Մարկոս Լյորենտե

իսպանացի ֆուտբոլիստ

Մարկոս Լյորենտե (իսպ.՝ Marcos Llorente, հունվարի 30, 1995(1995-01-30)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Football pictogram.svg
Մարկոս Լյորենտե
Marcos Llorente
Marcos Llorente.JPG
Լյորենտեն Ռեալ Մադրիդի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marcos Llorente Moreno
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1995(1995-01-30)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 14
Պատանեկան կարիերա
2002-2006 Իսպանիա Լաս Ռոզաս
2006-2007 Իսպանիա Նուեվա Ռոսենյա
2007-2008 Իսպանիա Ռայո Մահադահոնդա
2008-2014 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 62 (3)
2015-2019 Իսպանիա Ռեալ Մադրիդ 22 (0)
2016-2017   Իսպանիա Դեպորտիվո Ալավես 32 (0)
2019-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ19 4 (0)
2016-2017 Իսպանիա Իսպանիա Մ21 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 20-ի, 2019:

Ակումբային կարիերաԽմբագրել

Ռեալ ՄադրիդԽմբագրել

Լյորենտեն միացել է Ռեալ Մադրիդի ակադեմիային 2008 թվականին՝ 13 տարեկան հասակում[4]։ Իր դեբյուտը Ռեալ Մադրիդ Կաստիլիայի կազմում նշեց 2014 թվականի օգոստոսի 24-ին՝ դուրս գալով խաղադաշտ Ատլետիկո Մադրիդ B-ի դեմ խաղում[5]։ 2014-2015 մրցաշրջանում նա Կաստիլիայի կազմում մասնակցեց 25 խաղի՝ խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացնելով 1,637 րոպե։ Լյորենտեն Ռեալ Մադրիդի հիմնական կազմի հետ մասնակցեց 2015 թվականի մինչմրցաշրջանային ընկերական խաղերին՝ Մանչեսթեր Սիթիի, Ինտերի և Վոլերենգայի դեմ[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 17-ին՝ փոխարինելով Մատեո Կովաչիչին Լևանտեի դեմ խաղում[7][8]։

2016 թվականի օգոստոսի 10-ին Լյորենտեն 1 տարվա վարձավճարով միացավ Դեպորտիվո Ալավեսին[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[10]։ Սեպտեմբերի 10-ին նա մասնակցեց Ալավեսի հաղթանակին Բարսելոնայի նկատմամբ[11]։ 2017 թվականի հունվարի 11-ին իսպանացին գոլային փոխանցում տվեց Լեգանեսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ Ալավեսի կազմում Լյորենտեն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[13]։

2017-18 մրցաշրջանում Լյորենտեն վերադարձավ Ռեալ Մադրիդ։ 2017 թվականի սեպտեմբերի 24-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[14][15][16]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Իսկոյին Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի Ալ-Այնի դեմ խաղում[18]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[19][20]։ 2019 թվականի հունվարի 31-ին իսպանացին գոլ խփեց Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի Ժիրոնայի դեմ խաղում[21]։ Ռեալ Մադրիդի կազմում Լյորենտեն անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[22]։

Ատլետիկո ՄադրիդԽմբագրել

2019 թվականի հունիսի 20-ին Լյորենտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[23][24][25]։ Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն եվրո[26][27][28]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Լյորենտեն ներկայացրել է Իսպանիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի հունիսին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[29]՝ անցկացնելով 4 հանդիպում[30] և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Մակեդոնիայի դեմ խաղում[31][32]։ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[33][34]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հուլիսի 20-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2014–15 Սեգունդա Դիվիզիոն B 25 0 25 0
2015–16 37 3 37 3
Ընդհանուր 62 3 0 0 0 0 0 0 62 3
Ալավես (վարձավճար) 2016–17 Լա Լիգա 32 0 6 0 38 0
Ռեալ Մադրիդ 2015–16 2 0 1 0 0 0 0 0 3 0
2017–18 13 0 6 0 1 0 2 1 22 1
2018–19 7 0 5 1 2 0 0 0 14 1
Ընդհանուր 22 0 12 1 3 0 2 1 39 2
Ատլետիկո Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 116 3 18 1 3 0 2 1 139 5

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ռեալ Մադրիդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Spain - Marcos Llorente - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-17 
  4. Harrison Simon (2019-06-27)։ «Who is Marcos Llorente and why is he the perfect midfield signing for Atletico Madrid?»։ inews.co.uk (en-GB)։ Վերցված է 2019-07-20 
  5. «2-1: Castilla let the three points slip against Atlético B | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  6. «Football (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  7. «Real Madrid - Levante UD, Oct 17, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  8. «Marcos Llorente makes official Real Madrid debut | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  9. «Marcos Llorente farmed out to Alaves»։ MARCA English (անգլերեն)։ 2016-08-10։ Վերցված է 2019-07-20 
  10. «Deportivo Alavés - Sporting Gijón, Aug 28, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  11. «FC Barcelona - Deportivo Alavés, Sep 10, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  12. «Deportivo Alavés - CD Leganés, Jan 21, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  13. «Marcos Llorente | Football Stats | Real Madrid | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-14 
  14. «Marcos Llorente has signed his contract extension with Real Madrid | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  15. «Real Madrid extend Marcos Llorente's contract to 2021»։ MARCA in English (անգլերեն)։ 2017-09-23։ Վերցված է 2019-07-20 
  16. «Llorente extends Real contract until 2021»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-09-23։ Վերցված է 2019-07-20 
  17. «Real Madrid - Borussia Dortmund, Dec 6, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  18. «Real Madrid - Al-Ain FC, Dec 22, 2018 - FIFA Club World Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  19. 19,0 19,1 «Real Madrid win Club World Cup: Blancos create history and surpass Barcelona with victory over Al Ain | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-20 
  20. «The seventh Club World Cup | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  21. «Girona FC - Real Madrid, Jan 31, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  22. Andrew Smyth (2019-06-20)։ «Official: Atletico Madrid complete capture of Marcos Llorente from Real Madrid»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-07-20 
  23. «Club Atlético de Madrid · Web oficial - Agreement over the transfer of Marcos Llorente»։ en.atleticodemadrid.com։ Վերցված է 2019-07-20 
  24. «Marcos Llorente: Atletico Madrid sign defensive midfielder from Real Madrid» (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-07-20 
  25. «Marcos Llorente agrees to join Atletico Madrid from Real Madrid»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  26. «Official: Atletico Madrid sign Marcos Llorente»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-06-20։ Վերցված է 2019-07-20 
  27. «Atleti sign Llorente from Real Madrid as Joao Felix deal nears»։ Evening Standard (անգլերեն)։ 2019-06-20։ Վերցված է 2019-07-20 
  28. «Marcos Llorente joins Atletico Madrid from Real Madrid | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-07-20 
  29. «Spain's Under 21 squad for the European Championships is ridiculously strong»։ Dream Team FC (en-US)։ 2017-06-06։ Վերցված է 2019-07-20 
  30. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  31. «Spain U21 - North Macedonia U21, Jun 17, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  32. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-FYR Macedonia»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  33. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  34. Brewin John (2019-06-30)։ «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-20 
  35. «Marcos Llorente»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-14 
  36. Taylor Daniel (2018-05-26)։ «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07 
  37. UEFA.com։ «Carvajal wonder goal wins Super Cup for Madrid»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  38. UEFA.com։ «Real Madrid-Man. United - UEFA Super Cup»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20 
  39. UEFA.com։ «Ronaldo strike wins the Club World Cup for Real Madrid»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-07 

Արտաքին հղումներԽմբագրել