Մարիտե Կոնտրիմայտե
Մարիտե Կոնտրիմայտե (լիտ.՝ Marytė Kontrimaitė, փետրվարի 9, 1947[1] - ապրիլի 16, 2016[1], Լիտվա), լիտվացի գրող, բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ, լեզվաբան, հայագետ։ Լիտվերենից թարգմանել է հայերեն, հայերենից՝ լիտվերեն։ Գիտությունների դոկտոր է։
Մարիտե Կոնտրիմայտե լիտ.՝ Marytė Kontrimaitė | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1947[1] |
Վախճանվել է | ապրիլի 16, 2016[1] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Լիտվա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի, հայագետ, լեզվաբան և հրապարակախոս |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1947 թվականին Վիլկայչայում ուսուցչուհու և արհեստավորի ընտանիքում։ 1949 թվականին Մարիտեի ծնողները ձերբակալվել են և աքսորվել Սիբիր։ Տարագրավայրում ապրել են Բոդայբո գյուղում։ 1956 թվականին վերադարձել են Լիտվա։ 1970 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանը, որտեղ սովորել է լիտվական լեզու և գրականություն։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է աշխատելու Երևան։ Ավելի ուշ վերադարձել է աշխատելու Լիտվայում։ 1987 թվականին սկսել է աշխատել «Գրականություն և արվեստ» ամենշաբաթյա թերթի խմբագրությունում։ 1988 թվականից եղել է «Սայուդիս»-ի անդամ։ 1992 թվականին նախաձեռնել է «Լիտվա-Հայաստան» ընկերությունը։ 1993 թվականին հրատարակել է «Արմենո» անկախ թերթը[2]։ Աշխատել է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմնում։ 1998-2002 թվականները եղել է Սեյմի (Լիտվայի օրենսդիր մարմին) Մշակույթի, գիտության և լուսավորության կոմիտեի խորհրդական։ Ակտիվորեն զբաղվել է Լիտվայում հայոց եղեռնի ճանաչման հարցերով։
2015 թվականին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պարգևատրել է Մարիտե Կոնտրիմայտեին «Սբ. Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով՝ արտասահմանում և լիտվացի ընթերցողների շրջանում իր թարգմանություններով հայկական գրականության տարածման, ինչպես նաև հայերեն-լիտվերեն թարգմանական գործում նշանակալի ներդրումների համար[3]։ Գյումրու քաղաքապետարանը Մարիտե Կոնտրիմայտեին 2015 թվականին շնորհել են «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում և «Գյումրու երախտավոր» տիտղոսը՝ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքի և նրա բնակիչների հանդեպ դրսևորած սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած բարոյական և նյութական մեծ օգնության ու աջակցության համար[4]։
Գրականություն
խմբագրել- Kristalų atskalos, Վիլնյուս, 1971.
- Dienų veidai, Վիլնյուս, 1982.
- Palei pat gyvenimą, Վիլնյուս, 2003.
Թարգմանություններ
խմբագրելՀայերենից
խմբագրել- G. Eminas. Septynios giesmės apie Armėnija: essays. – Vilnius: Vaga, 1984.
- Armėnų apysakos (together with Z. Sakalauskienė). – Vilnius: Vaga, 1985.
- H. Tumanianas. Gikoras: short story. – Vilnius: Vyturys, 1986.
- K. Simonianas. Iki pasimatymo, Natanaeli!: novella. – Vilnius: Vyturys, 1987.
- V. Pohosianas. Baltų ėriukų vasara: novella. – Vilnius: Vyturys, 1990.
Իսպաներենից
խմբագրել- G. Mistral. Poezijos ciklas “Mirties sonetai” ir kt. eilėraščiai. – Vertimų almanachas “Atodangos 88”, Periodika, 1988.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.limis.lt/personaliju-zodynas/-/personFastSearch/view/7009442
- ↑ Армения для Литвы не чужая страна
- ↑ «Скончалась литовская писательница, публицистка и переводчица Марите Контримайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵ - Գրական թերթ