Մարմինների անկում
Մարմինների անկում, մարմինների շարժումը Երկրի ձգողության դաշտում՝ առանց սկզբնական արագության։ Այդ շարժման վրա, ձգողության ուժից բացի, ազդում են նաև Երկրի օրական պտույտն իր առանցքի շուրջը և օդի դիմադրության ուժը։
Ազատ անկում
խմբագրելԵրկրի շառավղի համեմատությամբ փոքր հ բարձրությունից անկման դեպքում, երբ կարելի է օդի դիմադրությունն անտեսել, իսկ ձգողության ուժը համարել հաստատուն, շարժումը կոչվում է ազատ անկում։ Այդ դեպքում հ բարձրությունից ընկնող մարմնի վերջնական արագությունը որոշվում է
բանաձևով, որտեղ v0-ն սկզբնական արագությունն է (մ/վ), g-ն՝ ազատ անկման արագացումը, t-ն՝ ժամանակը։
Երկրի օրական պտույտի հետևանքով մարմինների անկման ժամանակ առաջանում են իներցիայի փոխադրական (կենտրոնախույս) ուժը, որը ձգողության ուժի հետ տալիս է ծանրության ուժը, և իներցիայի Կորիոլիսի ուժը, որի պատճառով մարմինների անկման հետագիծը ուղղաձիգից շեղվում է դեպի արևելյան (100 մ բարձրությունից անկման դեպքում մոտ 1 սմ)։ Օդի դիմադրությունը կարող է էապես ազդել մարմինների անկման բնույթի վրա։ Ոչ շատ մեծ արագությունների (գործնականորեն՝ մինչև 300 մ/վրկ կարգի) դեպքում օդի դիմադրության ուժը համեմատական է արագության քառակուսուն՝ R=kv2, որտեղ k-ն դիմադրության գործակիցն է, որը կախված է մարմնի ձևից, օդի խտությունից ու, այսպես կոչված, միդելային հատվածքի մակերեսից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 328)։ |