Մարի Չոդրա՝ պետական բնական ազգային պարկ ազգային պարկ Մարի Էլ Հանրապետության հարավ–արևելյան մասում, Թաթարստանի մոտակա սահմանում։ Գտնվում է Զվենիգովսկի, Մորկինսկի, Վոլժսկի տարածքներում։ Մինչև Յոշկար Օլա՝ 60 կմ, մինչև Վոլսժսկա՝ 30 կմ։ Պարկն անցնում է՝ Յոշկար Օլա – Զելենոդոլսկ – Վոլգա ավտոմայրուղով և Զելյոնի Դոլ – Յարանսկ երկաթգծով։

Մարի Չոդրա
Марий Чодра
ՏեսակՌուսաստանի ազգային պարկ
ԵրկիրՌուսաստան
ՎարչատարածքՄարիյ Էլ
Հիմնվել է1985
Բացվել է1985 թվականի դեկտեմբերի 2
Մակերես365,93 կմ²
Մարի Չոդրաը գտնվում է Ռուսաստանում
Մարի Չոդրա
Մարի Չոդրաը գտնվում է Երկիրում
Մարի Չոդրա

Ազգային Պարկը հաստատվել է 1985 թվականի սեպտեմբերի 13–ին։ Սովետի ՌՍՖՍՌ-ի նախարարների խորհրդի որոշմամբ, 1985 թվականի դեկտեմբերի 2-ին, թիվ 589 որոշման հիման վրա, Մարի ԱՍՀ Նախարարների խորհրդի հրամանագրի հիման վրա՝ Ստեղծել բնական ազգային պարկ «Մարի Չոդրան»։

Աշխարհագրություն խմբագրել

Ազգային պարկը գտնվում է Մարի–Վյատսկի պատնեշի հարավային մասում։ Այստեղ նա բաժանվում է առանձին բարձրության։ Պարկի մակերևույթը բավականաչափ կոպիտ է։ Գետերային ցանցը լավ զարգացած է, կան շատ լճեր։

Գետեր խմբագրել

Պարկի տարածքում հոսող հիմնական գետը Իլետն է։ Գործնականորեն հոսում են մյուս բոլոր գետերի վտակները՝ Յուշուտ, Պետյալկա, Ուբա, Վոնչա և այլն։

Լճեր խմբագրել

Մարի Չոդրան հայտնի է իր լճերով։

Գրեթե բոլորն՝ կարստային են։ Բոլորը հանդիսանում են հայտնի ամառային հանգստի օբյեկտներ Մարի Էլի, Թաթարստանի, Չուվաշիայի և այլ երկրների, նույնիսկ հեռավոր, Ռուսաստանի բնակիչների համար։

Լճերն են՝ Յալչիկ, Գլուխոե, Կիչիեր, Մելնիչնոե, Տետերկինո, Մուշան–Էր, Տատ–Էր, Շուծ–Էր, Կուժ–Էր, Երգեժ–Էր (Կլոր), Կուգու–Էր և այլն։

 
Յալչիկ լիճ

Բուսականություն խմբագրել

Բուսական ծածկը՝ փշատերև–սաղարթախիտ անտառներն են։ Բարձրադիր վայրերում տարածված են կաղնու, թխկիի, լորենու, եղևնու անտառները, հովիտներում՝ եղևնու, սոճու, լորենու, կաղնու, թխկիի, կաղամախիի, թեղու խառն անտառները, ինչպես նաև ողողված է կեչուտներով։ Հանդիպում են սոճուտներ որտեղ կան կաղամախիներ, կեչիներ, եղևնիներ։ Աննշան տարածք զբաղեցնում են ցածրավայրերի խետային ճահճուտները։ Մոտավորապես բույսերի 50 տեսակ վերաբերում են Մարիյան Հանրապետությունում բուսականության հազվագյուտ տեսակներին։

Կենդանական աշխարհ խմբագրել

Կենդանական աշխարհում ընդգրկված են՝ որմզդեղն, սկյուռը, բուրունդուկը, գորշ նապաստակը, աքիսը, սպիտակ կզաքիսը, անտառային ժանտաքիսը, անտառային կզաքիսը, կա կուղբ, ջրասամույր։ Նույնիսկ հանդիպում են արջ, գայլ։ Գիշերային թռչուններից հանդիպում են՝ ցախաքլոր, խլահավ, աքար, իսկ ցերեկայինից՝ ճուռակներ ճուռակ-ցախաքլորը, սև ցին, քարարծիվ։

Գիտական գործունեություն խմբագրել

Բացի պարկի մշտական ուսումնասիրությունից, որը իրականացվում է հատուկ աշխատակիցների կողմից, Մարիյան պետական համալսարանի աջակցությամբ, ընթանում է տարբեր արշավներ և կազմակերպվում են բնապահպանական ճամբարներ։

1990 թվականին պարկում անցկացվել է հնագիտական հուշարձանների հետազոտություն Յուշուտա գետաբերանում, ներառյալ Լիմորսկյան գերեզմանը, Օշոտյալի 3 մշակութային բնակավայրը հետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում բացահայտվել են տարբեր հուշարձանների հնագիտական նմուշներ[1]։

Արգելոց խմբագրել

Մարի Չոդրայի հյուսիս-արևելյան մասում զբաղեցնում են հատուկ պահպանվող տարածքները, որի մուտքն ու դուրսը արգելված է։ Նրանում են գտնվում Շուծ-Էր լիճը, մասամբ՝ Ուբա գետը։ Նույնիսկ անտառային տնտեսության աշխատողները վերահսկում են Կուժ-Էր և Երգեժ-Էր լճերի այցելությունը, չնայած նրանք գտնվում են արգելոցի սահմաններից դուրս։

2011 թվականից սկսած, մինչև Գլուխոե և Կոնեն-Էր լճերի էկոլեգիայի վատթարացումը, փակել են մուտքը բոլոր հանգստացողների առջև, 5 տարի ժամկետով։ Բացահայտվել է ծանր մետաղների պարունակություն ձկների մկաններում, լանջերը մեծապես ողողվել են ջրով, անհետացել է խոտային ծածկը, դա հանգեցրել է ափային էրոզիայի։ Ներկայումս կատարվում են ափերի կանաչապատում, լճի հատակի և նրա տարածքի մաքրում[2]։

Գրականություն խմբագրել

  • Постановление Совета Министров РСФСР от 13.09.1985 № 400 «О создании государственного природного национального парка „Марий Чодра“ в Марийской АССР»
  • Постановление Совета Министров МАССР от 02.12.1985 № 589 "О создании государственного природного национального парка «Марий Чодра»
  • Положение о Государственном учреждении "Национальный парк «Марий Чодра», утверждённое Департаментом охраны окружающей среды и экологической безопасности МПР России 16.05.2001

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Деревня Ошутьялы, река Юшут, Мушмаринский край, Марий Эл, рыбалка, грибные и ягодные места, священные рощи, кюсото, легенды, краеведенье, где находится, как доехать, Илеть, Катай-гора». komanda-k.ru. 2011 թ․ ապրիլի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Официальный сайт заповедника Марий - Чодра». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Չոդրա» հոդվածին։