Մարկ Ռոթկոյի անվան արվեստի կենտրոն

Մարկ Ռոթկոյի անվան արվեստի կենտրոն (պաշտոնապես Մարկ Ռոթկոյի անվան Դաուգվպիլյան արվեստի կենտրոն լատին․՝ Daugavpils Marka Rotko mākslas centrs) Ժամանակակից արվեստի և մշակույթի բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը գտնվում է Դաուգավպիլսում։

Մարկ Ռոթկոյի անվան արվեստի կենտրոն
Տեսակթանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունԴաուգավպիլս
ՎայրArtillery arsenal (Daugavpils fortress)?
Հիմնադրվել է2013
Կայքrothkocenter.com
Քարտեզ
Քարտեզ

Այն բացվել է 2013 թվականի ապրիլի 24-ին, Դինամուրգ ամրոցի «Արսենալ» շենքում։ Մարկ Ռոտկոյի անվան արվեստի կենտրոնը Արևելյան Եվրոպայի միակ տեղն է, որտեղ կա Մարկ Ռոթկոյի ստեղծագործությունների մշտական ցուցադրություն[1]։

Արվեստի կենտրոնի պատմություն խմբագրել

2007 թվականին Դաուգավպիլսի քաղաքային խորհուրդը հաստատում է նրանց՝ արվեստի կենտրոն ստեղծելու հայեցակարգը։ Նախագծի իրականացումն սկսվել է 2011 թվականի մայիսին, իսկ վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի դեկտեմբերին։ Շինարարական աշխատանքների ընթացքում առավելագույնս պահպանվել են պատմական շենքը և հրապարակը, ինչպես նաև «Արսենալ» շենքի կառուցվածքը։ Նախագիծը կազմել է «Արհիս» ընկերությունը։

2012 թվականի փետրվարի 1-ին կենտրոնի տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Բուրոնովը։ Այն բացվել է 2013 թվականի ապրիլի 24-ին[2]։

Հավաքածուներ խմբագրել

Քրիստոֆեր Ռոթկոն և Քեյթ Ռոթկո-Պրայզելը հավաքածուի համար ներկայացնում են իրենց հոր 6 նկարները։ Հետագայում հավաքածուն թարմացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ։ Արվեստի կենտրոնում ներկայացվում են Լատվիայի և այլ երկրների նկարիչների հավաքածուները։

Այցելուներ խմբագրել

2013 թվականի օգոստոս ամսին կենտրոն է այցելել 74 339 մարդ[3]։

2016 թվականին կենտրոն է այցելել 102 997 մարդ[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Официальный сайт Арт-центра
  2. В Даугавпилсе открылся арт-центр Марка Ротко Lenta.ru/25 апреля 2013
  3. 80% посетителей Центра Ротко — жители Даугавпилса и Латвии
  4. «Статистический анализ туристических услуг Даугавпилса в 2016 году | Вне столицы, Латвия | BalticTravelnews». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  5. Кто получил призы в туристической отрасли » Новости Даугавпилса и Латвии. Видео новости дня на Грани.LV
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռոթկոյի անվան արվեստի կենտրոն» հոդվածին։