»։ Վերցված է 2017-01-21
- ↑ «Хубларян Мартин Гайкович (1935—2009)»։ // Сайт «Московские могилы»։ Վերցված է 2017-01-21
- ↑ «Указ Президента Российской Федерации от 4 июня 1999 года № 701 «О награждении государственными наградами Российской Федерации работников Российской академии наук»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2017-01-21