Մարկեղիանոս (Հռոմի պապ)


Հռոմի պապ Մարկեղիանոս (մահացել է 304 թ.) hռոմի պապ է դարձել 296 թ. հունիսի 30-ից մինչև մահը` 304 թ.-ին։ Լիբերիայի կատալոգի համաձայն` նա Պրոջեքտուսի որդին է։ Նրա նախորդը Պապ Գայիոսն էր[2]։

Մարկեղիանոս
լատ.՝ Marcellinus
Marcellinus.jpg
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հռոմ, Հին Հռոմ[1]
Մահ ապրիլի 26, 304
Հռոմ, Հին Հռոմ

ԿենսագրությունԽմբագրել

Մարկեղիանոսի պոնտիֆիկատը սկսվել է այն ժամանակ, երբ Դիոկլետյանը հռոմեական կայսր էր, բայց դեռ չէր սկսել հալածել քրիստոնյաներին։ Նա այս ժամանակ հանգիստ հեռացավ քրիստոնեությունից, այդ պատճառով էլ քրիստոնյաների թիվը աճեց։ Կեսար Գալյեոսը ղեկավարում էր հեթանոսական շարժումը քրիստոնեության դեմ և 302 թվականին Դիոկլետյանին հանեց քրիստոնեության դեմ. առաջին քրիստոնյա զինվորները ստիպված էին դուրս գալ բանակից, այնուհետև եկեղեցու գույքը բռնագրավվել, իսկ քրիստոնեական գրքերը ոչնչացնել։ Դիոկլետյանի պալատում երկու հրդեհից հետո նա ավելի խիստ միջոցներ ձեռնարկեց քրիստոնյաների դեմ, նրանք ստիպված եղան կամ հալածվել կամ դատապարտվել մահվան[3]։

Մարկեղիանոսը հիշատակվեց «Գլխավոր Հռոմեական Օրացույց»-ում։ Նրա տոնը նշվում էր ապրիլի 26-ին։ Երկու տոների անորոշության պատճառով այս համատեղ տոնը հեռացվեց օրացույցից 1969 թվականին[4][5][6]։

Մարկեղիանոսի հովանու ներքո Հայաստանը դարձավ առաջին քրիստոնեությունը պաշտոնական ընդունած պետությունը 301 թ.-ին, Տրդատ III-ի գահակալության ժամանակ։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/364113/Saint-Marcellinus
  2. Duchesne (ed). Liber Pontificalis. I, 6–7.
  3. Kirsch, Johann Peter. "Pope Saint Marcellinus." The Catholic Encyclopedia Vol. 9. New York: Robert Appleton Company, 1910. 28 September 2017
  4. Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana 1969), p.121
  5. Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana 2001 88-209-7210-7)
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2018-07-11