Մարկոս Ավրելիոսի սյուն (լատին․՝ Columna Centenaria Divorum Marci et Faustinae, իտալ.՝ Colonna di Marco Aurelio), դորիական սյուն։ Գտնվում է Հռոմում՝ սյան պատվին կոչված Պիացցա Կոլոննայում (իտալ.՝ Piazza Colonna, բառացի` սյան հրապարակ)։ Սյունը կանգնեցվել է մարկոմանյան ճակատամարտում Մարկոս Ավրելիոսի տարած հաղթանակի պատվին։ Մարկոս Ավրելիոսի սյան նախատիպը եղել է Տրայանոսի սյունը։

Մարկոս Ավրելիոսի սյուն
Մարկոս Ավրելիոսի սյունը Սյան հրապարակում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթանակի սյուն
Ստեղծում193 և 2-րդ դար
Երկիր Իտալիա
ԲնակավայրՀռոմ
Նյութմարմար
 Column of Marcus Aurelius (Rome) Վիքիպահեստում

Կառուցվածք խմբագրել

Սյան բարձրությունը 29,6 մ է, պատվանդանինը՝ 10 մ։ Կառույցի ընդհանուր բարձրությունը կազմում է 41,95 մ․ 1589 թվականին վերականգնողական աշխատանքների ժամանակ պարզվել է, որ սյան երեքմետրանոց հատվածը հայտնվել է գետնի տակ[1]։ Սյան հիմքը կազմված է կարարյան մարմարի 27 կամ 28 թմբուկներից, որոնք ունեն 3,7 մ տրամագիծ։ Տրայանոսի սյան պես այս սյունն էլ ներսից ունի 190—200 հարթակով աստիճան, որը տանում է սյան գագաթ, ուր տեղադրված է Մարկոս Ավրելիոսի քանդակը։ Աստիճանային հարթակը լուսավորվում է սյան վրա թողած ոչ մեծ բացվածքներով։

Պատկերներ խմբագրել

 
Սյան ռելիեֆ

Մարկոս Ավրելիոսի սյան ռելիեֆը զգալիորեն տարբերվում է Տրայանոսի սյան ռելիեֆից․ նրա վրա ավելի վառ է արտահայտված լույսի և ստվերի խաղը, քանի որ պատկերների փորվածքն ավելի խոր է։ Մարդկային կերպարների գլուխներն ավելի մեծ են պատկերված, որպեսզի հնարավոր լինի փոխանցել դեմքի արտահայտությունը։ Մարկոս Ավրելիոսի սյան վրա ավելի քիչ ուշադրություն է դարձված կերպարների հանդերձանքին և զենքերին։

Պատմությունը Հռոմեական կայսրության անկումից հետո խմբագրել

Միջնադարում աստիճաններով սյան գագաթ բարձրանալը այնքան մեծ տարածում ուներ, որ ամեն տարի աստիճանները վարձակալելու համար աճուրդ էր հայտարարվում։

XVI դարում Մարկոս Ավրելիոսի արձանն անհետանում է։ 1589 թվականի Հռոմի Սիքստ V պապի նախաձեռնությամբ սյունը վերանորոգում են՝ գագաթին կանգնեցնելով Պողոս առաքյալի արձանը, քանի որ Տրայանոսի սյան գագաթին կանգնեցվել էր Պետրոս առաքյալի արձանը[2]։ Սյան վնասված ռելիեֆի տեղում էլ թողնում են արձանագրություն վերանորոգման մասին՝ սխալմամբ սյունն անվանելով Անտոնինիոս Պիոսի սյուն։

Գրականություն խմբագրել

  • Filippo Coarelli, La colonna di Marco Aurelio, Roma 2008.
  • Ranuccio Bianchi Bandinelli, «Arte Plebea», in Dialoghi di Archeologia a. I, pp. 7–19 1967.
  • Giovanni Becatti, L’arte dell’età classica, VI edizione, Firenze 1989.
  • Marta Sordi, «Le monete di Marco Aurelio con Mercurio» e la «pioggia miracolosa»", Scritti di Storia romana, Milano 2002, pp. 55-70.
  • Sabino Perea Yébenes, La legion XII y el prodigio de la lluvia en época del emperador Marco Aurelio, Madrid, 2002.
  • H.Z. Rubin, «Wheather Miracles under Marcus Aurelius», Atheaneum, 57, 1979, p. 365-366.
  • Antony Birley, Marco Aurelio, trad.it., Milano, 1990, p. 215.
  • Ilaria Ramelli, in Prefazione a: Sabino Perea Yébenes, La legion XII y el prodigio de la lluvia en época del emperador Marco Aurelio, Madrid, 2002, p. 11-12.
  • A cura di J.Scheid e V.Huet, Autor de la colonne Aurélienne, Belgium 2000.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Height of shaft, base and above ground: Jones 2000, p. 220
  2. Art in Renaissance Italy By John T. Paoletti, Gary M. Radke

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ավրելիոսի սյուն» հոդվածին։