Մարի Դորո (անգլ.՝ Marie Doro, ի ծնե Մարի Կատերին Ստյուարտ (անգլ.՝ Marie Katherine Steward), մայիսի 25, 1882(1882-05-25)[1], Duncannon, Փերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1956(1956-10-09)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), համր կինոյի ամերիկյան դերասանուհի։

Մարի Դորո
Ծնվել էմայիսի 25, 1882(1882-05-25)[1]
ԾննդավայրDuncannon, Փերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 9, 1956(1956-10-09)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանDuncannon Presbyterian Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Elliott Dexter?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մարի Դորոն ծնվել է Փենսիլվանիայի Դանկանոն քաղաքում՝ Ռիչարդ Հենրի Ստյուարտի և Վիրջինիա Ուիվերի ընտանիքում։ Ամերիկյան պետական գործիչ Պատրիկ Հենրիի անմիջական հետնորդն է։ Երիտասարդ տարիքում Դորան երգում էր տարբեր երաժշտական երգչախմբերի բեմադրություններում։ Դերասանական կարիերան սկսել է 1903 թվականին Սան Ֆրանցիսկոյի թատերական բեմում, իսկ Նյու Յորք տեղափոխվելուց հետո հայտնվել է հայտնի թատերական պրոդյուսեր Չարլզ Ֆրոմանի հովանու ներքո։ Նրա օգնությամբ հաջող կարիերա է սկսել Բրոդվեյում ՝ միաժամանակ ելույթ ունենալով նաև Լոնդոնում[3]։

Դորոյի թատերական կարիերան ավարտվել է 1915 թվականին, որից հետո տեղափոխվել է կինոէկրաններ՝ հաջորդ ութ տարվա ընթացքում հայտնվելով տասնհինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Դրիադա» (1916), «Նորա Ֆլինի սերը» (1916), «Օլիվեր Թվիստ» (1916) և «Բեատրիս» (1921) ֆիլմերը։ Հոլիվուդում իր կարիերայի ընթացքում Դորան ամուսնացել է դերասան Էլիոթ Դեքստերի հետ, որից բաժանվել է 1922 թվականին[4][4]։

 
Թատերական ամսագրի շապիկ. 1913թ.

1920-ականների սկզբին Դորոն հիասթափվում է Հոլիվուդից և վերադառնում Բրոդվեյ։ Այնտեղ նա ներկայանում է ընդամենը մեկ բեմադրության մեջ, և 1924-ին լքում է ԱՄՆ-ն՝ հաստատվելով Եվրոպայում։ Այնտեղ դերասանուհին մասնակցում է Իտալիայում և Մեծ Բրիտանիայում մի քանի ֆիլմերի նկարահանումներին։

ԱՄՆ վերադառնալուց հետո Մարի Դորոն վարում է պալատական ապրելակերպ, խուսափում է նույնիսկ ընկերների և ծանոթների հետ շփումներից։ Նրա օտարումը հասնում էր այն աստիճանի, որ նա իր բնակության հյուրանոցները փոխում էր շաբաթական չորս անգամ[5]։

 
Դորոն 1906 թվականին

Մարի Դորոն մահացել է 1956 թվականին՝ Նյու Յորքում 74 տարեկանում և թաղվել Փենսիլվանիայի Դանկանոն քաղաքում։ Նա 90.000$ է հատկացրել ԱՄՆ դերասանների հիմնադրամին։

1960 թվականին կինոարտադրության մեջ ունեցած ներդրումների համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Ներկայումս նրա մասնակցությամբ 15 կինոնկարներից պահպանվել են միայն չորսը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. Find A Grave — 1996.
  3. Ամերիկյան էստրադայի մեծ աստղերը Profile #48 by Daniel C. Blum, c.1954
  4. 4,0 4,1 «Marie Doro now is Mrs. Elliott Dexter». The Bisbee Daily Review. 1915 թ․ դեկտեմբերի 24.
  5. «Find Your Way Coaching». Find Your Way Coaching. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  6. Slide, Anthony, Nitrate Won’t Wait: A History of Film Preservation in the United States (McFarland, 2000), p. 5.


Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Դորո» հոդվածին։

Դորո Մարի (անգլ.) Internet Movie Database կայքում