Մարկ Բլուկաս

ամերիկացի դերասան, կինոռեժիսոր

Մարկ Բլուկաս (անգլ.՝ Marcus Paul "Marc" Blucas, հունվարի 11, 1972(1972-01-11)[1][2], Butler, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Ռայլի Ֆինի դերակատարումով՝ «Բաֆի․ Վամպիրների ոչնչացնող» հեռուստասերիալից։

Մարկ Բլուկաս
Marc Blucas jane austen book club.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 11, 1972(1972-01-11)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր՝Butler, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոպրոդյուսեր, բասկետբոլիստ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 0089456

ԿենսագրությունԽմբագրել

Մարկ Բլուկասը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում՝ մանկավարժ Մերի Բլուկասի ընտանիքում[3]։ Փենսիլվանիայի Ժիրար քաղաք տեղափոխվելուն պես նա դարձել է տեղի ավագ դպրոցի բասկետբոլի ակումբի անդամ։ 1994 թվականին Բլուկասը ավարտել է Ույեկ Ֆորեստի համալսարանը։ Այնտեղ նա Սիգմա Ֆի Էփսիլոն եղբայրության անդամ էր[4]։ Այնուհետև Բլուկասը չկարողանալով մտնել NBA, մեկնում է Միացյալ Թագավորություն, որտեղ հաջորդ տարի խաղում է բրիտանական բասկետբոլի լիգայում՝ «Մանչեստրյան գիգանտներ» խմբում։ Հետո նա պլանավորել էր դառնալ փաստաբան, բայց մտափոխվեց և գնաց դերասանական[5]։

ԳործունեությունԽմբագրել

Իր առաջին դերը կինոյում ստացել է 1995 թվականին «Խանդավառված» հեռուստաֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է բասկետբոլիստի դերում՝ ռեժիսոր Գերի Գրոսայի «Պլեզանտիվլ» ֆիլմում։ 1999 թվականին Բլուկասը ստացել է Ռայլի Ֆինի դերը «Բաֆի․ Վամպիրների ոչնչացնող» հեռուստաֆիլմում։ Սկզբում Բլուկասը մտածում էր որ իր ժամանակը անտեղի վատնում է ռեժիսոր Ջոս Ուիդոնի վրա, բայց երկու շաբաթ անց Ուիդոնը նրան հրավիրեց «Բաֆի» [6]։ Նախագծում նա մնաց մինչև 2000 թվական։

«Բաֆիից» հեռանալուց հետո, Բլուկասը Մել Գիբսոնի և Քրիս Քլայնոմի հետ նկարահանվել է «Մենք զինվորներ Էինք» (2002) և Քեյթի Հոլմս հետ «Առաջին դուստր» ֆիլմերում։ 2007 թվականին գլխավոր դերեր է դերասանը խաղացել «Երեք բանալի» և «Մահացու հարկ» ֆիլմերում։ 2010 թվականի փետրվարին Բլուկասը միացել է «Հավատարիմ» հեռուստատեսային դրամայի դերասանական կազմին[7]։

Անձնական կյանքԽմբագրել

2009 թվականի հուլիսի 25-ին ամուսնացել է լրագրող Ռայան Ղեդոնի հետ[8]։

ՖիլմագրությունԽմբագրել

Կինո
Տարի Անվանում Դեր
1996 Էդի Բենչ
1998 Պլեզանտիվլ Բասկետբոլիստ
1999 Երկրի բնակիչների ամուսնական խաղերը Կնոջ նախկին ընկեր
Գիշերային ուրվականների տունը Էպիզոդ
2001 Ջեյը և լռակյաց Բոբը տալիս են հակահարված Ֆրեդ
Ամառային օգուտ Մայլս
2002 Մենք զինվորներ էինք Լեյտենանտ Հենրի Խերիկ
Արևային նահանգ Սքոթի
Նրանք Պոլ
2003 Ես վերցրել եմ կողպեքը Նեյլ Քոթոն
Ավար ռոքնռոլի համար Վետենինար
Վերևից տեսարանը ավելի լավ է Թոմի Բոլուեր
Սթենդի մեկ թռիչք Բեն
2004 Ֆորտ Ալամո Ջեյմս Բոնեմ
Առաջին դուստրը Джеймс Лемсон
2006 Երեք բանալի Кевин Персон

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #140600558 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. «A Beau for Buffy : People.com»։ People.com։ 2000-12-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2008-10-05 
  4. «Famous Sigma Phi Epsilon's | Famous Fraternity & Sorority Greeks»։ Greek 101։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2010-10-20 
  5. «Marc Blucas Biography — Yahoo! Movies»։ Movies.yahoo.com։ 1972-01-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2010-10-20 
  6. «INTERVIEW: Actor Marc Blucas»։ Dvdsnapshot.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-07-ին։ Վերցված է 2010-10-20 
  7. Ausiello Michael (փետրվարի 16, 2010)։ «Pilot Intel: Marc Blucas recruited for 'True Blue' duty»։ The Ausiello Files։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է փետրվարի 16, 2010 
  8. «Marc Blucas Walks Down the Aisle»։ Whedonage.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2010-10-20