Մարկուս Էդվարդս (անգլ.՝ Marcus Edwards, դեկտեմբերի 3, 1998(1998-12-03)[1], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վիտորիա Գիմարայնշի կազմում։ Խաղում է աջ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Մարկուս Էդվարդս
Marcus Edwards
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 3, 1998(1998-12-03)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 176 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ
Համար 23
Պատանեկան կարիերա
2006-2015 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2019 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 0 (0)
2018   Անգլիա Նորվիչ Սիթի 1 (0)
2018-2019   Նիդերլանդներ Էքսելսիոր Ռոտերդամ 25 (2)
2019-ներկա Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 0 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Անգլիա Անգլիա Մ16 6 (1)
2014-2015 Անգլիա Անգլիա Մ17 23 (6)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ18 5 (4)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ19 7 (2)
2017-2018 Անգլիա Անգլիա Մ20 8 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 23-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Տոտենհեմ Հոտսպուր խմբագրել

Էդվարդսը Տոտենհեմ Հոտսպուրի ակադեմիայի սան է[3][4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի օգոստոսի 2-ին[5]։ 2016 թվականի ամռանը նա Տոտենհեմի կազմում մասնակցեց մինչմրցաշրջանային ընկերական խաղերին[6], և 2016-17 մրցաշրջանում ստացավ 48 համարի մարզաշապիկը[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Էդվարդսը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ փոխարինելով Վինսենտ Յանսենին Անգլիայի լիգայի գավաթի Ջիլինգհեմի դեմ խաղում[8]։ 2017 թվականի հուլիսի 29-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[9]։

2018 թվականի հունվարին Էդվարդսը կես տարվա վարձավճարով տեղափոխվեց Նորվիչ Սիթի[10][11][12]։ Նորվիչի կազմում իր միակ հանդիպումը անցկացրեց մարտի 30-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[13][14]։ Ապրիլի 10-ին նա վերադարձավ Տոտենհեմ՝ «անձնական պատճառներով»[15][16][17][18]։

2018 թվականի օգոստոսի 30-ին Էդվարդսը վարձավճարով միացավ Էքսելսիոր Ռոտերդամին[19][20][21][22]։ Իր դեբյուտը Էրեդիվիզիում նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինման մտնելով ԱԴՕ Դեն Հագի դեմ խաղում[23]։ Սեպտեմբերի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Նիդերլանդների գավաթի ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[24]։ Իր առաջին գոլը Էքսելսիորիկազմում Էդվարդսը խփեց 2019 թվականի հունվարի 18-ին՝ Վիտեսի դեմ խաղում[25]։ Փետրվարի 17-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[26][27]։ Էքսելսիոր Ռոտերդամի կազմում Էդվարդսը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[28]։

Վիտորիա Գիմարայնշ խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Էդվարդսը տեղափոխվեց Վիտորիա Գիմարայնշ[29][30][31][32]։

Միջազգային կարիերա խմբագրել

Էդվարդսը իրավասու է ներկայացնել Անգլիան ու Կիպրոսը միջազգային ասպարեզում[33], և հանդես է եկել Անգլիայի տարբեր երիտասարդական հավաքականներում։ Անգլիայի Մ17 հավաքականի կազմում Էդվարդսը մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը[34]՝ դառնալով 2 գոլի հեղինակ անցկացրած 5 հանդիպումներում[35] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[36]։ Էդվարդսը նա նաև 2015 թվականի աշխարհի Մ17 առաջնությանը[37][38], որտեղ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[39]։ 2017 թվականին Էդվարդսը մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[40]՝ անցկացնելով 4 հանդիպում[41] և գոլային փոխանցման հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Չեխիայի դեմ խաղում[42]։ Անգլիան նվաճեց գավաթը՝ եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով Պորտուգալիային[43][44]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տոտենհեմ Հոտսպուր 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
Նորվիչ Սիթի (վարձավճար) 2017–18 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
Էքսելսիոր (վարձավճար) 2018–19 Էրեդիվիզի 25 2 1 0 2 0 28 2
Վիտորիա Գիմարայնշ 2019–20 Պրիմեյրա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 26 2 1 0 0 0 3 0 30 2

