Մարկ Սեմյոնի Սոլոնին (ռուս.՝ Марк Семёнович Солонин, մայիսի 29, 1958(1958-05-29), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պատմաբան, գրող, հրապարակախոս, բլոգեր։ Կրթությամբ ավիացիոն ինժեներ-կոնստրուկտոր է։

Մարկ Սոլոնին
Ծնվել էմայիսի 29, 1958(1958-05-29) (65 տարեկան)
ԾննդավայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունոչ գեղարվեստական գրող, հրապարակախոս և Q10497074?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍամարայի պետական տիեզերական համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ105576561?
Կայքsolonin.org
 Mark Solonin Վիքիպահեստում

Հեղինակել է գրքեր ու հոդվածներ, որոնք նվիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմին, հատկապես նրա սկզբնական փուլին։

Ռուսախոս ակադեմիական պատմաբանների կարծիքը Սոլոնինի աշխատանքների նկատմամբ տարբեր է` դրականից մինչև խիստ բացասական, ընդհուպ մինչև պատմության խեղաթյուրման մեղադրանք[1][2][3][4][5][6][7][8][9]։

Կենսագրություն խմբագրել

Մարկ Սոլոնինը ծնվել է 1958 թվականի մայիսի 29-ին Կույբիշևում։ Հայրն աշխատել է տեխնոլոգ առանցքակալների գործարանում, մայրն ինստիտուտում գերմաներեն է դասավանդել։ 1975 թվականին դպրոցն ավարտել է ոսկե մեդալով և ընդունվել Կույբիշևի` Ս. Կորոլյովի անվան ավիացիոն ինստիտուտ, որն ավարտելուց հետո աշխատել է փակ ընկերությունում։

1987 թվականին աշխատել է հնոցապան, վերակառուցման տարիներին եղել է Կույբիշևի հասարակական-քաղաքական ակումբներից մեկի կազմակերպիչներից։

1980-ական թվականների կեսերից սկսել է աշխատել Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ Նրա գրքերը հրատարակվել են Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Էստոնիայում, Սլովակիայում, Լիտվայում, Չեխիայում, Ռումինիայում և Բուլղարիայում։

2010 թվականի մարտին ստորագրել է ռուսական ընդդիմության դիմումը` «Պուտինը պետք է հեռանա»։

2011 թվականին որպես սցենարի համահեղինակ աշխատել է Ալեքսեյ Պիվովարովի «Հունիսի 22. ճակատագրական որոշումներ» վավերագրական ֆիլմի շուրջ։

Սոլոնինը բազմիցս հրավիրվել է «Հաղթանակի գինը» հաղորդման եթերներին, որ հեռարձակվել է «Մոսկվայի արձագանք» (ռուս.՝ Эхо Москвы) ռադիոկայանով։

2009-2010 թվականներին հրավիրվել է մասնակցելու Տալլինում և Վիլնյուսում կայացած գիտաժողովների, դասախոսություններով հանդես է եկել Տալլինի, Վիլնյուսի, Կաունասի, Բրատիսլավայի, Բոստոնի և Վաշինգտոնի համալսարաններում։

2016 թվականի մարտից ապրում և աշխատում է Էստոնիայում, որտեղ Pyroheat OU ընկերության համասեփականատերն ու գլխավոր նախագծողն է։

2018 թվականի մայիսի 18-ին ընդունվել է Ազատ պատմաբանների ընկերության մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության ուսումնասիրություններ խմբագրել

1941 թվականի հունիսի 22-ի իրադարձությունների տեսակետ խմբագրել

  Ընկեր Ստալինի մասնակցությունը պատերազմին նման է նրան, որ գինովցած խանը հարբում է ու հրդեհում տունը, իսկ հետո արթնանում ու նետվում կրակը հանգցնելու...
- Մարկ Սոլոնին, 2011[10]
 

Սոլոնինը կասկածի տակ է դնում խորհրդային պատմագիտության ավանդական տեսակետն այն մասին, որ հունիսի 22-ին վերմախտը կարմիր բանակին ուղղությամբ անսպասելի ու ջախջախիչ հարձակում է կատարել։ Հեղինակի գնահատականով տանկերն ու հրետանին, պայմանավորված ներխուժման տեմպից, կարող էին գրոհել ԽՍՀՄ-ի սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր խորքում գտնվող նպատակակետերի վրա։ Այդ ժամանակ կարմիր բանակի դիվիզիաների 90 %-ը տեղաբաշխված էր ոչ այդ շրջանում։ Օդային ջախջախիչ հարվածի հնարավորությունը Սոլոնինը նույնպես բացառում է` հղում անելով այն բանին, որ այդ ժամանակ օդային ռմբակոծությունները ցածր արդյունավետություն, իսկ լյուֆտվաֆեն հարաբերականորեն քիչ թվաքանակ է ունեցել։ Նա նաև կասկածի տակ է դնում հարվածի անսպասելիության հարցը` բազմաթիվ ապացույցներ բերելով նախապատերազմյան օրերին ռազմական պատրաստականության բարձրացման վերաբերյալ։ Բացի դրանից` կարմիր բանակի ամենից խոշոր պարտությունները Կիևի, Բրյանսկի մոտ գրանցվել են պատերազմի ոչ առաջին ամիսներին։

