Մարկո Պարոլո

իտալացի ֆուտբոլիստ

Մարկո Պարոլո (իտալ.՝ Marco Parolo, հունվարի 25, 1985(1985-01-25)[1][2], Գալարատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Լացիո» ակումբի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Մարկո Պարոլո
իտալ.՝ Marco Parolo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Գալարատե, Իտալիա
Հասակ 186 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 16
Պատանեկան կարիերա
1996—1998 Իտալիա A.S.C.D. Տորինո
1998—2001 Իտալիա G.S. Սոքեր Բոյս
2001—2004 Իտալիա Կոմո

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2005 Իտալիա Կոմո 31 (3)
2005—2007 Իտալիա Պիստոյեզե 52 (3)
2007—2008 Իտալիա Ֆոլինո 29 (3)
2008—2009 Իտալիա Վերոնա 32 (4)
2009—2012 Իտալիա Չեզենա 104 (11)
2012—2014 Իտալիա Պարմա 72 (11)
2014—ներկա Իտալիա Լացիո 65 (13)
Ազգային հավաքական
2011—ներկա Իտալիա Իտալիա 24 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3, 2016

Ակումբային կարեիրա խմբագրել

Մարկոն իր կարիերան սկսել է «Կոմո» ակումբի կազմում։ Իր դեբյուտից մեկ մրցաշրջան անց սնանկության պատճառով լքեց ակումբը։ Հաջորդ մրցաշրջաններում Պարոլոն խաղաց իտալական ցածր դիվիզիոնների այնպիսի թիմերում, ինչպիսիք էին՝ «Պիստոյեզեն», «Ֆոլինոն» և «Վերոնան»։ 2009 թվականին Մարկոն տեղափոխվեց Սերիա Բ-ի նորեկ «Չեզենա» ակումբի կազմ։ Նա դարձավ ակումբի անբաժանելի մաս, որը առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց Սերիա Ա-ի ուղեգիր։ 2010 թվականի օգոստոսի 28-ին, «Ռոմայի» դեմ խաղում նա դեբյուտեց Սերիա Ա-ում[3]։ «Չեզենայի» առաջատարը այնտեղ խաղաց մինչև 2012 թվականը, երբ ակումբը լքեց Սերիա Ա-ն։ Մարկոյի նոր ակումբը դարձավ «Պարման», որտեղ նույնպես լավ խաղաց։ 2012-2013 մրցաշրջանում նա առաջնությունում անցակցրեց 36 խաղ, իսկ երկուսը բաց թողեց վնասվածքի պատճառով։ 2013-2014 մրցաշրջանում նա նույն արդյունավետությամբ խաղաց ակումբում։

Միջազգային կարիերա խմբագրել

Մարկոյի դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում կայացավ 2011 թվականի մարտի 29-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում[4]։ Նա հավաքականում հայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Match report
  4. Match report
  5. «Convocazione nazional A» (PDF). www.figc.it. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Պարոլո» հոդվածին։