Մարկո Իլսյո (անգլ.՝ Marco Ilsø, սեպտեմբերի 29, 1994(1994-09-29), Դանիա), դանիացի դերասան և ֆուտբոլիստ։

Մարկո Իլսյո
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 29, 1994(1994-09-29) (29 տարեկան)
Ծննդավայր՝Դանիա
Քաղաքացիություն՝ Դանիա
Մասնագիտություն՝դերասան և կինոդերասան
IMDb։ID 3223453

Կենսագրություն խմբագրել

Մարկոյի ծնողները՝ Էլզա Իլսյո Լարսենը և Ֆինն Իլյսոն, մարզիկներ էին։ Ֆինն Իլսյոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր «Բ-93» ակումբում, իսկ Էլզա Իլսյո Լարսենը խաղում էր հանդբոլի երիտասարդական խմբում։ Մարկոն ունի երկու ավագ եղբայր՝ Նիկը և Քենը։ Վերջինս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Մարկոն նաև Քեննեթ Էմիլ Պետերսենի զարմիկն է։

Պատանեկության տարիներին Մարկոն խաղում էր «Ֆրիխեդենի» կազմում, իսկ 2009 թվականի գարնանը տեղափոխվել է «Կյոգե»։ Ներկա պահին խաղում է «Կարլսլունդե» թիմում։

14 տարեկանում Իլսյոն դանիական «Միկկելը և ոսկե քարտը» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դերը[1]։ 2016 թվականին «Վիկինգներ» հեռուստասերիալում ստացել է Խվիցերկի մշտական դերը[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Միկելը և ոսկե քարտը Mikkel og guldkortet Միկել Յոհանսոն
2011 ֆ Ազատ անկում Frit fald Նիկոլաս
2011 ֆ Շրջանավարտների հանդիպում Klassefesten Անդրեաս
2012 ֆ Ես և դու ընդմիշտ You & Me Forever երեկույթի տղա
2014 ֆ Դենի դատաստանի օրը Dannys dommedag Լուկաս
2014 ֆ Միստերիում. Փասիանների որսորդները Fasandræberne երիտասարդ Դիտլև Պրամ
2015 ս Banken: New Normal հարուստ տղա
2016 ֆ Թոփ-մոդել The Model Ֆրեդերիկ
2016-մինչ օրս ս Վիկինգներ Vikings Խվիտցերկ
2018 ս Մարտիկ Kriger Մեդս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Team, myFanbase. «Interviews: "Vikings" interview with Marco Ilsø - myFanbase». www.myfanbase.de. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Hvitserk - Vikings Cast - HISTORY». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել