Մարի Անտուանետ Բրաուն-Շերման

Մարի Անտուանետ Բրաուն-Շերման (անգլ.՝ Mary Antoinette Brown-Sherman, հոկտեմբերի 27, 1926(1926-10-27), Մոնրովիա, Լիբերիա - հունիսի 3, 2004(2004-06-03), Հյուստոն), լիբերիացի մանկավարժ, Աֆրիկայի համալսարանի առաջին կին նախագահը[1]։

Մարի Անտուանետ Բրաուն-Շերման
Ծնվել էհոկտեմբերի 27, 1926(1926-10-27)
ԾննդավայրՄոնրովիա, Լիբերիա
Մահացել էհունիսի 3, 2004(2004-06-03) (77 տարեկան)
Մահվան վայրՀյուստոն
Քաղաքացիություն Լիբերիա
ԿրթությունԿոռնելի համալսարան, Ռեդկլիֆ քոլեջ, Լիբերիայի համալսարան, Քորնելի համալսարանի գյուղատնտեսական քոլեջ և College of West Africa?
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և գրող
ԱշխատավայրԼիբերիայի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Մարի Անտուանետ Հոփ Գրիմսը ծնվել է Մոնրովիայում Լուիս Արթուր Գրիմսի և Վիկտորիա Էլիզաբեթ Ջելեմոյի ընտանիքում։ Հայրը եղել է պետական պաշտոնյա, զբաղեցրել է Լիբիայի գերագույն դատարանի գլխավոր դատավորի պաշտոնը։ Եղբայրը՝ Ժոզեֆ Ռուդոլֆ Գրիմսը, 1960-1972 թվականներին եղել է Լիբերիայի գլխավոր քարտուղարը։ Մայրը եղել է վաի էթնիկ խմբի ներկայացուցիչ և մեծացել է Լիբերիայի 20-րդ նախագահ Ժոզեֆ Չիզմանի ընտանիքում։ Մարի Անտուանետը ազգակցական կապ ունի նաև Լիբերիայի 15-րդ նախագահ Արթուր Բարքլեյի և 18-րդ նախագահ Էդվին Բարքլեյի հետ։ Նա գրել է իր նախապապերի՝ Բարքլեյների պատմությունը[2]։

1947 թվականին ավարտել է Լիբերիայի համալսարանը, 1949 թվականին Ռադքլիֆ քոլեջից ստացել է ուսուցչի որակավորում, 1967 թվականին Կոռնելի համալսարանից ստացել է դոկտորի կոչում[3], դոկտորական ատենախոսության թեման է եղել «Կրթությունն ու ազգային զարգացումը Լիբերիայում, 1800-1900»[4]։

Կարիերա խմբագրել

1950 թվականին դասավանդել է Լիբերիայի համալսարանի կրթության ֆակուլտետում, 1958 թվականին նշանակվել է Լիբերիայի համալսարանի ուսուցիչների քոլեջի դեկան, 1975-1978 թվականներին եղել է համալսարանի կրթական հարցերով փոխնախագահը, 1978-1984 թվականներին՝ համալսարանի նախագահը։ Նրա նախագահության տարիներին համալսարանն ընդլայնել է կրթական ծրագրերն ու հնարավորությունները, բարելավել է կրթաթոշակների ֆինանսավորման հարցերը[5]։

1980 թվականին նախագահ Սամուել Դոուն փորձեց Մարի Անտուանետ Բրաուն-Շերմանին նշանակել կրթության քարտուղար, սակայն վերջինս հրաժարվեց այդ պաշտոնից[6]։ 1984 թվականին, երբ լիբերիական բանակը զինված ներխուժել է համալսարան և հաստատությունը մի քանի տարով փակվեց, նա ազատվեց պաշտոնից[7]։ 1986 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ օգնել է ստեղծելու Լիբերիայի համալսարանի ուսանողների ընկերակցությունը[8]։ Մարի Անտուանետը գրել է մոր կենսագրականը, որը տպագրվել է 2005 թվականին[9]։

Անձնական կյանք խմբագրել

Մարի Անտուանետ Բրաուն-Շերմանն ամուսնացել է երկու անգամ՝ 1950 և 1973 թվականներին։ Առաջին ամուսինը եղել է բանկիր Կեդրիկ Բրաունը, ով մահացել է 1962 թվականին։ Նրանք ունեցել են երեք երեխա։ Նրանց դուստրը՝ Լդուսիա Բրաունը, երեխա հասակում մահացել է ավտովթարից։

Երկրորդ ամուսինը՝ Ջորջ Ֆլամմա Շերմանը, եղել է Լիբերիայի կրթության քարտուղար, նախկին դեսպան։ Մահացել է 1999 թվականին՝ Ալցհայմերի հիվանդությամբ մի քանի տարի տառապելուց հետո։

Մարի Անտուանետը մահացել է 2004 թվականին։ Թաղված է Նյու Յորքի Բևյու գերեզմանատանը։ Նրա հիշատակին է նվիրված 2005 թվականին հրատարակված «Լիբերիական հետազոտությունների ուսումնասիրությունը»[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Torild Skard, Women of Power: Half a Century of Female Presidents and Prime Ministers Worldwide (Policy Press 2015): 282. ISBN 9781447315803
  2. Mary Antoinette Brown Sherman, Barclay Women in Liberia: Two Generations : a Biographical Dictionary (Jellemoh Publications 2000).
  3. "Mary Antoinette Grimes Brown Sherman" in Elwood D. Dunn, Amos G. Beyan, and Carl Patrick Burrowes, eds., Historical Dictionary of Liberia (Scarecrow Press 2000): 299-300. ISBN 9781461659310
  4. Mary Antoinette Grimes Brown, Education and National Development in Liberia, 1800-1900 (PhD diss., Cornell University, 1967)
  5. Robert Brown, The Novels of Wilton Sankawulo (Author House 2014): 9. ISBN 9781496990808
  6. Fund for Free Expression, Best Friends: Violations of Human Rights in Liberia, America's Closest Ally in Africa (Human Rights Watch 1986): 28. ISBN 9780938579465
  7. H. Boima Fahnbulleh, Across the Landscape: Selected Political Writing and Speeches on Liberia, 1978-2001 (Universal Publishers 2004): 117. ISBN 9781581125443
  8. Winsley S. Nanka, "Liberians Bid Dr. Mary Antoinette Brown-Sherman Farewell" The Perspective (June 22, 2004).
  9. Mary Antoinette Brown Sherman, Jellemoh: The Life and Times of Victoria Elizabeth Jellemoh Grimes, A Liberian Wife and Mother (New World African Press 2005). ISBN 9780976876106
  10. Liberian Studies Journal 30(1)(2005), special issue in memory of Mary Antoinette Brown Sherman.