Ինքնաթիռների քանակը (800 միավոր), որոնք ոչնչացվել են պատերազմի առաջին օրերին խորհրդային օդուժի կողմից, պատմաբանը հիմնավորված չի համարում` ասելով, որ այդ թվում հետագայում ընդգրկվել են օդնավակայաններում լքված ինքնաթիռները ևս։ 2010-2011 թվականներին Սոլոնինը հրատարակել է արևմտյան սահմանամերձ շրջանների օդուժի ջախջախման հանգամանքների երկհատորանոց վավերագրական նյութեր, որտեղ արխիվային մի քանի հարյուր փաստաթղերի կիրառմամբ վերականգնել է պատերազմի առաջին օրերի պատկերը օդուժում։ Գրքերը հրատարակվել են «Արհավիրքի նոր ժամանակագրություն» և «Արհավիրքի այլ ժամանակագրություն» վերնագրերով։

Խորհրդային ղեկավարության տարօրինակ պահվածքը, որ մի քանի անգամ հորդորել էր չտրվել սադրանքների և որը արևմտյան հատուկ ռազմական շրջանի մի քանի ավիագնդերում հունիսի 22-ը հայտարարել էր ոչ աշխատանքային, իսկ հունիսի 22-ին մոբիլիզացում չէր հայտարարել, Սոլոնինը բացատրում է նրանով, որ հունիսի 22-ին Ստալինը նախապատրաստել էր խորհրդային քաղաքների պրովոկացիոն գնդակոծման բեմարկում։ Դրանից հետո հունիսի 23-ին ծրագրվել է մոբիլիզացիա, իսկ հուլիսի սկբին` հարձակման կազմակերպում։ Այս վարկածը թույլ է տալիս բացատրել պատերազմի սկզբի հետ կապված մի շարք տարօրինակ դրվագներ, չնայած հեղինակն ինքը ուղղակի հայտարարում է, որ այս ենթադրության վավերագրական ապացույցներ չունի[11]։

2011 թվականի ապրիլի 16-ին «Մոսկվայի արձագանք» (ռուս.՝ Эхо Москвы) ռադիոկայանի եթերում Մարկ Սոլոնինը ներողություն է խնդրել իր ընթերցողներից իր գրքում խորհրդային ավիացիայի` պատերազմի առաջին երեք ամիսներին մարտական թռիչքների քանակությունը նշելու համար` 250.000: Այս թիվը նա վերցրել էր «1941 թվական. դասեր և եզրակացություններ» ժողովածուից, որ կազմվել էր ռազմական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Վ. Նելասովի ղեկավարությամբ. այդ տվյալը, պարզվում է, սխալ է եղել։ Արխիվային փաստաթղեթերին ծանոթանալուց հետո Սոլոնինը նշել է, որ թռիչքների մոտավորապես այդպիսի քանակությունն առնչվում է 1941 թվականի հունիսի 22-ից 1942 թվականի հունիսի 22-ի շրջանին[12][13]։

Աշխատանքների գնահատական խմբագրել

Դրական խմբագրել

Լրագրող, գրող Յուլյա Լատինինան «Մոսկվայի արձագանք» (ռուս.՝ Эхо Москвы) ռադիոկայանի եթերում Սոլոնինին Վիկտոր Սուվորովի հետ անվանել է 20-21-րդ դարերի ռազմական մեծ պատմաբան[14]։ Վիկտոր Սուվորովը, որ նույնպես հայտնի է պատմության վերանայման իր աշխատանքներով, ինչպես Սոլոնինը, վերջինիս աշխատանքները որակել է «գիտական սխրանք» և «ոսկե աղյուս պատերազմի պատմության, որ դեռ ինչ-որ ժամանակ պետք է գրվի»[15]։

«Աստղ» (ռուս.՝ «Звезда») գրական ամսագրի մեկնաբան Սամուիլ Լուրիեն բարձր է գնահատել Սոլոնինի` «կես դարում ստեղծված պատմական հատուկ սուտը պսակազերծելու փորձը»[16]։ Նրա կարծիքով Սոլոնինին հատկապես ատում են, քանի որ նա «գրում է պատկերավոր, կենդանի մարդու տոնայնությամբ»[17]։

Ռուսաստանի ԳԱ Համընդհանուր պատմության ինստիտուտի աշխատակից, միջնադարի պատմության մասնագետ Իգոր Դուբրովսկին Սոլոնինի գրքերը համարել է իսկական պատմաբանի աշխատանք, սակայն ԳԱ Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Երմոլաևը Դուբրովսկու դրական արձագանքը թյուրիմացություն է համարել` մանրամասն անդրադառնալով Սոլոնինի եզրակացությունների վերլուծությանը[1][18][19]։

