Մարսել Կիպաչ

Խորվաթ գյուտարար

Մարսել Կիպաչ (խորվ.՝ Marcel Kiepach, փետրվարի 12, 1894(1894-02-12), Կրիժևցի, Koprivnica-Križevci County, Խորվաթիա - օգոստոսի 12, 1915(1915-08-12)), խորվաթ գյուտարար։ Այս հրաշամանուկի աշխատանքներն ու գյուտերը վերաբերում են էլեկտրոնիկայի, մագնիսականության, ակուստիկայի, ձայնային ազդանշանների փոխանցման և տրանսֆորմատորների ոլորտներին։

Մարսել Կիպաչ
Ծնվել էփետրվարի 12, 1894(1894-02-12)
ԾննդավայրԿրիժևցի, Koprivnica-Križevci County, Խորվաթիա
Մահացել էօգոստոսի 12, 1915(1915-08-12) (21 տարեկան)
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունգյուտարար

Կենսագրություն խմբագրել

Մարսելը ծնվել է Կրիժևցի քաղաքում` Կիպաչների նշանավոր ընտանիքում, որը հաստատվել էր այդ քաղաքում 19-րդ դարի սկզբին և այնտեղ բավականին մեծ ազդեցություն ուներ։ Նա Բեռլինում ուսումնասիրել է տնտեսագիտություն և Շառլոտենբուրգում` էլեկտրատեխնիկա։

1910 թվականի մարտի 16-ին Բեռլինում` 16 տարեկան հասակում, Մարսելն արտոնագրել է ծովային կողմնացույց, որը մատնանշել է դեպի հյուսիս ուղղությունը` անկախ երկաթի կամ մագնիսական ուժերի առկայությունից։ Նա դրա բարելավված տարբերակն արտոնագրել է Լոնդոնում 1911 թվականի դեկտեմբերի 20-ին։ Այս երկրորդ տարբերակը ծովային կողմնացույցի հեռավոր «նախնին» էր` բաղկացած ամպերմետրերից` որպես նավի տարբեր մասերում գտնվող ցուցասարքեր, որոնք դիմակայուն էին մագնիսական ուժերի կամ մագնիսական զանգվածների ազդեցության հանդեպ նրանց անմիջական հարևանությամբ։

1912 թվականին Ֆրանսիայում նա արտոնագրել է դինամո-մեքենա` ավտոմեքենա լուսավորելու համար։ Դա էլեկտրական գեներատոր էր` զուգորդված հենց ավտոմեքենայի մեխանիկական շարժիչով։ Նույն թվականին նա արտոնագրել է ռենտգեն սարքերի համար նախատեսված սնուցման անջատիչ, որն աշխատում էր գազի ճնշման հիման վրա։ Նրա «փոքրիկ տրանսֆորմատորը»` նախատեսված ցածր լարման համար, լայն կիրառություն է գտել «Կիպաչ-Վեյլանդ համակարգի» կազմում հանքափորների և ատամնաբուժական լամպերի, մերսման շարժիչների և այլնի մեջ։ Նա ակտիվություն է ցուցաբերել մեխանիկայի և էլեկտրոնիկայի տարբեր ոլորտներում, նամակագրություն է վարել հայտնի գիտնականների և գյուտարարների հետ։

Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Կիպաչը կամավոր գնացել է բանակ։ Նա մահացել է 1915 թվականին ռուսական ռազմաճակատում 21 տարեկանում։ Նրա մասունքները Կրիժևցի են բերվել 1917 թվականին և թաղվել քաղաքային գերեզմանատան ընտանեկան դամբարանում։

Նրա երկու արտոնագրերը ներառվել են «Բնական գիտության հարյուրամյակը Խորվաթիայում. տեսություն և կիրառումը» մեծ ցուցահանդեսում (1996 թվականի հունիս-հոկտեմբեր, Կլովիչևի Դվորի պատկերասրահ)։ 1993 թվականին պրոֆեսոր Վլադիմիր Մուլևիչը նրա աշխատանքի մասին դասախոսություններ է կարդացել Նոր տեխնոլոգիաների 4-րդ միջազգային սիմպոզիումի ժամանակ։ Այսօր Կրիժևցիում գործում է Մարսել Կիպաչի նորարարական ընկերությունը։ Քաղաքային թանգարանում պահվում են բազմաթիվ փաստաթղթեր ու ընտանեկան լուսանկարներ։ 2004 թվականին Կրիժևցիում բացվել է ցուցահանդես Կիպաչների ընտանիքի մասին։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել