Մարուֆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, Խնուսի գետի աջ կողմում։

Գյուղ
Մարուֆ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներՄարդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մարուֆ (Աշխարհ)##
Մարուֆ (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի բնակիչները եղել են բարձրահասակ մարդիկ, որի համար էլ պարսիկները գյուղը կոչել են Մարուֆ՝ «խոշոր մարդ»։

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը լեռնային էր։ Գյուղով անցնում էր Խնուս-Բուլանըխ ճանապարհը։

Պատմություն խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը կոտորել են գյուղի ողջ բնակչությանը։

Բնակչությւոն խմբագրել

1885 թվականին ուներ 28 տուն, իսկ 1909 թվականին՝ 45 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Գյուղն ուներ 2 ձիթհանք, աղբյուրներ և փարթամ մարգագետիններ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մարուֆն ուներ քարակերտ եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 745

Աղբյուրներ խմբագրել