«Մարսի տիրակալները» (անգլ.՝ The Warlord of Mars), Էդգար Ռայս Բերոուզի «Բարսումյան շարքի» երրորդ վեպը։ Հրատարակվել է «All Story Magazine» ամսագրում՝ 1913 թվականի դեկտեմբերից մինչև 1914 թվականի մարտը։ Առաջին գրքային հրատարակությունը կայացել է 1919 թվականին։

Մարսի տիրակալները
անգլ.՝ The Warlord of Mars
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի, գիտական ֆանտաստիկա և գիտական ֆենտեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջոն Քարթեր և Դեյա Տորիս
Ստեղծման տարեթիվ1913
Նկարագրում էՄարս
ՇարքԲարսում
ՆախորդՄարսի աստվածները
ՀաջորդՏուվիա
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1913
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/edgar-rice-burroughs/the-warlord-of-mars
 The Warlord of Mars Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Վեպը ավարտին է հասցնում եռագրությունը, որը սկսվել է «Մարսի արքայադուստրը»-ով և «Մարսի աստվածները»-ով։ Ջոն Քարթերը ուղևորվում է Իսսայի հովիտ։ Մոտենում է տաճարի բացման ժամանակը, որտեղ փակված են Ֆայդորան՝ Մատաի Շանգի դուստրը, Դեյա Տորիսը և Տուվի Պտարսան։ Սակայն գերիները առևանգված են Մատաի Շանգի և սև մարսեցիների առաջնորդ Տուրիդի կողմից, որոնք փախել են Կաոլ պետություն՝ հնագույն կրոնի պատվարը։

Այն բանից հետո, երբ Ջոն Քարթերին և Տուվին Դինուին՝ Պտարսի առաջնորդին և Տուվիի հորը, հաջողվում է բացահայտել առևանգողներին, նրանք փախչում են մարսյան Արկտիկա (Օկար), որտեղ տեղակայված են դեղին ռասայի ջերմացվող քաղաքները։ Մեծ դժվարություններով Ջոն Քարթերին հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարությունները և վերամիավորվել ընտանիքի հետ, զուգընթացաբար միավորելով տարբեր ռասաների ժողովուրդներին։ Հելիում վերադառնալուց հետո Քարթերը կանգնում է Մարսի երեսունմեկ կառավարիչների դատարանի առջև (ներառյալ Տարս Տարկասի, Տարդոս Մորսի, Մորս Կայակի, Տուվան Դինայի, Տալուի՝ դեղին մարսեցիների առաջնորդի), որտեղ նրան հռչակում են «Ամբողջ Մարսի Ռազմական Տիրակալ»։

Ռասաներ խմբագրել

Վեպում նկարագրվում է դեղին ռասայի կյանքի նկարագիրը՝ Բարսումի արկտիկական ռասայի։ Դեղին մարդիկ ապրում են մեկուսացած մյուս մարսեցիներից՝ չունենալով ուժեղ ռազմա-օդային նավատորմ։ Նրանց քաղաքները ներփակված են ապակե գմբեթներով, որոնց ներսում պահպանվում է արևադարձային կլիմատ։ Այնուամենայնիվ նրանց պահանջվում են ստրուկներ և նրանք կազմակերպում են ասպատակություններ կարմիր մարսեցիների բնակավայրերի վրա։ Նրանց գլխավոր զենքը հսկայական մագնիսն է, որը ունակ է կենտրոնացնել ամբողջ Մարսի մագնիսական դաշտի էներգիան։ Նրա օգնությամբ օկարները փոխում են ուղեծիրը և գրավում ուրիշ ռասաների օդանավերը։

Կերպարներ խմբագրել

  • Ջոն Քարթեր - Հելիումի արքայազնը, Մարսի Ռազմական Տիրակալը
  • Դեյա Տորիս - Հելիումի արքայադուստրը, նրա կառավարիչների դուստրը և թոռնուհին
  • Քարտորիս - Ջոն Քարթերի և Դեյա Տորիսի որդին
  • Տուվան Դին - Պտարսի ջեդդակ, Տուվիի հայրը
  • Կուլան Տիտ - Կաոլի ջեդդակ, սկզբնապես հնագույն կրոն Իսսայի պաշտպան
  • Տուվիա Պտարսա - վեպի վերջում Քարտորիս սկսում է նրա նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրաստրություն ցուցաբերել
  • Տալու - Մարենտինի կառավարիչ, Օկարի փոքր քաղաքներից մեկը, հետագայում Հյուսիսի Գերագույն կառավարիչ (ջեդդակ)

Բովանդակություն խմբագրել

Վեպը բաղկացած է տասնվեց գլուխներից[1]։

  • Գլուխ I. Իսս գետի վրա
  • Գլուխ II. Լեռների ստորոտում
  • Գլուխ III. Արևի տաճարը
  • Գլուխ IV. Գաղտնի աշտարակ
  • Գլուխ V. Կաոլի ճանապարհին
  • Գլուխ VI. Հերոսները Կաոլում
  • Գլուխ VII. Նոր դաշնակիցներ
  • Գլուխ VIII. Կարիոնի քարանձավների միջով
  • Գլուխ IX. Բարսումի դեղին մարդիկ
  • Գլուխ X. Նոր մրցակից
  • Գլուխ XI. Տանտալի տառապանքները
  • Գլուխ XII. «Հետևիր պարանին»
  • Գլուխ XIII. Մագնասական սլաքը
  • Գլուխ XIV. Մարտ գահադահլիճում
  • Գլուխ XV. Պարգև
  • Գլուխ XVI. Բարսումի տիրակալը

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել