Բացել գլխավոր ցանկը

Մարկո Ստորարի

իտալացի ֆուտբոլիստ

Մարկո Ստորարի (իտալ.՝ Marco Storari, հունվարի 7, 1977(1977-01-07)[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ: Հանդես է եկել մի շարք իտալական ակումբներում, մասնավորապես՝ Միլանում, Յուվենտուսում, Կալյարիում և այլն: Խաղում էր դարպասապահի դիրքում[2]:

Football pictogram.svg
Մարկո Ստորարի
Marco Storari
Marco Storari 2012 (edited).jpg
Ստորարին Յուվենտուսի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1977(1977-01-07)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 187 սմ
Քաշ 76 կգ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1995-1998 Իտալիա Պերուջա
1998 Իտալիա Մոնտևարչի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1998-2002 Իտալիա Անկոնա 91 (0)
2002-2003 Իտալիա Նապոլի 4 (0)
2002-2003   Իտալիա Մեսինա 16 (0)
2003-2007 Իտալիա Մեսինա 127 (0)
2007-2010 Իտալիա Միլան 10 (0)
2007-2008   Իսպանիա Լևանտե 17 (0)
2008   Իտալիա Կալյարի 20 (0)
2008-2009   Իտալիա Ֆիորենտինա 1 (0)
2010   Իտալիա Սամպդորիա 19 (0)
2010-2015 Իտալիա Յուվենտուս 43 (0)
2015-2017 Իտալիա Կալյարի 56 (0)
2017-2018 Իտալիա Միլան 0 (0)
1998-2018 Ընդհանուր 404 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Իր պրոֆեսիոնալ կարիերան Ստորարին սկսել է Անկոնայում և 2000 թվականին Անկոնային օգնել է բարձրանալ Սերիա B:

2 մրցաշրջան անց Ստորարին միացավ այդ ժամանակ նույնպես Սերիա B-ում հանդես եկող Նապոլիին: 2002 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց նույն մակարդակում հանդես եկող Մեսինա: 2003 թվականի ամռանը նա պաշտոնապես դարձավ Մեսինայի ֆուտբոլիստ, ում հետ 2003-2004 մրցաշրջանից հետո տեղափոխվեց Սերիա A` լինելով ակումբի հիմնական կազմի խաղացող:

Ստորարին Սերիա А-ում իր դեբյուտը նշեց 2004 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Պարմայի դեմ արտագնա խաղում[3]: 2004-2005 մրցաշրջանում Մեսինան Սերիա A-ում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը[4]: Ստորարին մնաց Մեսինայի հիմնական կազմի խաղացող մինչև 2006-2007 մրցաշրջանի ավարտը, երբ ակումբը դուրս մնաց Սերիա B[5]:

ՄիլանԽմբագրել

2007 թվականի հունվարի 17-ին Ստորարին 2.5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[6]: Ակումբը նրա համար վճարեց 1.2 միլիոն եվրո[7]: Միլանի կազմում նա անցկացրեց 3 խաղ՝ բաց թողելով 7 գնդակ:

2007 թվականի հուլիսի 3-ին լրատվամիջոցները հայտնեցին Ստորարիի Բետիս հնարավոր տեղափոխության մասին[8], սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ: Օգոստոսի 12-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Լևանտե[9][10]: Այնուամենայնիվ, 6 ամիս անց Լևանտեն հայտնվեց խորը ֆինանսական ճգնաժամում, ինչի հետևանքով Ստորարին վերադարձավ Իտալիա՝ վարձավճարով տեղափոխվելով Կալյարի[11]:

2008 թվականի հուլիսին Ստորարին վարձավճարով տեղափոխվեց Ֆիորենտինա[12][13]: Այստեղ նա թիմի երկրորդ դարպասապահն էր և անցկացրեց ընդամենը 2 խաղ:

Քրիստիան Աբիատիի վնասվածքի պատճառով Ստորարին սկսեց 2009-2010 մրցաշրջանը որպես Միլանի հիմնական դարպասապահ: 2009 թվականի օգոստոսի 22-ին՝ 2 տարի և 3 ամիս դադարից հետո Ստորարին անցկացրեց իր առաջին հանդիպումը Միլանի կազմում՝ Սիենայի դեմ խաղում[14]: Հոկտեմբերին նա 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Միլանի հետ[15], սակայն հետո Ստորարին վնասվածք ստացավ և Միլանի դարպասապահ դարձավ Դիդան:

Աբիատիի վերականգնվելուց հետո Ստորարին կորցրեց իր դիրքը Միլանում և 2010 թվականի հունվարի 15-ին վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[16]: 2 օր անց նա նշեց իր դեբյուտը ակումբի կազմում՝ Կատանիայի դեմ խաղում[17]:

ՅուվենտուսԽմբագրել

Վարձավճարի ավարտից հետո Սամպդորիան չկարողացավ գնել Ստորարիի տրանսֆերը[18], և 2010 թվականի հունիսի 23-ին Ստորարին տեղափոխվեց Յուվենտուս 4.5 միլիոն եվրոյի դիմաց[19]: Նա 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ փոխարինելով 2010 թվականի աշխարհի առաջնությանը վնասվածք ստացավ Ջանլուիջի Բուֆֆոնին: Նույն օրը Միլանը նրա փոխարեն գնեց Մարկո Ամելիային:

Բուֆֆոնի ապաքինումից հետո Ստորարին նորից դարձավ թիմի երկրորդ դարպասապահ: Չնայած նա շատ խաղաժամանակ չէր ստանում, նա չհեռացավ ակումբից 2011 թվականի ամռանը և փոխարենը նոյեմբերին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[20][21]:

Քանի որ Յուվենտուսը արդեն 4-րդ տարին անընդմեջ հաղթել էր Իտալիայի առաջնությունը, 2015 թվականի մայիսի 16-ին Ստորարին խաղադաշտ դուրս եկավ Ինտերի դեմ խաղում, որպեսզի Բուֆֆոնը թարմ լինի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում[22]: Այս խաղում Յուվենտուսը հաղթեց 2-1 հաշվով[23]: Նա նաև դաշտ դուրս եկավ այս մրցաշրջանի Իտալիայի գավաթի 5 խաղերում, ներառյալ՝ Իտալիայի գավաթի եզրափակիչը, որում Յուվենտուսը հաղթեց Լացիոյին 2-1 հաշվով[24]:

Հետագա կարիերաԽմբագրել

2015 թվականի հուլիսի 3-ին Ստորարին 2 տարվա պայմանագիր կնքեց Կալյարիի հետ՝ ակումբ վերադառնալով 7 տարվա բացակայությունից հետո[25]: Այստեղ անցկացրած առաջին մրցաշրջանում իտալացին մասնակցեց 42 խաղի, իսկ Կալյարին տեղափոխվեց Սերիա A:

2017 թվականի հունվարի 10-ին 40-ամյա Ստորարին վերադարձավ Միլան՝ ակումբի հետ կնքելով 6 ամսվա պայմանագիր և դառնալով թիմի երրորդ դարպասապահը[26][27][28]: Հունիսի 6-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականի հունիսի 30-ը[29][30][31]: Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց օգոստոսի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Շկենդիայի դեմ խաղում[32][33]։ 2018 թվականի ամռանը Ստորարին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[34][35]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ստորարին երբեք հանդես չի եկել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, սակայն 2005 թվականի հոկտեմբերին հայտավորվել է Իտալիայի հավաքական 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Սլովենիայի դեմ խաղի համար որպես թիմի 3-րդ դարպասապահ[36][37]:

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անկոնա 1999–00 Սերիա C1 33 0 0 0 3 0 36 0
2000–01 Սերիա B 36 0 3 0 39 0
2001–02 22 0 3 0 25 0
Ընդհանուր 91 0 6 0 0 0 3 0 100 0
Նապոլի 2002–03 Սերիա B 4 0 0 0 4 0
Մեսինա 2002–03 16 0 0 0 16 0
2003–04 45 0 1 0 46 0
2004–05 Սերիա A 28 0 2 0 30 0
2005–06 34 0 0 0 34 0
2006–07 19 0 3 0 22 0
Ընդհանուր 142 0 6 0 0 0 0 0 148 0
Միլան 2006–07 Սերիա A 3 0 0 0 0 0 3 0
Լևանտե (վարձավճար) 2007–08 Լա Լիգա 17 0 0 0 17 0
Կալյարի (վարձավճար) 2007–08 Սերիա A 20 0 0 0 20 0
Ֆիորենտինա (վարձավճար) 2008–09 1 0 1 0 0 0 2 0
Միլան 2009–10 7 0 1 0 2 0 10 0
Սամպդորիա (վարձավճար) 2009–10 19 0 0 0 19 0
Յուվենտուս 2010–11 23 0 1 0 5 0 29 0
2011–12 3 0 5 0 8 0
2012–13 6 0 3 0 0 0 9 0
2013–14 6 0 2 0 0 0 8 0
2014–15 5 0 5 0 0 0 10 0
Ընդհանուր 43 0 16 0 5 0 0 0 64 0
Կալյարի 2015–16 Սերիա B 41 0 2 0 43 0
2016–17 Սերիա A 15 0 1 0 16 0
Կալյարիի ընդհանուր 76 0 3 0 0 0 0 0 79 0
Միլան 2016–17 Սերիա A 0 0 0 0 0 0
2017–18 0 0 0 0 2 0 2 0
Միլանի ընդհանուր 10 0 1 0 4 0 0 0 15 0
Կարիերայի ընդհանուր 423 0 33 0 9 0 3 0 468 0

ՆվաճումներԽմբագրել

ՅուվենտուսԽմբագրել
ԿալյարիԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - M. Storari - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  3. «LIVE Parma - Messina - Serie A - 12 September 2004»։ Eurosport։ 2004-09-12։ Վերցված է 2017-08-06 
  4. fussball.wettpoint.com Cpr։ «League Table Serie A Season 2004/05 Italy - Soccer Database Wettpoint»։ fussball.wettpoint.com։ Վերցված է 2017-08-06 
  5. fussball.wettpoint.com Cpr։ «League Table Serie A Season 2006/07 Italy - Soccer Database Wettpoint»։ fussball.wettpoint.com։ Վերցված է 2017-08-06 
  6. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  7. uefa.com։ «Storari signs, Ronaldo to follow? – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  8. ABCDESEVILA։ «El guardameta Storari regresó a Italia sin haber visto a Lopera | Deportes | Fútbol - Abc.es»։ ABCDESEVILA։ Վերցված է 2017-08-06 
  9. AS Diario (2007-08-12)։ «Storari, cedido por el Milán dos temporadas | Más Fútbol | AS.com»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2017-08-06 
  10. «Levante signing Storari: I had no chance at AC Milan - Tribal Football»։ Վերցված է 2017-08-06 
  11. uefa.com։ «Signings boost Cagliari survival bid – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  12. «Storari Keen On Fiorentina Move - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2008-07-08։ Վերցված է 2017-08-06 
  13. «Fiorentina sign Storari»։ www.eyefootball.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  14. «Siena vs. AC Milan - Football Match Line-Ups - August 22, 2009 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-08-06 
  15. martina22acm (2009-10-07)։ «Marco Storari Thanks Milan For New Contract»։ Martina22acm's Blog։ Վերցված է 2017-08-06 
  16. uefa.com։ «Storari joins Sampdoria on loan – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  17. «UC Sampdoria v Calcio Catania Starting XIs, 17/01/2010, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  18. «FINISHED Sampdoria Director Sergio Gasparin Discusses Goalkeeping Situation - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2010-06-10։ Վերցված է 2017-08-06 
  19. «BREAKING NEWS: Juventus Sign Marco Storari From Milan - OFFICIAL - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2010-06-23։ Վերցված է 2017-08-06 
  20. «Juventus set to offer Marco Storari contract extension until 2014 - report - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2011-04-05։ Վերցված է 2017-08-06 
  21. «Storari to extend Juve deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2017-08-06 
  22. «FC Internazionale Milano v Juventus FC Starting XIs, 16/05/2015, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-06 
  23. «Marco Storari pulled off a quality double save to secure Juventus win v Inter [videos] | 101 Great Goals»։ Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (en-US)։ 2015-05-17։ Վերցված է 2017-08-06 
  24. «Juventus beat Lazio 2-1 to grab Coppa Italia title»։ SBNation.com։ Վերցված է 2017-08-06 
  25. «Juventus sign Brazilian goalkeeper Neto on a free, Storari joins Cagliari»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-08-06 
  26. Milan AC։ «AC MILAN OFFICIAL STATEMENT | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2017-08-06 
  27. «Serie A: AC Milan sign 40-year-old goalkeeper Storari | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-26 
  28. «Milan add goalkeeper Storari, 40, on loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-10։ Վերցված է 2019-08-26 
  29. Milan AC։ «OFFICIAL: STORARI IS ONCE AGAIN A RED AND BLACK | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2017-08-06 
  30. «AC Milan goalkeeper Marco Storari signs new deal - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-08-26 
  31. «Storari signs AC Milan renewal»։ beIN SPORTS Australia (en-au)։ Վերցված է 2019-08-26 
  32. «Shkendija Tetovo - AC Milan, Aug 24, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26 
  33. «KF Shkëndija vs. AC Milan - Football Match Report - August 24, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-26 
  34. Sport Sky։ «Calciomercato, tutte le trattative del 21 luglio»։ sport.sky.it (իտալերեն)։ Վերցված է 2019-08-26 
  35. Culurgioni Matteo (2018-12-01)։ «Storari: «Cragno può ancora migliorare tanto. Tornerei a Cagliari»»։ Cagliari News 24 (it-IT)։ Վերցված է 2019-08-26 
  36. «Storari convocato in extremis Santoni era tornato a casa»։ archiviostorico.gazzetta.it։ Վերցված է 2017-08-06 
  37. «Italy v Slovenia, 08 October 2005»։ 11v11.com։ Վերցված է 2017-08-06 

Արտաքին հղումներԽմբագրել