Մարմարե արեգակնային ժամացույց
Մարմարե արեգակնային ժամացույց (ռուս.՝ Мраморные солнечные часы), XVIII դարի ճարտարապետության հուշարձան, որը տեղադրված է Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Պոլևսկոյ քաղաքային օկրուգի Մրամորսկոե գյուղի կենտրոնական հրապարակում։ Այն ուղղահայաց կատարման արեգակնային ժամացույց է։
Մարմարե արեգակնային ժամացույցը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան |
Ստեղծում | 1773 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մրամորսկոե (գյուղ, Պոլևսկոյ քաղաքային օկրուգ) |
Շինության ձև | Արեգակնային ժամացույց |
Նյութ | մարմար |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Պատմություն
խմբագրելԱրեգակնային ժամացույցը 1773 թվականին պատրաստել են Մրամորսկի մարմարի քարհանքի վարպետները, ինչը հաստատում է հարավային թվացույցի վերևում փորագրված ամսաթիվը։ Նախագծի հեղինակն անհայտ է. ըստ վարկածներից մեկի՝ նա կարող էր լինել իտալացի Անտոնիո Ռինալդին[1]։
Ժամացույցն ունի սյան տեսք, որը հավաքված է տեղական գորշ մարմարից պատրաստված վեց խորանարդաձև բլոկներից շարված կոթողի տեսքով, և պատվանդանից։ Այդ պատվանդանին էլ տեղադրվել է նույն չափի բլոկի տեսքով արեգակնային ժամացույցը, բայց այն սպիտակ մարմարից է՝ չորս կողմում փորագրված թվացույցներով։ Յուրաքանչյուր թվացույցի կենտրոնում տեղադրված են եղել երկու մետաղական ձողեր, որոնք արևային օրերին ստվեր են գցել, որն էլ ցույց է տվել ժամանակը։ Արձանի ընդհանուր բարձրությունը 3,5 մետր է[2]։
1986 թվականին Եկատերինբուրգ - Պլևսկոյ Р355 մայրուղում տեղադրվել է այս հուշարձանի պատճենը[1]։
Ներկայումս արեգակնային ժամացույցը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է։ ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ վերցված է պետության պաշտպանության տակ[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Արեգակնային ժամացույցը
-
Արեգակնային ժամացույց, դրվագ
-
Արեգակնային ժամացույց, դրվագ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Алексей Кожевников (2013 թ․ հունիսի 10). «Автор неизвестен (солнечные часы в Мраморском)». Ураловед. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Свод памятников истории и культуры Свердловской области. — «Сократ», 2008. — Т. 2. Свердловская область. — С. 596. — 648 с. — ISBN 978-5-88664-323-7
- ↑ «Постановление Совмина РСФСР от 04.12.1974 N 624». Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.