Մարկ Կևին Օլբրայթոն (անգլ.՝ Marc Kevin Albrighton նոյեմբերի 18, 1989(1989-11-18)[1][2][3][…], Tamworth, Tamworth, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ անգլիացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան։

Մարկ Օլբրայթոն
անգլ.՝ Marc Albrighton
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկ Կևին Օլբրայթոն
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1989(1989-11-18)[1][2][3][…] (34 տարեկան)
Ծննդավայր Tamworth, Tamworth, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 174 սմ
Քաշ 67 կգ
Դիրք Աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեսթեր Սիթի
Համար 11
Պատանեկան կարիերա
Անգլիա Մայլ Օուկ Մոնարկս
1998-2009 Անգլիա Աստոն Վիլլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014 Անգլիա Աստոն Վիլլա 86 (7)
2013 Անգլիա Ուիգան Ատլետիկ 4 (0)
2014-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 54 (4)
Ազգային հավաքական
2009 Անգլիա Անգլիա (մինչև 20 տարեկաններ) 2 (0)
2010-2011 Անգլիա Անգլիա (մինչև 21 տարեկաններ) 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլիստի կարիերան խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մարկը կարիերան սկսել է Տամուոտայի «Mile Oak Monarchs» ակումբում[4], որից հետո նրան հրավիրել էին խաղալու «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում», սակայն նա չգնաց, և որոշ ժամանակ անց տեղափոխվեց «Աստոն Վիլլայի» մանկապատանեկական։

Հրաշալի ելույթների շնորհիվ մանկապատանեկականում[5], խաղացողը հնարավորություն ստացավ իրեն դրսևորել «Աստոն Վիլլայի» հիմնական կազմում։ Այդ իրադարձությունը տեղի ունեցավ 2008 թվականի հուլիսի 10-ին շվեյցարական «Վիլի» դեմ խաղում, երբ Օլբրայթոնը փոխարինման դուրս եկավ խաղի ավարտից 17 րոպե առաջ։ Իսկ արդեն պաշտոնական խաղում նորամուտը նշել է 2009 թվականի փետրվարի 26-ին՝ ՈՒԵՖԱ գավաթի շրջանակներում կայացած Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղում։

Մինչև 2009-10 մրցաշրջանի սկսելը Մարկը եղել է ակումբի կազմում, որը մասնակցում էր մինչմրցաշրջանային ընկերական առաջնության։ Առաջնության ժամանակ նա իր առաջին գոլը խփեց «Աստոն Վիլլայի» կազմում[6]։ Նաև նա խաղաց եզրափակչում, որտեղ առյուծները 11 մետրանոցներով (4:3) պատրվեցին «Յուվենտուսին»[7]։

Օլբրայթոնի նորամուտը Պրեմիեր Լիգայում տեղի է ունեցել 2009-10 մրցաշրջանի առաջին տուրում՝ «Ուիգանի» դեմ խաղում։ Հանդիպումը տեղի է ունեցել առյուծների տնային դաշտում, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում[8]։ 2009 թվականի սեպտեմբերի 24-ին Մարկը «Աստոն Վիլլայի» հետ պայմանագիրը երկարաձգեց 3 տարով[9]։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ին Վիլլայի կազմում անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը. «Լիվերպուլի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Այդ խաղից հետո ակումբի գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը խոստովանեց, որ շատ ակումբներ են ցանկանում վարձավճարով իրենց ակումբում հանդես գան նրա երիտասարդ ֆուտբոլիստներից մի քանիսը (Մարկ Օլբրայթոն, Նատան Դելֆունեսո և Կյորտիսա Դևիս)։ Նաև ասաց, որ չի պատրաստվում երիտասարդ տաղանդներին վարձավճարով հանձնել։

Մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ ցույց տալուց լավ որակներ, Մարկը «Աստոն Վիլլայի» կազմում առաջին անգամ Պրեմիեր Լիգայում հիմնական կազմում դուրս եկավ խաղադաշտ։ Հանդիպումը տեղի ունեցավ 2010 թվականի օգոստոսի 14-ին և ավարտվեց առյուծների հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Մարկը 2 գոլային փոխանցում կատարեց այդ հանդիպման ժամանակ։ Նաև Օլբրայթոնը Բարրի Բեննանին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման ժամանակ գոլային փոխանցում կատարեց՝ «Ռապիդա» ակումբի դեմ խաղում։

2011 թվականի դեկտեմբերի 21-ին Մարկը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության 20000-րդ գոլի հեղինակը, որնել խփեց «Արսենալի» դեմ խաղում[10].

Կարիերան հավաքականում խմբագրել

2009 թվականի ապրիլի 2-ին Մարկը նորամուտը նշեց Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականում[11]։ 2010 թվականիի օգոստոսի 4-ին, երբ մասնակցում էր մինչմրցաշրջանային պատրաստությանը հրավեր ստացավ Անգլիայի երիտասարդական հավաքականից։ Նա երիտասարդական հավաքականի կազմում Ուզբեկստանի հավաքականի դեմ խաղը սկսեց պահեստայինների նստարանից, սակայն 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ։ Անգլիան այդ մրցավեճը հաղթեց 2:0 հաշվով[12]։

Նվաճումներ խմբագրել

  Լեսթեր Սիթի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «From Mile Oak to Moscow for Aston Villa star Marc». thisistamworth.co.uk. 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Marc Albrighton Bio». ESPN. 2009 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Aston Villa See Off Atlante To Progress In Peace Cup». 2009 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Aston Villa win Peace Cup after beating Juventus». The Guardian. 2009 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. «Aston Villa 0–2 Wigan: Match Facts». 2009 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. «Albrighton signs new Villa deal». 2009 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Игрок «Астон Виллы» Олбрайтон стал автором 20-тысячного гола в премьер-лиге
  11. «Villa winger Albrighton stars in England victory over Italy». tribalfootball.com. 2009 թ․ ապրիլի 2. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  12. BBC Sport — Football — England U21 2-0 Uzbekistan U21

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Օլբրայթոն» հոդվածին։