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2017[44]

Անհատական խմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2015[36]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - M. Edwards - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  3. «Tottenham Hotspur prospect rankings: #1 Marcus Edwards». Cartilage Free Captain. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  4. «In Profile: Marcus Edwards» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  5. Hytner, David (2016 թ․ օգոստոսի 2). «Marcus Edwards, 17, signs first professional contract at Tottenham». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  6. «'Tottenham must care for Marcus Edwards', says Mauricio Pochettino». Mail Online. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  7. «2016-17 Premier League squad numbers announced 12 August 2016 - News - tottenhamhotspur.com». www.tottenhamhotspur.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  8. «Tottenham Hotspur - Gillingham FC, Sep 21, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  9. «New contract for Edwards 29 July 2017 - News - tottenhamhotspur.com». www.tottenhamhotspur.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  10. Hytner, David (2018 թ․ հունվարի 15). «Tottenham's Marcus Edwards joins Norwich City on loan for rest of season». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  11. «Talented Spurs youngster joins City on loan» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  12. «Marcus Edwards: Norwich City sign midfielder on loan from Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  13. «Norwich City - Fulham FC, Mar 30, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  14. «Norwich City 0-2 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  15. Law, Matt (2018 թ․ ապրիլի 11). «Tottenham wonderkid Marcus Edwards has attitude and mentality questioned as Norwich loan cut short». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  16. «Tottenham youngster Edwards cuts Norwich loan short». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  17. «Marcus Edwards returns to Spurs with Lionel Messi comparisons long forgotten». The Independent (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  18. «Marcus Edwards returns to Tottenham after asking for release from Norwich loan». Cartilage Free Captain. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  19. «Dutch loan for Marcus». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  20. Hytner, David (2018 թ․ օգոստոսի 30). «Tottenham's Marcus Edwards joins Excelsior on loan in push to ignite career». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  21. «Marcus Edwards joins Excelsior on loan from Tottenham». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  22. «Tottenham Talent Marcus Edwards Joins Eredivisie Club Excelsior Rotterdam on Loan». 90min.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  23. «SBV Excelsior Rotterdam - ADO Den Haag, Sep 1, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  24. «SBV Excelsior Rotterdam - NEC Nijmegen, Sep 25, 2018 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. «Vitesse Arnhem - SBV Excelsior Rotterdam, Jan 18, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  26. «SBV Excelsior Rotterdam - FC Emmen, Feb 17, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  27. «Marcus Edwards impresses with goal and assist on loan with Excelsior». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  28. «Marcus Edwards | Football Stats | Vitoria Guimaraes | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  29. «Vitória move for Edwards». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  30. «Marcus Edwards: Tottenham youngster completes Vitoria SC move». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  31. «Spurs star Marcus Edwards, once dubbed 'mini Messi', joins Vitoria on permanent deadline day transfer... who face Arsenal in Europa League». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  32. «Marcus Edwards leaves Spurs on permanent deal to sign for Vitória». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  33. Association, The Football. «'I was scared to celebrate - my auntie would've shouted'». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  34. Association, The Football. «John Peacock names his England Under-17s group». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  35. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  36. 36,0 36,1 uefa.com (2015 թ․ հունիսի 1). «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  37. Association, The Football. «FIFA Under-17s World Cup squad announced by Neil Dewsnip». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  38. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - England». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  39. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Groups». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  40. Association, The Football. «Young Lions squad for U19 Euro». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  41. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - England – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  42. «England U19 - Czech Republic U19, Jul 12, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  43. «Portugal U19 - England U19, Jul 15, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  44. 44,0 44,1 UEFA.com. «Under-19 - England taste Under-19 glory at last». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  45. «Marcus Edwards». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել