Մարկեղ

գյուղատնտեսական գործիկ

Մարկեղ (հուն․՝ μακέλη = μάκελλα - բրիչ), գծանշիչ, շարքացանների, հազվադեպ՝ կուլտիվատորների վրա տեղակայվող հարմարանք, որը դաշտի մակերևույթին մեքենայի հետագծին զուգահեռ հետք է թողնում (գծանշում է)։ Մարկեղի երկարությունը հաշվարկված է այնպես, որ ամբողջ դաշտում միջշարային տարածությունները նույնը ստացվեն։ Տրակտորի վրա տեղակայվում է տարբեր երկարության երկու մարկեղ՝ աջ և ձախ։

Զամբիացի կինը մարկեղով աշխատելիս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 323