Մարկ Սոլոնինի աշխատանքը դրական է գնահատել հրապարակախոս Լեոնիդ Ռաձիխովսկին[20]։

Բացասական խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով նրա գործերը մի շարք քննադատներ համարում են պատմական ռևիզիոնիզմի ժանրի գործեր[21]:40[8][22][23][24]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Дубровский И. Работа подлинного историка. Рецензия на книги: М. С. Солонин. 22 июня, или Когда началась Великая Отечественная война; М. С. Солонин. На мирно спящих аэродромах…: 22 июня 1941 года; М. С. Солонин. 23 июня: "День М" 55 // Пушкин. — 2008. — № 1. — С. 55—58. Архивировано из первоисточника 20 Հոկտեմբերի 2012.
  2. Василенко В. О. История ІІ Мировой: между Скиллой ревизионизма и Харибдой стереотипов, в плену актуальности // Гуманітарний журнал. — 2011. — № 3—4. — С. 111—131.
  3. Гаврилов Д. В. Анатомия «промывания мозгов» // Военно-исторический журнал. — 2010. — № 7.
  4. Киличенков А. А. Солонин М.С. 22 июня, или Когда началась Великая Отечественная война. // Новый исторический вестник. — 2007. — № 1 (15).
  5. Иосиф Тельман. «"Открытия" Марка Солонина». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  6. Исаев А. В. ««Антисолонин-1» — на пугливо оставленных аэродромах». Актуальная история. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  7. «Великая Отечественная: цифры и факты против мифов». ՌԻԱ Նովոստի. 2006 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  8. 8,0 8,1 Мальцев Д. А. «Ревизия российской истории в произведениях российских публицистов (на примере книг А. М. Буровского)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 21-ին. // Проблемы национальной стратегии, № 6 (21) 2013, с. 223—229.
  9. Кожемяко В. Вставай, страна огромная, вставай на смертный бой! // Правда. — 2011. — № 63. — С. 4—4. Архивировано из первоисточника 6 Հուլիսի 2013.
  10. «Сталин и Победа». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. Дэвид Гланц Советское военное чудо 1941-1943. Возрождение Красной Армии = COLOSSUS REBORN: THE RED ARMY AT WAR, 1941-1943. — М.: ЯУЗА, ЭКСМО, 2008. — С. 28. — 640 с. — ISBN 978-5-699-31040-1
  12. Июнь 1941 года: новые документы Արխիվացված 2007-10-11 Wayback Machine. Передача «Цена Победы». Радиостанция «Эхо Москвы»
  13. «Из 250 тыс. самолето-вылетов, выполненных советской авиацией за первые 3 мес. войны, 47 % осуществлялись по танковых и моторизованным колоннам противника, войскам врага на поле боя.» 1941 год — уроки и выводы. Глава третья. Ход военных действий на советско-германском фронте (июнь — сентябрь 1941 г.).
  14. Код доступа // Радиостанция «Эхо Москвы», 08.05.2010
  15. Фёдор Хмелевский. «Архив: № 52. 27.12.2006». Литературная Россия. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  16. С. Гедройц — псевдоним эссеиста Самуила Лурье. См. http://www.litkarta.ru/russia/spb/persons/lurie-s/
  17. Леонид Юзефович. Путь посла. Русский посольский обычай. Обиход. Этикет. Церемониал. Конец XV — первая половина XVII в. Марк Солонин. 23 июня: «день М.». Марк Алданов. Портреты // Звезда, № 12, 2007
  18. Ермолаев С. А. Пара слов напоследок // журнал «Скепсис» (январь—март 2009 г.).
  19. Ермолаев. С. А. «Дама с фикусом» как доказательство и диагноз // журнал «Скепсис» (январь—март 2009 г.).
  20. «Разгром» «Ежедневный журнал» от 22 июня 2005, публицист Леонид Радзиховский.
  21. Изонов В. В. О некоторых вопросах истории начального периода Великой Отечественной войны 1941—1945 гг. // Вестник СПбГУ. Сер. 2. 2016. Вып. 2, с. 37—52
  22. Дмитрий Верхотуров. Почему Виктор Суворов был так популярен?. Как фальсификаторы истории поспособствовали собственному разоблачению // Столетие. Информационно-аналитическое издание Фонда исторической перспективы, 23.10.2015
  23. А. Ю. Платов. Ладожская навигация 1941 г. Фантазии и действительность Արխիվացված 2019-07-12 Wayback Machine // Труды ежегодного Международного научно-промышленного форума «Великие реки», Издательство ФГБОУ ВО «Волжский государственный университет водного транспорта», 2014 г., с. 194—196
  24. Ларионов А. Э. Образ Великой Отечественной войны в сознании современного студенчества Արխիվացված 2019-08-14 Wayback Machine // Электронный журнал «Вестник МГОУ». — 2014. — № 1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Սոլոնին» հոդվածին։