Մարտական խոզեր (ֆիլմ)
«Մարտական խոզեր» (անգլ.՝ War Pigs), ռազմական մարտաֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ռայան Լիթլի կողմից։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 18-ին Վաշինգտոնում անցկացվող «GI Film Festival» կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմում նկարահանվել են համաշխարհային ճանաչում ստացած դերասաններ, ինչպիսիք են Դոլֆ Լունդգրենը և Միքի Ռուրկը[2][3], և ոչ պակաս հայտնի Լյուկ Գոսը և Ռայան Քելին։
Մարտական խոզեր անգլ.՝ War Pigs | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ Ռազմական ֆիլմ |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռայան Լիթլ[1] |
Պրոդյուսեր | Լյուկ Դենիելս Սթիվեն Ա․ Լի Սթիվեն Լուկի Անդրե Ռելիս Բրեդ Սկոթ Չադ Ա․ Վերդի |
Սցենարի հեղինակ | Ադամ Էմերսոն Էնդրյու Կիգհտլինգեր Սթիվեն Լուկի |
Դերակատարներ | Լյուկ Գոս, Դոլֆ Լունդգրեն, Չակ Լիդել, Միքի Ռուրկ, Ռայան Քելի |
Օպերատոր | Ռայան Լիթլ |
Երաժշտություն | Ալեքս Խարլամով |
Տևողություն | 91 րոպե |
ՍյուժեԽմբագրել
ԱՄՆ-ի բանակի հետևակային ստորաբաժանումներից մեկը հայտնի էր «Մարտական խոզեր» անվամբ, նրանք պետք է գնան թշնամու թիկունք և փորձեն ոչնչացնել նացիստների հզոր զենքերը՝ գործի դնելով ամեն հնարավոր միջոց։ Լեյտենանտ Ջեք Վոժիկը (Լյուկ Գոս) և ֆրանսիական լեգեոնի կապիտան Հանս Պիկոլթն (Դոլֆ Լունդգրեն) ամեն կերպ զինվորներին նախապատրաստում էին այդ բարդ հանձնարարությանը[3]:
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Լյուկ Գոս | լեյտենանտ Ջեք Վոժիկ |
Դոլֆ Լունդգրեն | կապիտան Հանս Պիկոլտ |
Չակ Լիդել | սերժանտ Մակ Գրիվի |
Միքի Ռուրկ | մայոր Է․ Ջ․ Ռեդինգ |
Նոա Սեգան | շարքային Ավգուստ Չեմբերս |
Ռայան Կեպլի | շարքային Ուիլյամ Յորք |
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Մրցանակ | Անվանակարգ | Անուն | Արդյունք |
---|---|---|---|
GI Film Festival | «GI Film Festival» մրցանակ, որպես լավագույն նկարչական ֆիլմ | Ռայան Լիթլ Սթիվեն Լուկի Անդրե Ռելիս |
Հաղթանակ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt3779300/
- ↑ «New 'War Pigs' Trailer: Dolph Lundgren Dishes on Partying With Mickey Rourke»։ Food World News։ 2015-07-23։ Վերցված է 2015-12-07
- ↑ 3,0 3,1 «Dolph Lundgren Planning Directorial Debut With World War One Movie» (en-US)։ Contactmusic.com։ Վերցված է 2015-12-07