Մարտիկ Առուշանյան (1 դեկտեմբերի, 1972, Առաջաձոր, Մարտակերտի շրջան - 25 հունվարի, 1993, Կիչան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Մարտիկ Էդուարդի Առուշանյան
1 դեկտեմբերի, 1972 - 25 հունվարի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կիչան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Մարտիկ Առուշանյանը ծնվել է 1972 թ. դեկտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ստեփանակերտում ստացել է վարորդի մասնագիտություն։ Մասնակցել է մի շարք գյուղերի համար մղված պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1993 թ. հունվարի 25-ին Կիչան գյուղի ազատագրական մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել