Մարութա սարի ամպերը (պատմվածաշար)

Մարութա սարի ամպերը, Մուշեղ Գալշոյանի պատմվածքների շարքը, որ ընդգրկում է 20 պատմվածք։

Մարութա սարի ամպերը
ՀեղինակՄուշեղ Գալշոյան
Տեսակպատմվածքների շարք
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն

Մարութա սարի ամպերը պատմվածաշարի ստեղծագործություններում պատկերված է Արևմտյան Հայաստանից Հայոց Մեծ Եղեռնի տարիներին գաղթած ու Արևելյան Հայաստանում։ Նրանց բոլորին միավորում է մեկ ընդհանուր ճակատագիր. գաղթից հետո նրանք հաստատվում են ու տուն կառուցում, սակայն տուն վերադառնալու հույսները չեն կտրում, կարոտում են իրենց երկիրը։

«Մարութա սարի ամպերը» շարքի երկու պատմվածք 1978 թվականին տպագրվել են «Դրուժբա նարոդով» ամսագրում։ Այդ ստեղծագործություններն արժանացել են տարվա լավագույն պատմվածքի մրցանակին[1]:

Պատմվածքների ցանկԽմբագրել

ԴավոնԽմբագրել

Դավոն՝ պատմվածքի գլխավոր գործող անձը, սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճն աշխարհի ու մարդկանց հետ[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են